Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ստորագրահավաք «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման համար

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», «Պարենք Հայերեն» նախաձեռնությունները և «Խարույկ» արշավական ակումբը մեկնարկել են ստորագրահավաք, որով առաջարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` դիմել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին` Արցախյան ազատամարտի մասնակից, գիտնական, « Ազատագրական բանակ » ռազմական միավորի հիմնադիր-հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին Հայրենիքի շքանշան հանձնելու վերաբերյալ, Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը ՀՀ ազգային հերոսն է: Լեոնիդ Ազգալդյանը ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան հերոսամարտի հերոս է,  ՀՀ և Արցախի հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր: Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ. փետրվարից վարել է « Անկախության բանակ »_ ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Հետագայում մեծ դեր է խաղացել արդեն Արցախում` Շահումյանում և Մարտկերտում: 1991 թվականին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծում են «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

«Ի՞նչ գույն որ ունի Հայոց Հողը, այդ գույնի եմ ես»

«Մի հավատացեք եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես։ Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»

“Ղեկավար բոլորն էլ կարող են լինել: Սևագործներն են քիչ…

« Սա Հայաստան է և վերջ »

« Պատերազմը վաղը կավարտվի, իսկ մենք շրջափակման մեջ ենք լինելու դեռ երկար: Այսօրվանից պետք է մտածել, թե ինչպես ենք ապրելու: Այսօր մենք հաղթում ենք, բայց վաղը կարող է կրկին ինքնապաշտպանության խնդիր ծագել և խրամատներ փորելու հարց առաջանա, պաշտպանական ամրություններ կառուցելու խնդիրներ ունենանք, տեխնիկա անհրաժեշտ լինի: Հայաստանում պետք է զարգացնել հատկապե՜ս ռազմական արդյունաբերությունը… »

« Կարողացիր թիկունքով կանգնել անցյալին, դեմքով շրջվել դեպի ճակատագիրը »

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.