Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Վստահ եմ՝ այդ պահը կգա. ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին

ԱՄՆ հետ երկխոսության մակարդակը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բավարար է համարում.

«Այս շրջանում երկխոսությունը ՀՀ և Ամերիկայի միջև ակտիվ է եղել: Երկխոսության շարունականությունը և մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է», — այսօր ասաց նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում:

Դիտարկմանն՝ արդյոք սեպտեմբեին վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում, նախատեսվա՞ծ է հանդիպում ԱՄՆ նախագահի հետ՝ Մնացականյանը նշեց.

«Վստահ եմ՝ այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային, եթե գնահատական տանք, տեսնենք, թե ինչ մակարդակներում են եղել հանդիպումները և ինչ հաճախականությամբ, ապա որևէ դեֆիցիտ քաղաքական երկխսության առումով այս տարվա ընթացում ԱՄՆ հետ չենք ունեցել»:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.