Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են վթարի ենթարկվել

Վրաստանում ՀՀ քաղաքացիներ են վթարի ենթարկվել, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

«Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով ինքնակառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Ավտոմեքենայում եղել է ընտանիք՝ ծնողներ, իրենց երկու երեխաների հետ, ովքեր ՀՀ քաղաքացիներ են։

Վթարի հետևանքով երկու ուղևոր վանսվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց», — հայտնում են դեսպանատնից։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.