Վրացական խոհանոց

Աշխարհի խոհանոցների շարքում վրացական  խոհանոցն իր ուրույն տեղն  ունի: Առանց վրացական խոհանոցի անհնար է պատկերացնել Վրաստանի ամբողջական պատկերը:Յուրաքանչյուր ազգային ուտեստ դարձել է փաստացի միջազգային ուտեստներ: Միս , պանիր , ընկույզ, խմորեղեն, քաղցրավենիք,  բուրավետ համեմունքներ, հացերի բազմաթիվ տեսակներ  բանջարեղեն ,  պանիրների տեսականին գերակշռում են  վրացական խոհանոցում:

vikings barbershop yerevan

Բանջարեղից պատրաստվում են ամենաբազմազան ուտեստներ թե’ տաք , թե’ սառը խորտիկներ:Լոբին ու սմբուկն հիմնական ճաշացանկի բաղկացուցիչ մաս են կազմում:ՈՒ այս ամեը համեմվում է պարտադիր ընկույզով:

Վրացական խոհանոցն հարուստ է ավանդական հացերի ու պանիրների տեսականիով:Ամենահայտնի հացերից է շոթին , թոնիս պուրին ,մեսխուրի պուրին:Այս հացերն  հիմնականում թխում են կլոր, ընդարձակ մի վառարանում, որը կոչվում է թոնե։

Լավ պանիրը և թարմ հացը վրացական սեղանից անպակաս են:Վրաստանում պանիրը տապակվում է, ավելացվում է ջեռեփուկների վրա, ծխեցվում  և պարզապես ուտում կտորներով: Վրացական պանրի մի շարք տեսակներ կան, բայց ամենահայտնին սուլուգունին է ,որն էլ ոգտագործվում է խաչապուրիների մեջ:

Խաչապուրին ու խինկալին իրավմամբ համարվում են Վրաստանի այցեքարտը:Խաչապուրին Վրաստանի տարբեր շրջաններում թխվում է տարբեր կերպ :Որ շրջանում , որ պատրաստվում է խաչապուրին այդ կերպ էլ կոչվում է շրջանի անունով:Բոլորից հայտնին Աջարական խաչապուրին է ,որը  թխում են նավակի տեսքով եւ լցոնում ձվով ու պանրով:

Չնայած այն հանգամանքին, որ վրացական խոհանոցը  շատ բուսական ուտեստներ ունի, սակայն  այն նաև մսային խոհանոցի երկիր է: Նախընտրելի են են տավարի ,հավի , խոզի , գառի միսը:

vikings barbershop yerevan

Հավի մսից պատրաստված կերակրատեսակներից են `չախոխբիլի (շոգեխաշած հավով ու կանաչիներով), սացիվի (ընկույզի սոուսով), չխմերուլի (սերուցքի սոուսով) : Խորովածից բացի, պատրաստվում են խինկալի, քյաբաբ, աբխազուրի (երշիկ աղացած միսից )………..

 

Խինկալին համարվում է վրացական խոհանոցի ազգային հպարտությունը. որը ծագել է վրացական Փշավի, Մտիուլեթի եւ Խեվսուրեթի շրջաններում: Այդ վայրերից խինկալին տարածում ունեցավ Կովկասի տարբեր մասերում: Խինկալին լցոնվում է տարբեր միջուկներով: Խինկալին պատրաստվում է խմորից մսային ֆարշի լցոնով,  կանաչեղենի  տարբեր , տեսակներ, համեմունքներ է ավելացվում, որոնցից մի քանիսը կան միայն Վրաստանում: Խմորի պատրաստման ժամանակ ձու չի օգտագործվում, այլ միայն ալյուր, աղ եւ ջուր: Խինկալին մատուցում են սեւ պղպեղով, խաշած և տապակած վիճակում:

 

ԵՎ այս ամենը լրացվում են բազմազան սոուսներով , աշխարհին հայտնի գինիներով , քաղցրավենիքներով, թթուներով , հանքային,  զովացուցիչ ըմպելիքներով ու ճոխ հյուրասիրությամբ:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget