Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

Այսօր՝ ապրիլի 18-ի, լույս 19-ի գիշերը կթողարկվի 2019-ի ամենաանսպասելի, բայց ամենամեծ համագործակցությունը. Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, Լեոնարդո դի Կապրիո, Հոլզի, Մայլի Սայրուս, Բրենդոն Ուրի, Քեվին Հարթ, Ադամ Լեվին, Սնուփ Դոգ, Ուիզ Խալիֆա, Զաք Բրաուն, Շոն Մենդես, Չարլի Փութ, Սիա, Հեյլի Սթեյնֆիլդ, Ռիտա Օրա, Միգել, Քեթի Փերի, Էդ Շիրան, Ջոն Լեջընդ, PSY, Քրիս Վու, Backstreet Boys, Բեննի Բլանկո, Մեգան Թրեյնըր և մի շարք այլ աստղեր համագործակցում են նոր երգի ու տեսահոլովակի շրջանակներում, որը կոչվում է «Earth»:

Համագործակցության շրջանակներում այս աստղերին մեկ վայրում հավաքել է ռեփեր, հումորիստ LilDicky-ն, որը դեռևս նախորդ շաբաթ նշել էր, որ համագործակցելու է Ջասթին Բիբերի հետ, սակայն մյուս աստղերի անունները հայտնի չէին:

Աշխարհը փրկելու կոչ անող «Earth» համագործակցության թիզերը, որը հրապարակվել է ժամեր առաջ, կարող եք դիտել այստեղ, իսկ մեզ մնում է միայն սպասել վաղվան:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։