Չրք. Հլս 17th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Տիգրան Մեծից մինչև Տիգրան Պետրոսյան. 30 ամենահզոր հայերը, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել

Աննա Տեր-Վարդանյան, ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը

Նա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինն էր, որը ստացավ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագի կոչումը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի շարքային և սպայական բարձրագույն աստիճանը:

Հովհաննես Ադամյան, գունավոր հեռուստատեսության գյուտարարը

Մշակել է տեխնոլոգիա, որն ընկած է գունավոր հեռուստատեսության գյուտի հիմքում: Իր կյանքի ընթացքում ինժեները կատարել է ավելի քան 20 հայտնագործություն:

Ջորջ Ավագյան, ջազային պրոդյուսեր

Ստեղծել է առաջին ջազային ալբոմն ու համարվել է ամերիկյան ջազի մեծագույն հեղինակություններից մեկը:

Ռուբեն Մամուլյան, թատրոնի և կինոյի ռեժիսոր

Կինեմատոգրաֆիայի «ոսկե դարի» ռեժիսորը մշտապես փոխել է ֆիլմարտադրության ընթացքը շնորհիվ իր հայտնագործությունների. նա առաջին անգամ օգտագործել է երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա, ինչպես նաև առաջին անգամ նկարահանել է ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։

 

Լյութեր Ջորջ Սիմջյան, բանկոմատի գյուտարարը

Նրա առաջին գյուտերի թվում է նաև ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։

Գևորգ Նալբանդյան, Եթովպիայի ազգային օրհներգի երաժշտության հեղինակը

Նալբանդյանը նաև ղեկավարել է Եթովպիայի ազգային կայսերական նվագախումբը, որը կազմված էր հայ որբերից:

Աշխեն Հովակիմյան (Ագնես Ջոակիմ), Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը

Հենց հայազգի հայտնի ծաղկեգործն է ստացել խոլորձի «Միսս Ջոաքիմի Վանդա» հանրահայտ տեսակը, որը համարվում է Սինգապուրի խորհրդանիշը։

 

Վարազդատ Կազանջյան, ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրը

Աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ պայմաններում՝ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային հոգատարություն և նորարարական բժշկական ընթացակարգեր, և սկսվել է նրա կարիերան՝ որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր։

 

Ալենուշ Տերյան, առաջին իրանահայ կին աստղաֆիզիկոսն ու աստղագետը

Թեհրանի գեոֆիզիկայի համալսարանի արևային աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է: 1964 թ. դարձել է Իրանում առաջին կին-ֆիզիկոսը:

Անդրե Աղասի, մեծ թենիսի աստղ

Սպորտի պատմության մեջ ամենախոշոր ու հյատնի թենիսիստներից մեկը:

Վիկտորիա Աղանուր, բանաստեղծուհի

Նրա աշխատանքները դասվել են Իտալիայի ամենահայտնի գրողների աշխատանքների շարքին:

Հրանտ Դինք, լրագրող

Թուրքական «Ակոս» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր:

Արմեն Ալչյան, XX դարի ամենահզոր տնտեսագետներից մեկը

«Նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտության» տեսության հիմնադիրն է:

Անդրանիկ Օզանյան, պատվարժան զորավար

Օրինակելի զորահրամանատար, որին հարգում էին ինչպես հայրենակիցները, այնպես էլ օտարները:

Ջեք Գևորգյան, բժիշկ և իրավապաշտպան

Էֆթանազիայի ակտիվ կողմնակիցներից էր և «մահվան իրավունքի» շարժման քարոզիչներից մեկը:

Շավարշ Կարապետյան, աշխարհի չեմպիոն և հերոս, որը փրկել է շատերի կյանքը

Ստորջրյա լողի աշխարհի չեմպիոն էր, որն արտակարգ իրավիճակում փրկել է մի քանի տասնյակ մարդու կյանք:

Դիանա Աբգար, առաջին կին դեսպանը

Աբգարը շատ ջանքեր է գործադրել, որպեսզի աշխարհի ուշադրությունը թեքի դժբախտացած հայերի կողմը, անգամ Ճապոնիայում ցեղասպանությունից փրկվածների համար ապաստան է հիմնել:

Տիգրան Մեծ, արքա

Շնորհիվ ճիշտ քաղաքականության ու անսահման հզորության՝ Տիգրանն իր ձեռքում էր կարողացել կենտրոնացնել ողջ իշխանությունը, որի օգնությամբ տարածքներ գրավեց՝ ստեղծելով Ծովից ծով Հայաստանը:

Հովհաննես Այվազովսկի, գեղանկարիչ

XIX դարի լավագույն նկարիչներից մեկն էր և պատմության ամենահայտնի ծովանկարիչը:

Անրի Վեռնո, կինոռեժիսոր

Նրա ֆիլմերը նոմինացվել են Կանի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին և ամերիկյան «Օսկարին»:

Արա Գյուլեր, ֆոտոլրագրող

Լուսանկարիչ-վիրտուոզը իր ուղևորություններից մեկի ընթացքում հայտնաբերել է հնագույն Աֆրոդիսիաս քաղաքը:

Ալեքսանդր Մանթաշյանց, «նավթի արքա» և բարեգործ

Այս հայազգի բիզնեսմենը համարվում էր XX դարի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Նուբար փաշա, Եգիպտոսի առաջին վարչապետը

Մեծ դեր է ունեցել ժամանակակից եգիպտական պետության հիմքի կառուցման գործում:

Արթուրո Սարուխան, դեսպան

Վաշինգտոնում առաջին դեսպաններից մեկը միջազգային ռազմավարական խորհրդատու է Վաշինգտոնում և միջազգային գիտնականների պատվավոր դիվանագետ Վուդրո Վիլսոնի կենտրոնում։

Ռեյմոնդ Վահան Դամադյան, գիտնական, գյուտարար

Հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս զննել ներքին օրգաններն առանց վիրահատական միջամտության։

Շառլ Ազնավուր, երգիչ, դերասան, հասարակական գործիչ

Լուսահոգի Շառլ Ազնավուրին անվանում են ֆրանսիական Ֆրանկ Սինատրա:

Շեռ, արտիստ, բարերար

Պատմության ամենահայտնի երգչուհիներից է, որն աննախադեպ քանակով սկավառակներ է վաճառել:

Քըրք Քըրքորյան, ներդրող, բարերար

Ստեղծել է Լաս Վեգասն այնպիսին, ինչպիսին մենք այսօր այն գիտենք:

Դարոն Աճեմօղլու, տնտեսագետ

Նա ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի կողմից հրապարակված«Համաշխարհային 100 ինտելեկտուալների» (The Top 100 Global Thinkers) ցանկում:

Վիլյամ Սարոյան, գրող

Տասնյակ վեպերի, հազարից ավելի պատմությունների ու քսան պիեսների հեղինակն է, որը խոսել է ողջ հայերի անունից:

Տիգրան Պետրոսյան, շախմատի գրոսմայստեր

Յոթ տարի շարունակ Պետրոսյանը շախմատի աշխարհի անփոփոխ չեմպիոն է եղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Թանկյանից մինչև Հենրիխ Մխիթարյան. 20 ամենահզոր հայերը, որոնք աշխարհն ավելի լավն են դարձրել

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.