Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Փաստեր երկվորյակների մասին

Երկվորյակներ, նույն մոր երեխաներ, որոնք ներարգանդային շրջանում զարգանում են համատեղ և ծնվում ժամանակային քիչ տարբերությամբ։

Երկվորյակները հին ժամանակներից ի վեր իրենց նկատմամբ հետաքրքրություն, զարմանք ու վախ են առաջացրել՝ որպես անսովոր երևույթ, քանի որ մարդկային հասարակությունում երկվորյակներն ամբողջ ծնունդների մոտ 1% են կազմում, իսկ եռյակները, քառյակները և սիամական երկվորյակները շատ ավելի հազվադեպ են։

Նրանց օգնությամբ մասնագետները ակնկալում են ստանալ տարբեր հարցերի պատասխաններ, որոնք կապված են կենսաբանական երևույթների, ժառանգականության մեխանիզմների, հոգեբանության, երեխաների դաստիարակության խնդիրների հետ։

Կան հետաքրքիր փաստեր երկվորյակների մասին, որոնք գուցե չգիտեք , եթե անգամ ձեր շրջապատում ունեք երկվորյակ ընկերներ կամ հարազատներ:

  •   Երկվորյակները կարող են տարբեր բիոլոգիական հայրեր ունենալ:
  •   Նույնիսկ մոնոզիգոտ (միաձվանի) երկվորյակները տարբեր մատնահետքեր ունեն:
  •   Երկվորյակներն ավելի հաճախ են ձախլիկ լինում, քան մյուսները:
  •   Դիզիգոտ (երկձվանի) երկվորյակները կարող են ունենալ մաշկի տարբեր գույն:
  •   Երկվորյակները կարող են ծնվել օրերի տարբերությամբ:
  •   Սիամական երկվորյակներն ունակ են միմյանց մտքերը կարդալ:
  •  Երկվորյակների երեխաները հարազատ քույր ու եղբոր գենետիկա ունեն:
  •  Մոնոզիգոտ երկվորյակները կարող են տարբեր սեռի լինել:
  •  Եթե նույնիսկ երկվորյակները մեծանում են տարբեր միջավայրում՝ միևնույնն  է նրանց բնավորության գծերն ու հետաքրքրությունները նման են լինում:
  •  Հետազոտությունները ցույց են տվել, որ մոնոզիգոտ երկվորյակների մոտ գրեթե համընկնում է ուղեղի ակտիվության էլեկտրոնային գրաֆիկը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.