Քաղաքական սերնդափուխւթյունն ինքնին գլոբալ և ժամանակ պահանջող գործընթաց է․ Վահե Էնֆիաջյան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԲՀԿ Քաղաքական դպրոցի առաջին դասն էր ՝  քաղաքագիտություն առարկայից: Դասի թեմաներն էր «Խորհրդարանական դիվանագիտություն և ներքաղաքական հիմնահարցեր» Բանախոսն էր  — ՀՀ ԱԺ փոխնախագահ՝ Վահե Էնֆիաջյանը: Նա  գերազանց ներկայացրեց  իր պրակտիկ փորձը, պատասխանեց ուսանողներին  հետաքրքրող հարցերին, որից հետո բուռն քննարկում սկսվեց:
Էնֆիաջյանը նշեց, որ Քաղաքական սերնդափուխւթյունն ինքնին գլոբալ և ժամանակ պահանջող գործընթաց է: Անկախ նրանից իշխանությունները նպաստում, թե խոչընդոտում են դրան՝ այն կայանում է: Իհարկե կախված պետական վերաբերմունքից և մոտեցումներից, այն կարող է լինել արագ կամ ոչ այդքան: Այնպես որ քաղաքական սերնդափոխության յուրաքանչյուր մեսիջ ուղարկում է հենց երիտասարդ սերունդը, այն տեսանելի է հասարակության բոլոր շերտերին և, իհարկե, այն պետական չինովնիկների համար, ովքեր կամ չեն ցանկանում կամ չեն ուզում համակերպվել դրա հետ: Երիտասարդն ինքնին ռեֆորմիստ է, իսկ ցանկացած դրական ռեֆորմ անհրաժեշտություն է և՛ հասարակության, և՛ պետականության կայացման համար:

vikings barbershop yerevan

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget