Կիր. Հնս 16th, 2019

Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Ապրիլի 11-ին VOGUE-ն իր հայտնի «73 Questions/ 73 հարց» շարքի շրջանականերում վիդեո հարցազրույց է ներկայացրել ռեալիթի շոու աստղ, գործարար Քիմ Քարդաշյան Ուեսթի հետ:

Քիմին 73 հարց են տվել իր տանը շրջելով, որտեղ Քանյեն ու նրա երեք երեխաները ևս ներկա են եղել:

Հարցազրույցի ժամանակ իր արմատներով հպարտացող Քիմ Քարդաշյանին հարցրել են.

-Ո՞րն է Հայաստանի հետ կապված ամենասիրելի բանը քեզ համար:

-Ուտելիքը:

-Եթե 24 ժամով Հայաստանում լինեմ, ի՞նչ խորհուրդ կտաս ուտել:

-Ամեն ինչ պիտի ուտես: 

Այնուհետև հարցազրույցը վարող Ջո Սաբիան հայերենով հարցրել է «Հայերեն խոսո՞ւմ եք», ինչին Քիմ Քարդաշյանը հայերենով պատասխանել է. «Ինչպե՞ս ես», ապա անգլերենով շարունակել. «Սա միակ բանն է, որ գիտեմ»:

Քիմ Քարդաշյանի ամբողջական «73 Questions» հարցազրույցը կարող եք դիտել ներքևում:

Հիշեցնենք՝ Քիմը հայտնվել է նաև VOGUE ամսագրի մայիս ամսվա շապիկին: Ամսագրի համար արված հարցազրույցում Քիմը խոսել է նաև իր ու ամուսնու հարաբերությունների ու իրավաբան դառնալու մասին:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.