ԲՀԿ-ն քաղաքական դպրոց բացեց

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան Կուսակցության Քաղաքական Դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը։

vikings barbershop yerevan

Միջոցառման գլխավոր հյուրն էր ԲՀԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանը, ով ողջույնի խոսք ուղղեց քաղաքական դպրոցի ուսանողներին և նշեց, որ ԲՀԿ-ն անկախ կուսակցական պատկանելիությունից պատրաստ է համագործակցել դպրոցում գերազանց առաջադիմություն ցուցաբերած և պատրաստված երիտասարդների հետ։

Խորհրդանշական էր, որ Քաղաքական դպրոցի բացումը տեղի ունեցավ հենց ուսուցչի օրը։

ԲՀԿ ԵՄ նախագահ՝ Աշոտ Անդրեասյանը նույնպես շնորհավորական խոսք ուղղեց 100 հաջողակներին, ովքեր հաղթահարելով հարցազրույցի փուլը, սկսելու են իրենց քաղաքական առաջին քայլերը ԲՀԿ Քաղաքական դպրուցում։

Աշոտ Անդրեասյանը երախտագիտական խոսքեր ուղղեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ծրագրին հովանավորելու և աջակցելու համար, այնուհետև շնորհակալագիր և Կոմիտաս Վարդապետի ու Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական գրքեր նվիրեց ԲՀԿ Երիտասարդների միության անունից։ Նրա խոսքերով՝ պրն. Ծառուկյանը այն քաղաքական գործիչն է, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայ մեծերին։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ԲՀԿ Քաղաքական Դպրոցի ուսանողական տոմսերի հանձնման արարողությունը, տեղեկացնում են ԲՀԿ-ից։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget