Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Ձախլիկների միջազգային օր

Օգոստոսի 13-ին նշվում է Ձախլիկների միջազգային օրը: Ըստ վիճակագրական տվյալների՝ աշխարհի բնակչության մոտ 10%-ը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, մասնավորապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին:
Օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային սթրեսի։
1991թ. ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ արտադրական մահացու դեպքերն ավելի հաճախ են հանդիպում ձախլիկների մոտ։
Ձախլիկների միջազգային օրը նշելու շնորհիվ տարբեր երկրներում արդեն ստեղծվել են ընկերություններ, որոնք զբաղվում են հատուկ ձախլիկների համար նախատեսված իրերի և սարքերի արտադրությամբ:
Ի դեպ, ձախլիկությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց: Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ:

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.