Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են:

ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`

ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև 2019-ի օգոստոսի 23-ը ներառյալ,

բ) վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019-ի սեպտեմբերի 20-ը ներառյալ,

գ) վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019-ի հոկտեմբերի 7-ը ներառյալ,

դ) վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև   2019-ի հոկտեմբերի 11-ը ներառյալ,

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև 2019-ի դեկտեմբերի 10-ը ներառյալ,

զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական(արհեստագործական) և միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019-ի օգոստոսի 20-ը ներառյալ:

է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019-ի նոյեմբերի 20-ը ներառյալ,

ը) վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար՝ մինչև 2019 -ի նոյեմբերի 20-ը ներառյալ:

• Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00).

• Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուրշաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

Նախարարությունը հայտնում է, որ հարցերի դեպքում պետք է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`  +374 10 58-13-91 (սփյուռքահայերի համար), +374 10 56-23-64, (օտարերկրյա քաղաքացիների համար):

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.