Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Օրվա հորոսկոպը — 17/07/19

Խոյ.  Այսօր ցանկալի չէ նեղանալ սիրելի տղամարդուց, նույնիսկ, եթե նրա արարքները անթույլատրելի լինեն: Նրա նպատակը կլինի  Ձեզ հաճույք պատճառելը,  ստիպել ժպտալ և ուրախացնել:  Դա նշանակում է, որ  նրա բացասական արարքները հիմնված են լավ մտադրությունների վրա:

Ցուլ. Այսօր ցանկալի է  ժամանակ հատկացնել  սիրելիի հետ համատեղ հանգստի համար: Դժվար թե կարողանաք այդ ժամանակն անցկացնել բնության գրկում, բայց  միասին գնալ սրճարան կամ թատրոն`հնարավոր է: Տանը հեռուստացույց կամ  հին լուսանկարներ նայելը նույնպես հաճելի կլինի: Վերջ ի վերջո, այդքան էլ կարևոր չէ, թե որտեղ  եք ժամանակ անցկացնում, այլ`ում հետ:

Երկվորյակ. Ընտանիքում այսօր մթնոլորտը լիովին նորմալ է: Սակայն ընտանքից դուրս  բացառված չէ  սկսվեն զարգանալ որոշակի հարաբերություններ, որոնք, աստեղերը վստահ են, որ դուր չեն գա Ձեր ամուսնուն կամ ընկերոջը: Ավելի լավ է` աչքաթող չանեք այդ երևույթը, հակառակ դեպքում` մոտ ապագայում հաջողություններ չեք ունենա:

Խեցգետին. Տվյալ պահին Դուք գտնվում եք լուրջ հարաբերությունների սկզբնական կամ դրանց ավարտական փուլում: Ինչպես կզարգանան իրադարձությունները` լիովին կախված է Ձեզնից: Եվ ամենակարևորը` հիշեք, որ ցանկացած դեպքում արդյունքում գովալ կամ մեղադրել կարող եք միայն իքներդ Ձեզ:

Առյուծ. Այսօր հնարավոր է ընկնեք մի վիճակի մեջ, որը մոտ կլինի մելանխոլիային: Ընդունեք մտահոգ դեմքի արտահայտություն, և ոչ մեկը չի համարձակվի Ձեզ մեղադրել , որ Դուք  Ձեր թթված  տեսքով  խանգարում եք շրջապատի մարդկանց վայելել կյանքը:

Կույս. Այսօր Ձեզ համար հաճելի կլինի ցանկացած շրջապատ: Աշխատեք Դուք էլ նրանց համար հաճելի լինել: Ցանկալի է  հիշեք, որ դուք Ձեր համար միակն եք. եթե Դուք Ձեզ չսիրեք, ապա այլ մեկը չի սիրի: Աշխատեք հնարավոր ամեն ինչ անել, որպիսի թույլ չտաք սիրելիին սահմանափակելու Ձեր ազատությունը:

Կշեռք. Վերաբերվեք ամեն ինչին ավելի պարզ: Իրավիճակը բարելավվում է, և ցանկալի է, որ  դա Դուք  ընկալեք որպես թուլանալու և լիցքավորվելու հնարավորություն:  Ձեր էներգիան ուղղեք  նոր, համարձակ  նախագծերի:

Կարիճ. Այսօր սահմանափակեք իքներդ Ձեզ: Եթե չանեք դուք, դա կանի որևէ այլ մեկը: Ձեր զգացմունքներին ազատություն տալու դեպքում, Ձեր ողջ էներկգիան  հնարավոր է հօդս ցնդի: Ձեզ այդքան էլ դուր չեն գալիս  կատարվող իրադարձությունները, սակայն ամեն ինչ շուտով կհարթվի:

Աղեղնավոր. Այսօր ցանկալի չէ ամեն ինչ կատարեք ամենավերջին պահին: Նման արարքները  կարող են հանգեցնել բավականին տհաճ իրադարձությունների, որոնք կարող են  ոչ ցանկալի  ազդեցություն ներգործել  Ձեր սիրելիի հետ հարաբերությունների վրա: Աշխատեք գոնե մի փոքր ուշադիր լինել:

Այծեղջուր. Այսօր Դուք կրկին  կխորհեք  որևէ  լուրջ հարցի շուրջ: Հնարավոր է` խոսքը գնում է հիմնական  արժեքների կամ կյանքի նպատակների մասին: Լավ ժամանակ է,  որպեսզի ամբողջությամբ  տրվեք այդ  զբաղմունքին և համոզվեք, որ  ամեն ինչ շատ ճիշտ եք կատարում:

Ջրհոս. Այսօր շատ զգայուն կլինեք: Եթե լինեիք ալեհավաք,  դա հիանալի կլիներ, բայց քանի որ ճակատագիրը դասավորվել է այլ կերպ, ստիպված եք աշխատել Ձեզ վրա: Մի ընդունեք ամեն ինչն այդքան սրտին մոտ, դա ոչ մեկին պետք չէ, իսկ Ձեզ համար` վնասակար է:

Ձուկ. Փոխեք այն ամենը, ինչը Ձեր կարծիքով  փոփոխության կարիք ունի, սակայն մի հեռացեք: Այնպես արեք, որ այն  չընդունի  իր նախկին  տեսքը, հենց որ շրջվեք: Այսօր Ձեզ ընձեռնվում է այն եզակի հնարավորությունը,  երբ կարող եք  ծրագրավորել  Ձեր ապագան, և չեք հանդիպի խոչընդոտների: Ընտրելով հետագա  մասնագիտական ճանապարհների ռազմավարությունը, լավ մտածեք հնարավոր արդյունքների շուրջ, որպեսզի խուսափեք ցնցումներից:

 

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.