Օրրան, որտեղ վերածնվում են հայկական ավանդույթները

Վաղ առավոտյան ժամը 8-ին իր հյուրընկալ դռներն է բացում «Լավաշ»  ռեստորանը: Ռեստորանի աշխատանքի մեկնարկով այստեղ սկսում է  իշխել  լավաշի բույրը:Այդ բույրն ինձ տանում է հուշերի մի աշխարհ. լեռնահայաստանի  գողտրիկ անկյունում ծվարած մի գյուղ, տատիս թթխմորի կավե թասն ու ալյուրոտ ձեռքերը:

vikings barbershop yerevan

Ոչինչ չի փոխվել. հացթուխն ու խոհարարը իրենց հեզաճկուն մատների կախարդական շարժումներով կերտում են հայկական խոհանոցի ավանդական կերակրատեսակների պատմությունը: Ռեստորանի սպասարկման որակը համակարգողները բարձրավոլտ լարման պայմաններում հետևողական աշխատանք են տանում, որ այդ պատմությունն իրենց այցելուներին «պատմեն»  առանց սխալների: Պատմեն զատկական տոների ծիսակարգային առանձնահատկությունների մասին, որոնք  արտացոլվում են խոհանոցում՝ չրերով փլավի, զատկի ձվի ու ձկան, լավաշի ու գինու նուրբ համադրությամբ: Պատմեն «լավաշով ղափամայի»՝ ուղեկցվող երաժշտության ներքո պատրաստման համեղ պատմությունը: Պատմեն հայու գենի շարժիչ ուժի՝ լավաշի ու գինու ստեղծման պատմությունը՝ պահպանելով համի վեհությունը: Պատմեն ազգային կերակրատեսակների համ ու հոտի կողքին լավաշով վեհաշունչ ժուլյենների, նրբաբլիթների մասին: Պատմեն գինին ըմբոշխնելու գաղտնիքների մասին, ավանդական թեյախմությունն իսկական տոնի վերածելու գաղտնիքների մասին, հայկական խոտաբույսերի բուժիչ օգտակարության և սնվելու մշակույթ ձևավորելու գաղտնիքների մասին:

Այնուամենայնիվ, ռեստորանի ղեկավար անձնակազմը անհանգիստ է. դդումով կրեմ-ապուրը մի փոքր ուշացումով մատուցվեց, խորոված բանջարեղենի ձևավորումը կարծես չգոհացրեց, ուտեստների պատվերները սրահ հասցնող օգնականը մի պահ  հապաղեց:

Իսկ սրահում հոսում է գինին, հորդում է ծիծաղը: Հորդում է ծիծաղը սրահի ծիածանափայլ լույսերի ու կեսգիշերվա լիալուսնի լույսի ներքո:

Խոհարարները ծածկում են հայկական ավանդական խոհանոցի ուտեստների մասին պատմող գիրքը՝ այն դարձյալ բացելու ու օտարերկյա հյուրերին հրամցնելու նպատակով: Որովհետև հայկական խոհանոցը ընտանեկան տաքուկ անկյունի արտացոլանքն է. այստեղ դու տանն ես, այստեղ վերադառնում են:

 

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

vikings barbershop yerevan

 

vikings barbershop yerevan
Close

Facebook

Facebook Pagelike Widget