13-ամյա հայ տղան ուղիղ եթերում իսլամ է ընդունել

Թուրքիայում հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ կրոնական թեմայով հեռուստատեսային հաղորդման ուղիղ եթերի ընթացքում ծագումով հայ, 13-ամյա Արթուրը հայտաարել է, որ ցանկանում է մուսուլման դառնալ։ Նիհաթ Հաթիփօղլուն երիտասարդին հրավիրել է բեմահարթակ։ Վերջինս, արտասանելով Շահադա՝ հավատի վկայության խոսք, մուսուլման է դարձել։

Բացի այդ, նա ցանկություն է հայտնել ընդունել Նիհաթ անունը և մուսուլմաններին կոչ է արել «ճիշտ գիտակցել իսլամի արժեքը»։

Նշենք, որ վերոհիշյալ հաղորդման ընթացքում պարբերաբար նման դեպքեր են տեղի ունենում։ Շատերը պնդում են, որ դա պարզապես շոու է, իսկ Նիհաթ Հաթիփօղլուն բազմիցս հայտնվել է ֆինանսական սկանդալների կենտրոնում։

Աղբյուր՝ https://hyetert.org/2019/05/11/ermeni-genc-canli-yayinda-musluman-oldu/?fbclid=IwAR0lIDOSamyKsM5191JODcfof7meZ35RteZSt1MOUQlG8Wk-fFENxxfi224 ։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: