Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

2 արծաթե, 3 բրոնզե մեդալ աստղագիտութան միջազգային օլիմպիադայում

2019 թվականի օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում
«Աստղագիտութուն» առարկայից տեղի է ունեցել  միջազգային 13-րդ օլիմպիադան,
որտեղ Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը նվաճել է 2 արծաթե և 3
բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով:
Արծաթե մեդալ են նվաճել Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ
հատուկ դպրոց, 12 դասարան) և Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան
ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Իսկ Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի
անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա.
Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան) և Քրիստինե
Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան)
արժանացել են բրոզե մեդալների: Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ,
որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն
թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և
մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը
գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի:
«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի
Հայաստանի թիմը ղեկավարում են ատղագիտության օլիմպիադայի հանրապետական
հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և
Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ):


Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային կարող էր մասնակցել առավելագույնը 2
թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 5 աշակերտ: Նշենք, որ 2018
թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած աստղագիտության
օլիմպիադայում ՀՀ դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ,
ինչպես նաև 2 գովասանագիր:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.