225 մլն եվրոյի «հակահարված» մեդիա-կորպորացիաներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ երկրում հիմնվել է 225 մլն եվրո ծավալով նոր հիմնադրամ, որը կոչված է հովանավորել մշակութային ճյուղի, հատկապես կինո եւ հեռուստաինդուստրիայի նախագծերը:

Ինչպես հետեւում է հանրապետության էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերի եւ մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի համատեղ հայտարարությունից, իշխանությունները ցանկանում են հակահարված հասցնել գլոբալ անխուսափելիորեն ծավալվող մեդիա-կորպորացիաներին:

«Օպերատոր-հսկաների տոտալ գերակշռության մթնոլորտում, որոնք հաճախ խիստ ինտեգրացված են, անհրաժեշտ է համախմբվել եւ գործել միահամուռ»,- ընդգծում են նախարարները՝ ռեժիսոր Դոմինիկ Բուտոնի զեկույցի հրապարակման կապակցությամբ, որը նախազգուշացնում է Amazon-ի, Netflix-ի եւ մյուս մեդիահսկաների պահանջներին ֆրանսիական կինո եւ հեռուստաինդուստրիայի անխուսափելի ենթարկման մասին, եթե չփոխվի աշխատանքի ներկայիս մոդելը:

«Հանրապետության նախագահն այսօր հայտարարել Է մշակութային եւ ստեղծագործական ճյուղերի համար 225 մլն եվրո գումարի ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին,- ասված է մայիսի 13-ին հրապարակված հայտարարության մեջ:- «Նախարարները միջոցները բաշխելիս հատուկ ուշադրություն կհատկացնեն կինոյին եւ աուդիովիզուալ ճյուղին»: Ընդգծվում է նաեւ, որ այդ հիմնադրամն իրենով չի փոխարինի մշակութային ճյուղի ֆինանսական աջակցության արդեն գոյություն ունեցող միջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին: