5 արտասահմանյան ֆիլմ, որոնք վիրավորանք են հասցնում թուրքերին

Համաշխարհային ճանաչման մի շարք ֆիլմերում թուրքերը ներկայացված են որպես դաժան, բռնարար, ստախոս և երկերեսանի։  Նմանատիպ ֆիմերը թուրք հասարակության կողմից արժանանում են խիստ նյարդային ընդունելության և քննադատությունների տեղատարափի։ Թուրքերը հատկապես զգայուն են պատմական կարևոր իրադարձությունների հիման վրա նկարահանված ֆիլմերում իրենց կերպարի ու դերի ներկայացման հարցում։ Ձեզ ենք ներկայացնում արտասահմանյան մի շարք ֆիլմեր և դրանցում թուրքերի հասցեին արված ակնհայտ վիրավորանք պարունակող բնորոշումները։

1․ Դրակուլա (անգլ․՝ Dracula Untold), 2014 թվական

Թուրքական զորքերի դեմ պայքարող Վալախիայի իշխան Վլադի մասին պատմող այս ֆիլմում թուրքերի հասցեին պարբերաբար նետվում են «տխմար, բռնարար» արտահայտությունները, ինչպես նաև խոսվում է մանկահավաքների ժամանակ թուրքերի գործած դաժանությունների մասին։

 

2․ Լոուրենս Արաբացի (անգլ․՝ Lawrence of Arabia), 1963 թվական

Ֆիլմը պատմում է բրիտանացի սպա, գրող և ճանապարհորդ Թոմաս Էդվարդ Լոուրենսի Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արաբական թերակղզու երկրներում անցկացրած կյանքի մասին, որտեղ նա փաստացի գլխավորել է արաբների պարտիզանական բանակը, որը մարտնչում էր Օսմանյան Թուրքիայի դեմ հանուն ազատության. հենց Արաբական երկրներում ապրած տարիներին էլ նրան տվել են «Արաբացի» մականունը։ Արաբների ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու նպատակով նա կրկնում էր․« Դեռ որքա՞ն պետք է այդ դաժան, ստախոս, կեղտոտ և տխմար թուրքերը իշխեն ձեզ»։

 

3․Կեսգիշերային ճեպընթացը (անգլ․՝ Midnight Express), 1978 թվական

Ֆիլմի հերոս Բիլի Հեյսը փորձում է Թուրքիայից տեղափոխել 2 կգ հաշիշ թմրանյութ, որը ամրացրել էր մարմինին։ Սակայն ահաբեկչական գործողության վտանգի հետ կապված ոստիկանությունը օդանավակայանում անցկացնում է ստուգումներ, ինչի արդյունքում նրան ձերբակալում են։ Հեյսը, համագործակցելով ոստիկանների հետ, նրանց ասում է իրական թմրաբարոնի մասին, սակայն դրանից հետո փախուստի փորձ է անում և կրկին ձերբակալվում։ Թուրքական բանտում տիրող անտանելի մթնոլորտում աչքի են ընկնում համատարած դաժանությունները, համասեռամոլության տարածվածությունը և խարդախությունները։

 

4. Թուրքական գամբիտ (ռուս․՝ Турецкий гамбит), 2005 թվական

Բորիս Ակունինի համանուն գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմի տարիների դեպքերի մասին։ Ֆիլմում թուրքերը ներկայացվում են որպես կոպիտ, երկերեսանի, ստախոս և դավաճան մարդիկ։

5․ Բյուզանդական արքայադուստր (ռուս․՝ Византийская принцесса), 2006 թվական

Իսպանական արտադրության ֆիլմում սյուժեն զարգանում է 15-րդ դարի իրադարձությունների ֆոնին, մասնավորապես՝ բյուզանդա-թուրքական պայքարի։ Թուրքերին վերագրված հատկանիշներից են վայրենի, կոպիտ, ցանկասեր լինելը։ Ֆիլմում հնչում է նաև «սատանա թուրքեր» արտահայտությունը։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։