Անկախ, թափանցիկ, օպերատիվ, բազմաոլորտ

Նոր անդրոիդ ռոբոտը հետազոտություններ կանի ծովի խորքում

Սևաստոպոլի պետական համալսարանի գիտնականները գործընկերների հետ համատեղ պատրաստվում են ստեղծել անդրոիդ ռոբոտ, որը հետազոտություններ կանի այն վայրերում, որտեղ մարդու համար վտանգավոր է:

Այսօր Ռուսաստանում նման ռոբոտներն աշխատում են օպերատորի օգնությամբ, սակայն այս նախագիծը նախատեսում է սկզբունքորեն այլ հեռակառավարման միջոց՝ մարդն ինչ-որ բան է անում, դա կապի միջոցով փոխանցվում է ռոբոտին և նա նունը կրկնում է՝ գտնվելով ծովի խորքում:

Նոր անդրոիդ ստեղծելիս՝ գիտնականների խնդիրը կայանում է նրանում, որ ռոբոտին պետք է <<սովորեցնեն>> ինքնուրույն որոշումներ կայացնել՝ ներդնելով նոր ալգորիթմներ և կատարելագործելով տեխնիկական տեսողության տեխնոլոգիաները, այսինքն՝ տարբերել և վերլուծել տեսածը:

Ստորջրյա ռոբոտները, ինչպես մյուսները, պետք է նվազագույնի հասցնեն մարդու աշխատանքը բարդ, ագրեսիվ միջավայրում, օրինակ՝ ջրի տակ: Մարդկանց ներգրավվածությունը  ստորջրյա  գործողություններում ոչ միայն վտանգավոր են, այլև չափազանց թանկ են: Ռոբոտները կարող են օգտակար լինել բազմաթիվ ոլորտներում, օրինակ՝ կառուցել կամուրջներ, ուսումնասիրել ծովի խորքերը, փրկարարական աշխատանքներ կատարել, կառուցել եւ պահպանել ենթածրային խողովակաշարերը,  նավերի մաքրման եւ այլն:

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

Мнения, выраженные на сайте, могут не совпадать с мнением редакции сайта.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Copyright © All rights reserved. | Newinfo 2018-2019.