Ռեժիսոր Դավիթ Սաֆարյանը Մարտիրոս Սարյանի մասին հեքիաթ-ֆիլմ է նկարահանում  

«…Նկարիչը սկիզբ է առնում մանկությունից։ Իսկական նկարիչը ձգտում է հնարավորինս շատ բան պահպանել մանկությունից, և եթե նրան հաջողվում է վարպետություն ձեռք բերելուց հետո էլ չկորցնել մանկական անկեղծությունը, ապա նա մեծ նկարիչ է։ Այդպիսին է Վան Գոգը։ Պիկասոն։ Այդպիսին է… Այդպիսին է Սարյանը։ Նրա մասին է մեր պատմությունը, մեր հեքիաթը։ Ավելի ճիշտ, այն հեքիաթը, որը նա նվիրել է մեզ»։ Այս տողերը ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի՝ հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի մասին ստեղծելիք ֆիլմ-հեքիաթի սինոփսիսից են: Նախորդ տարի սեպտեմբերին Ամստերդամում անցկացվել էր Դավիթ Սաֆարյանի 10 ֆիլմի հետահայաց ցուցադրությունը և նրա «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի առաջին դիտումը Նիդերլանդներում: Հայ կինեմատոգրաֆիստի վարպետության բացարձակ ճանաչման հավաստիքը հանդիսացավ ցուցադրված բոլոր ֆիլմերի ընդգրկումը Նիդերլանդների կինոթանգարանի հավաքածուի մեջ։ Ցուցադրումներից հետո կայացած հանդիպման ժամանակ Սաֆարյանը պատմեց հանդիսատեսին և ներկա գտնվող մասնագետներին իր հաջորդ «Հեքիաթ-Սարյան» ֆիլմի մտահղացման մասին։

Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։