avatar

Միայն ստուգված տեղեկատվություն:

Ստատուսներ (2)
  • flat Դժգոհել

ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Երեկ ծանոթներիցս մեկին հանդիպեցի, ով հարցրեց թե ինչու՞ ես չեմ աջակցում Փաշինյանի կառավարությանը: Ինչու՞ իմ գիտելիքները և փորձը չեմ ծառայեցնում պետական համակարգում: Այսօր լավ տրամադրություն ունեմ և մեր իշխանության համար կբացատրեմ թե ինչու ես ու իմ նման շատերը նույնիսկ լսել չեն ցանկանում պետական աշխատանքի կամ պաշտոնի մասին: Չնայած նրան, որ ես պետական համակարգից դուրս եմ եկել հեղափոխությունից մեկ տարի առաջ, բայց այսօր որևէ ցանկություն չունեմ պետական ապարատ վերադառնալու հետևյալ պատճառներով: 1. Իշխանությունը հայտարարել է, որ մինչև 2018թ պետական բոլոր պաշտոնյաները կոռումպացված և թալանչիներ են: Այս թեզը երկու լուծում ունի, որից ոչ մեկը տեղի չի ունենում: Կամ ստեղծում են պայմաններ արդեն աշխատող մարդկանց նոր Հայաստանի պահանջներին բավարարելու համար կամ աշխատանքից ազատում են ողջ պետական համակարգը ու զրոյից կադրեր են հավաքում: Իշխանությունը ոչ մի բան չի անում, ուստի այս պայմաններում ծառայել պետական համակարգում նշանակում է ապրիօրի ընդունել որ կոռումպացված և թալանչի ես եղել: 2. Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ: Ընդ որում դինամիկան հետևյալն է՝ որքան նորաթուխ իշխանավորը իր դիրքով ներքև է կանգնած Նիկոլ Փաշինյանից, այնքան ավելի ոչ կոմպետենտ է և ավելի կոպիտ է ինքնահաստատվում տարիքով ու կենսափորձով իրենից մի քանի անգամ մեծ մարդկանց նկատմամբ: Ինչի հետևանքով կենսափորձով կադրերը մեղմ ասած չեն տրամադրվում արդյունավետ աշխատանքի: Առայժմ այսքանը, Սրանք օգտակար խորհուրդներ են, որոնց մասին վարչապետին չեն զեկուցում, թե ինչքանով կօգտվեն իմ անշահախնդիր բարի խորհուրդից կերևա ապագայում: Եթե օգտվեն, էլի կտամ խորհուրդներ: Տեսնել ավելին

0 Մեկնաբանություն
  • flat Դժգոհել

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքի էջում գրում է Վարչապետի քարոզչական թիմի վլադիմիրկարապետյանական թևը նեղվել է իմ այն պնդումից, որ Փաշինյանի քարոզչական թիմն անպիտան է: Իհարկե, շատ բարդ է, եթե չասենք՝ անհնար է պրոֆեսիոնալ քարոզչական աջակցություն ցուցաբերել Փաշինյանի` պրոֆեսիոնալիզմի հետ զրո առնչություն ունեցող գործունեությանը, բայց այնուամենայնիվ կրեատիվություն հասկացությունը ոչ մեկը դեռ չի չեղարկել, հատկապես՝ ՍԴ-ն յուրացնելու տխմար օպերացիայի շրջանակներում: Անպիտանության վերաբերյալ իմ պնդմանը պարոն Կարապետյանը հակադարձեց ինչ-որ անհայտ կայքով՝ «դեմս դնելով» Արարատ TV-ում աշխատելուս տարիները և 2018թ.-ի պետական հեղաշրջման պոպուլիստական տրաֆարետները: Ուստի պետք է ևս մեկ ապգամ արձանագրել. Արարատ TV-ն, որի լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրենն եմ եղել, երբեք քարոզչամիջոց չի եղել: Դա կվկայի հենց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որի մասնակցությամբ հեռուստատեսային քննարկումն ամբողջապես եթեր հեռարձակվեց՝ առանց պարոն Կարապետյանի խոսքից մեկ վարկյան կտրելու: Որ Արարատ TV-ն քարոզչամիջոց չի եղել, կվկայի նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը: «Մեծ ռեսուրսների» մասին նույնպես հարցրեք պարոն Թևոսյանին, բավականին հետաքրքիր դրվագներ կպատմի: Ինչ վերաբերվում է մերժել անվան տակ տեղի ունեցած պետական հեղաշրջմանը, ապա պարոն Կարապետյանին որ տեսնեք, անպայման հարցրեք՝ ի՞նչ եք կարծում, Ձեզ շա՞տ է մնացել: Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանին ստիպված եմ հիասթափեցնել՝ երբ ամիսներ անց սեփական ձեռամբ կերտած անլուծելի խնդիրների անտանելի բեռից իշխանությունը զավթած անկարողները երկու ոտ էլ փոխ առած կփախչեն, սեփական հայրենիքին տեր կանգնողները նույնիսկ այս ամենից հետո կհորդորեն գործի գիտակներին շարունակել աշխատել սեփական պետության համար: Օրինակ՝ ի տարբերություն վերը հիշատակված պարոնի, հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նման հրավեր հաստատ ստանալու է:   Տեսնել ավելին

0 Մեկնաբանություն