• flat Դժգոհել

Ներգաղթի արգելումը և «թագակիր» վիրուսի տարածման կանխարգելումը

Ներգաղթի արգելումը և «թագակիր» վիրուսի տարածման կանխարգելումը

Երբ ձմռանն Հայաստանում սկսեց տարածվել «թագակիր»  վիրուսը առաջինը, որ մտածեցի մեր երկիր ներգաղթի ժամանակավոր կասեցման անհրաժեշտությունն էր.թույլ չտալ օդային և ցամաքային ճանապարհով որևէ մեկի մուտքն Հայաստան՝ հաշվի առնելով ո´չ միայն մեր երկրում թույլ տնտեսության առկայությունը, աղքատության բարձր մակարդակն, այլև աշխարհքաղաքական բարդ իրավիճակը, որում գտնվում  է մեր հանրապետությունը:

Այս խնդրին բազմիցս անդրադարձել էի իմ ֆեյսբուքյան էջում, սակայն Հայաստանի իշխանությունները չգնացին այդ քայլին, մինչդեռ անհրաժեշտ է ժամանակավորապես պաշտոնապես արգելել ներգաղթը, քանի դեռ իրավիճակն ավելի չի բարդացել, քանի որ վիրուսակիրների մեծ մասը դրսից ժամանողներն են, շատերն էլ զուրկ լինելով տարրական կարգապահությունից և պատասխանատվության զգացումից վարակը տարածում են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Թեև ես կողմնակից եմ մի քանի ամիս շարունակ որևէ մեկին չթույլատրել Հայաստան մուտք գործելուն, սակայն ներգաղթն արգելել հնարավոր է որոշակի վերապահումներով:

Հաշվի առնելով մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակը, այն անձինք, ովքեր ընտանիքները պահելու, անհրաժեշտ ֆինանսական միջոցներով ապահովելու համար  ժամանակավորապես արտագնա աշխատանքի  են մեկնել, նրանց դեռ կարելի է թույլատրել Հայաստան վերադառնալ, սակայն այն անձանց, ովքեր տնով, աշխատանքով ապահովված լինելով երկար տարիներ բնակություն են հաստատել արտասահմանյան երկրներում և դրանցում «թագակիր» վիրուսի տարածման պատճառով ստեղծված անհարմարությունների պատճառով ցանկանում են վերադառնալ Հայաստան, նրանց մուտքը պետք է արգելվի: 

Անկախ նրանից անձն ՀՀ քաղաքացի է, թե ոչ ժամանակավորապես ներգաղթի արգելումը կնպաստի «թագակիր» վիրուսի տարածման կանխարգելմանը:

Եթե մարտի կեսերից մինչև հիմա Հայաստան  վերադարձած քաղաքացիների թիվն անցել է  20.000-ից, ապա վարակվածների թիվն էլ պետք է ավելանար, քանի որ ներգաղթողներից ոչ բոլորն են կարանտինային վայրում գտնվում հատուկ պահպանման տարածքներում, իսկ տնային պայմաններում մեկուսացվածները կարող են խախտել կարանտինային ռեժիմը, վիրուսակիր լինելու պարագայում առնվազն վարակել տան մյուս անդամներին.վերջինիս հավանականությունը բավական մեծ է:

Վիրուսի հետագա տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները մեր տնտեսությունից զգալի միջոցներ են կորզում: Արտադրության բազմաթիվ ճյուղերի գործունեության դադարեցումը վնասում է տնտեսությանը, որը կանգնած է դեգրադացման շեմին:

Հայաստանը տարին փակելու է տնտեսական անկմամբ, մեր երկրի արտաքին պարտքն ավելանալու է կես միլիարդ դոլարով, քանի որ ՀՀ տնտեսությունը բավական թույլ է այս մարտահրավերին դիմակայելու համար:

Կես միլիարդ դոլարը  յուրաքանչյուր հայաստանաբնակի ուսերին ծանրանալու է մոտ 169 դոլարով, սակայն ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ ՀՀ պետական բյուջեի նախագծի, ՀՀ արտաքին պետական պարտքը կազմելու էր 5 մլրդ 857 մլն ԱՄՆ դոլար, սրան գումարած կես միլիարդը, կստացվի, որ Հայաստանում բնակվող ցանկացած մեկն, ով հարկեր է վճարում պարտք է 2149 ԱՄՆ դոլար, իր հերթին արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 6.357.000.000 դրամ:

Վերը նշված հաշվարկները կատարելիս հիմք է ընդունվել ՀՀ  մշտական բնակչության և արտաքին պետական պարտքի ցուցանիշները:

Լուսանկարը՝ infocheck.am

Անահիտ Սիմոնյան

Մեկնաբանություն


Նմանատիպ