25 Ապր., 2020

  • flat Դժգոհել

Կրկնվու՞մ է արդյոք պատմությունը

Կրկնվու՞մ է արդյոք պատմությունը

Չնայած այն հանգամանքին, որ այս հարթակում առաջին հոդվածս չէի ցանկանա սկսել քննադատությամբ՝ այնուամենայնիվ այդպես ստացվեց։

Ուզում եմ անրադառնալ ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական դիմակայություններից մեկին՝ Էդմոն Մարուքյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո պարոն Էդմոն Մարուքյանը որոշեց ձևավորել ընդդիմություն։ Այս քայլը բնական էր, քանի որ առանց այդ էլ «Իմ քայլը» խմբակցությունը ձայների մեծ մասը ստանալու էր, իսկ եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ միանար «Իմ քայլը» դաշինքին, ապա խորհրդարանում չէր լինի ընդդիմություն։ Իսկ մենք գիտենք, որ ցանկացած ժողովրդավարական երկրում պետք է լինի իշխանություն և ընդդիմություն։ Այսինքն, եթե ուղղորդվենք վերոնշյալ կանխավարկածով, ստացվում է, որ մեր ներկայիս ձևավորված ընդդիմությունը ձևականորեն է ստեղծվել ի սկզբանե։ Սակայն դրա վերաբերյալ պարոն Էդմոն Մարուքյանը մեկ այլ հայտարարություն էր արել, ասելով, որ նորմալ է, երբ յուրաքնչյուր քաղաքական թիմ կարող է ունենալ իր հայացքները պետության հետագա զարգացման գործում և որ իրենց՝ «Իմ քայլը» դաշինքի  և «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայացքները և տեսլականը տարբեր է։ Ինչևէ, այս էքսկուրսը անցկացնելու նպատակս այժմ տեղի ունեցող իրադարձություններին փոքր ինչ այլ տեսանկյունից դիտարկելու նպատ է հետապնդում։

Մասնավորապես․ Էդմոն Մարուքյանը այժմ գրեթե իր ստանձնած դերով և գործողություններով կարծես փորձում է փոխարինել նախահեղափոխական Նիկոլ Փաշինյանին։ 

Վերջին դեպքերից Պապիկի ծիծեռնակաբերդ բարձրանալու հետ կապված Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է կատարել՝

կատարելով հետևյալ գրառումը՝ «Խիղճներս հանգիստ քնենք: Արտուշ Պապը Ծիծեռնակաբերդում է...»

Երբ խոսքը կառավարության թերացումների մասին լինի, կարելի է մտածել ընդդիմության դերն ու նշանակությունը քննադատելն է, որպեսի իշխանությունը միշտ զգոն լինի և աշխատի իր թերությունների շտկման ուղղությամբ։

Բայց երբ նման գրառում է կատարում ընդդիմության ամենակարկառուն ներկայացուցիչը՝ եթե ոչ կասկածի տակ դնելով ապա առնվազն հեգնելով ՀՀ վարչապետի հայտարարության կամ գործողության՝ Պապիկին ծիծեռնակաբերդ ուղեկցելու նախաձեռնությունը, ապա այստեղ քաղաքական դաշտը լուրջ մտածելու բաներ ունի։

Խնդիրը նրանում չէ՝ դա թատրոն էր, թե ոչ։ Ամեն դեպքում պարոն Էդմոն Մարուքյանը պետք է զերծ մնար նման գրառում կատարելուց։

Կստացվի Էդմոն Մարուքյանին մնալ ընդդիմության հիմնական բևեռ, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։

 

Տեսնու՞մ եք նմանություններ հետհեղափոխական Նիկոլ Փաշինյանի և այժյան Էդմոն Մարուքյանի միջև
1 Քվեարկող
  • Այո
  • Ոչ

Մեկնաբանություն


Նմանատիպ