Գրքերն ընդդեմ ֆիլմերի․ Գրքի գողը

1999 թվականին իր առաջին վեպի հրատարակման պահից Մարկուս Զուսակն արագորեն դառնում է Ավստրալիայի երիտասարդ ամենահայտնի գրողներից մեկը։ Իր գրքերում Զուսակը պատմում է այլ դժբախտ մարդկանց մասին, ովքեր պայքարում են կյանքի անարդարությունների դեմ՝ փորձելով բարելավել իրենց կենցաղն ու կյանքը։ Հարցազրույցներից մեկում Զուսակը պատմել է, որ մինչև մեծանալը, բազմաթիվ պատմություններ է լսել նացիստական Գերմանիայի, Մյունխենի և հրեաների ռմբակոծման մասին, որոնք տեղի են ունեցել գերմանական փոքրիկ քաղաքում, որտեղ այդ ժամանակ ապրել է նրա մայրը։ Բոլոր այս իրադարձությունները ներշնչել են, որ նա գրի «Գրքի գող» վեպը։

Վեպը կառուցված է անսովոր կերպով․ վեպը պատմվում է Մահվան կողմից, ով ըստ հեղինակի տղամարդ է։ Մահն իրենից ներկայացնում է բավականին անորոշ կերպար, երբեմն վեպում նրա ներկայությունը կարևոր դեր է խաղում։ Մահը պատմում է իր ոչ այնքան հեշտ գործունեության մասին և հաճախ է տալիս իր սեփական մեկնաբանությունները վեպում կատարվող դեպքերի մասին։

Վեպը բաժանված է 10 մասերից, որոնք յուրաքանչյուրն ունեն իրենց անվանումը։ Ամփոփիչ տասներորդ մասը անվանված է նույն կերպ, ինչ հենց գիրքը՝ «Գրքի գող»։

Վեպի գլխավոր հերոսուհին 9-ամյա Լիզել Մեմինգերն է։ Նա դժվար ճակատագիր է ունենում․ նրա հայր, ում անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը, չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, ում հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ և Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Հրահանգներ գերեզմանափորերին»։Շուտով Լիզելը գալիս է իրականում գոյություն չունեցող Մոլկինգ անունով քաղաք՝ իր խորթ ծնողների՝ ներկարար Հանսի և լվացարարուհի Ռոզայի մոտ, ովքեր ապրում են Հիմել-Շտրասում (այս անվանումը թարգմանաբար նշանակում է «Երկնային փողոց»)։ Ռոզան դիմավորում է աղջնակին ոչ այնքան բարեհամբույր կերպով, բայց Լիզելը շուտով ադապտացվում է կենցաղին և մտերմանում է խորթ մոր հետ՝ տեսնելով վերջինիս կոպիտ վերաբերմունքի տակ թաքնված բարի սիրտը։ Խորթ հոր հետ հարաբերությունները հենց սկզբից լավ են դասավորվում, նրանք միմյանց հասկանում են կես խոսքից։ Բացի դա Հուբերմանը հակաֆաշիստ է, որը կարևոր դեր է խաղում վեպի իրադարձությունների զարգացման վրա։ Ապրելով Հիմել-Շտրասում, Լիզելը շատ արագ ընկերներ է գտնում, որոնցից մեկը Ռուդի Շտայներն է՝ նրանց հարևանը, ում վիճակված էր դառնալ Լիզելի լավագույն ընկերը։ Ռուդին և Լիզելը միասին գնում են դպրոց, ֆուտբոլ են խաղում, մթերք են գողանում քաղցած ժամանակ, նրանք ամեն ինչ միասին են անում։Վեպի զարգացումների ողջ նթացքում Հանսը Լիզելի սովորեցնում է կարդալ՝ տառերը գրելոով նկուղի պատերին։ Ընթերցանությունը նրան այնքան շատ է դուր գալիս, որ նա սկսում է գրքեր գողանալ․ նրանից լավ «գրքի գող» է դուրս գալիս։ Նրա գողացած առաջին գիրքը «Ուսերի թոթվում» գիրքն է, որը Լիզելը գողանում է հրապարակից, որտեղ ֆաշիստներն այրում են ռասայական մղումներով։ Հետագայում քաղաքապետի կինը Լիզելին է տալիս մի գիրք։ Սյուժեի զարգացման ընթացքում հեղինակը ցանկանում է ցույց տալ, որ գիրք ընթերցելը աղջկա համար ավելի մեծ նշանակություն ունի, քա կարելի է պատկերացնել։ Դրանք սնում են Լիզելի հոգին, նրան սնունդ են տալիս։ Գրքերը ղջկա դաժան կյանքի միակ մխիթարությունն է։  

«Գրքի գող»-ը Ֆիլմի մասին կարծիքները բավականին տարբեր են՝ ծայրահեղ դրական և ծայրահեղ բացասական:

Քննադատ Ռիչարդ Ռոպերը Chicago Sun-Times- ում գրում է, որ սցենարիստ Մայքլ Պետրոնը և ռեժիսոր Բրայան Պերսիվալը հրաշալի կերպով ֆիլմում արտահայտել են գրքի ամբողջ տխրության և ուրախության պահերը։ Բացի դրանից նրանք դրական կարծիք են ունեցել Սոֆի Նելիսի խաղի մասին։

Քննադատ Սթիվեն Հոլդենը  The New York Times-ից  ֆիլմի մասին ոչ այդքան դրական է արտայատվում, անվանելով ֆիլմը «ցածրորակ արտադրանք»:

Մեկնաբանություն


Նմանատիպ

Ադոլֆ Հիտլերի ասույթներից

Այն ժամանակվանից, ինչ երկիրը պտտվում է արևի շուրջը, քանի գոյություն ունեն ցուրտն ու շոգը, մրրիկն ու արևի լույսը, գոյություն կունենա նաև պայքարը, այդ թվում նաև մարդկանց և ժողովուրդների միջև։ Աշխարհում ապրում են ամենակարող և թույլ մարդիկ, աղքատներ և հարուստներ, սակայն, նրանց դիակներից նույն հոտն է գալիս։ Եթե մարդիկ դրախտում մնային, նրանք կփտեին։ Մարդկությունը դարձել է այն, ինչ կա պայքարի շնորհիվ։ Ես երկու հնարավորություն ունեմ՝ կամ հասնել իմ բոլոր ծրագրերի իրականացմանը, կամ անհաջողություն կրել։ Կհասնեմ՝ կդառնեմ պատմության մեծագույն մարդկանցից մեկը, անհաջողություն կկրեմ՝ կդատապարտվեմ, կմերժվեմ և կանիծվեմ։ Ընտրել ես քո ուղին` գնա նրանով մինչև վերջ: Ժողովրդի լայն զանգվածները ազգային ոգով դաստիարակելը հնարավոր է միայն նրանց սոցիալական կենսամակարդակի բարձրացման ճանապարհով։ Ինձ երբեք ծանոթ չի եղել մեկ բառ` հանձնվել: Ինչպես է իշխանությունների բախտը բերել, որ մարդիկ երբեք չեն մտածում։ Կյանքը մահվան հերթ է, սակայն, ոմանք հերթից առաջ են ընկնում: Հաղթողին ոչ ոք չի հարցնում` ճիշտ էր արդյոք նա ասում, թե` ոչ: Հանրությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես կնոջը, իսկ կինը ուժ է սիրում: Հենց իմ և բոլոր իրական նացիոնալ-սոցիալիստների համար ես կասեմ՝ մեզ համար գոյություն ունի միայն մեկ վարդապետություն՝ ժողովուրդ և հայրենիք: Մարդկանց հավանությունն ավելի հեշտ է գրավել բանավոր, քան տպագիր խոսքով։ Աշխարհում ամեն մի մեծ շարժում իր աճով պարտական է մեծ հռետորներին, այլ ոչ թե մեծ գրողներին։ Մենք կաճեցնենք այնպիսի երիտասարդություն, որի առջև կդողա ամբողջ աշխարհը և ես ուզում եմ նրա հայացքի մեջ տեսնել հիշատիչ գազանի աչքերի փայլը: Միայն ֆանատիկ ամբոխն է հեշտ կառավարելի։ Շատ հզոր նպատակի առաջ որևէ զոհաբերություն չի կարուղ մեծ երևալ: Շատ վտանգավոր բան է հերքել այն փաստերը, որոնք իրականում առկա են: Ոչ մեկին չսիրելը մեծագույն պարգև է, որը քեզ անպարտելի է դարձնում, քանի որ ոչ մեկին չսիրելով՝ դու զրկվում ես ամենասարսափելի ցավից։ Ով ուզում է ապրել, նա պարտավոր է պայքարել, իսկ ով չի կարողանա պայքարել այս անվերջ պայքարի աշխարհում, նա ապրելու իրավունք չունի: Որևէ հիվանդություն ուսումնասիրելիս սկզբում անհրաժեշտ է հասկանալ դրա հարուցիչները։ Նույնը վերաբերում է նաև քաղաքական հիվանդություններին։ Որքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի շատ եմ սիրում շներին: Չկա այնպիսի ազգ, որը չկարողանա վերածնվել։ Պայքարել ես կարող եմ միայն այն բանի համար, ինչը սիրում եմ, սիրել կարող եմ միայն այն, ինչը հարգում եմ, իսկ հարգել ես կարող եմ միայն այն, ինչ գիտեմ: Պատերազմը բնական և սովորական գործ է։ Պատերազմը գնում է միշտ և ամենուրեք, նա չունի սկիզբ և վերջ, պատերազմը հենց կյանքն է։ Պատերազմը մեկնարկային կետ է։ Պատմության ընթացքում դեռևս երբեք ոչ մի պետություն չի ստեղծվել խաղաղ տնտեսական գործունեությամբ: Սևամորթը դառնում է կեղտոտ միայն այն ժամանակ, երբ հագնում է եվրոպացու կոստյում: Սովորել պատմություն նշանակում է կարողանալ փնտրել և գտնել այն գործոններն ու ուժերը, որոնք պայմանավորում են այս կամ այն իրադարձությունները, որոնք մենք հետո պիտի ընդունեինք որպես պատմական իրադարձություններ։ Վերջին հաշվով միշտ հաղթում է ինքնապահպանման բնազդը։ Այդ բնազդի ազդեցության տակ այսպես կոչված ամբողջ մարդկայնությունը, որը հիմարության, վախկոտության և ինքնակարծության միջև գտնվող ինչ որ բանի արտահայտություն է, հալվում է ինչպես ձյունը արևի տակ։ Նյութի աղբյուր` 1. https://hy.wikiquote.org/wiki/Ադոլֆ_Հիտլեր 2. https://grqamol.am/article/adolf-hitler-im-payqary/ Հրապարակեց Կարապետ Հակոբյանը

Գրքերն ընդդեմ ֆիլմերի. Գահերի խաղ

Գահերի խաղը, ֆենտեզի վեպ, որի հեղինակն է գրող Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգ» շարքի առաջին գիրքը։ Առաջին հրատարակությունը թողարկվել է 1996 թվականին՝ Bantam Spectra-ի կողմից։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան: Ստեղծագործության կենտրոնում ընկած են երեք սյուժետային գծեր՝ Վեստերոս մայրցամաքի իշխանության համար պայքարող զինվորների պատմությունը, Վայրենացածների և Ուրիշների հարձակումների անմիջական սպառնալիքը, ինչպես նաև գահընկեց թագավորի դստեր շրջագայությունը՝ Մետաղե գահը վերադարձնելու համար։ Պատմությունը գրված է երրորդ դեմքով՝ տարբեր կերպարների տեսակետներից։ Վեպի վրա աշխատանքները սկսվել են 1991 թվականին՝ հեղինակի կողմից։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ շարքը կլինի եռերգություն։ Ջորջ Մարտինը, որոշեց ստեղծել մասշտաբային էպիկական ֆենտեզի՝ «Օղակների տիրակալ» ոգով։ Գրքում յուրահատուկ տեղ է հատկացվել հերալդիկային, տոների և հագուստի նկարագրությանը։ Գիրքը ոգեշնչվել է իրական պատմական իրադարձություններով, իսկ շարքի հերոսներն ունեն միջնադարյան Եվրոպայի ազնվականության գծեր։ Գրքի ամենակարևոր մտքերից մեկը այն է, որ մահը ամբողջ կյանքի անխուսափելի ճշմարտությունն է։ Վեպը գնահատականի է արժանացել գրաքննադատների կողմից։ Այն արժանացել է «Լոկուս» մրցանակին՝ որպես ֆենտեզի ժանրում լավագույն վեպ, ինչպես նաև անվանակարգվել է Նեբուլայի և ֆենտեզիի համաշխարհային մրցանակի։ Բացի դրանից, գրքի պատմվածքներից «Վիշապի արյուն»-ը 1997 թվականին ստացել է «Հյուգո» մրցանակ։ Թողարկումից տասնհինգ տարի անց գիրքը զբաղեցրել է Նյու Յորք Թայմս ամսագրի ամենաշատ վաճառվող գրքերի գլխացանկը։ Տեսաբանները գրքում նկատեցին դասական ժանրերի խիզախ խախտում և գրականության կարծրատիպերի ավերում, լարված սյուժե։ Վեպն էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։ 2011 թվականի ապրիլի 19-ին՝ առաջին եթերաշրջանի ցուցադրումից հետո, արդեն իսկ հաստատվել է երկրորդ եթերաշրջաի նկարահանումը։ 2012 թվականի ապրիլի 1-ին տեղի է ունեցել երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Երրորդ եթերաշրջանը հեռուստատեսային էկրաններին է բարձրանում 2013 թվականի մարտի 31-ին, իսկ 2014 թվականի ապրիլի 6-ին ցուցադրվեց չորրորդ եթերաշրջանի անդրանիկ սերիան։ Պրեմիերայից երկու օր անց «HBO»-ն հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները: Հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիան հեռարձակվեց 2015 թվականի հունիսի 14-ին, որից հետո հայտարարվեց վեցերորդի նկարահանումների մասին: Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։ Հեռուստասերիալը համընդհանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների խոշոր բանակ։ Քննադատների շրջանում այն մեծամասամբ դրական արձագանքների է արժանացել, թեև առանձնակի քննադատության են արժանացել հեռուստասերիալում առկա մերկության և բռնության (այդ թվում՝ սեռական ոտնձգության) բավականին արտահայտիչ տեսարանները։ Արժանացել է ռեկորդային 38 պրայմթայմ Էմմի մրցանակի (այդ թվում երկու տարի անընդմեջ՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում)։ Արժանացել է նաև Հյուգոյի երեք մրցանակի՝ «լավագույն դրամատիկական ներկայացում» (2012-2014) անվանակարգում, Փիբոդիի մրցանակի (2011), ինչպես նաև չորս անգամ առաջադրվել Ոսկե գլոբուսի՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում (2012, 2015, 2016, 2017)։ Անհատական մրցանակների են արժանացել բազմաթիվ դերասաններ։ Թիրիոն Լանիստերին մարմնավորելու համար, Փիթեր Դինքլեյջը 2011 և 2015 թվականներին արժանացել է պրայմթայմ Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ Պրայմթայմ Էմմի մրցանակի են առաջադրվել նաև Լինա Հիդին, Քիթ Հարինգթոնը, Մեյզի Ուիլյամսը, Դայանա Ռիգը և Մաքս ֆոն Սյուդովը։  

Օրվա ֆիլմ․Պագանինի։ Սատանայի ջութակահարը

Newinfo.am-ը ներկայացնում է Օրվա ֆիլմ․Պագանինի։ Սատանայի ջութակահարը    Այս ֆիլմը մելոդրամա է։ Ֆիլմը նկարահանվել է Գերմանիայում և Իտալիայում 2013 թվականի հոկտեմբերի 31-ին, իսկ Ռուսաստանում ցուցադրվել է 2013 թվականաի նոյեմբերի 28-ին։ Ֆիլմի ռեժիսորն է Բերնարդ Ռոզը։ Գլխավոր դերերում են՝ Դավիթ Գարրեթը, Ջարեդ Հարիսը։   Ջութակահարի անունը  նրա կենդանության ժամանակ արդեն լեգենդ էր դարձել, որը զարմանալի չէ, քանի որ նրա տաղանդը սկզբում գրավել էր Ֆրանսիան, հետո Եվրոպան, իսկ հետո ամբողջ աշխարհը։ Պագանինին մարդկանց համար գաղտնի կերպար էր և դա էր պատճառը, որ նրա շուրջ տարբեր խոսակցություններ էին պտտվում։ Այդ խոսակցություններում կար նաև այն համոզմունքը, որ Պագանինին իր հոգին վաճառել էր սատանաին, որպեսզի հասներ իր տաղանդի գագաթնակետին։     Հյուրախաղերի ժամանակ, որը տեղի էր ունենում Լոնդոնում Պագանինին հանդիպում է մի աղջկա, ով ուներ հրեշտակային ձայն և մաքուր հոգի և նրան թվում էր, որ նրանց երկուսի հանդիպումը ճակատագրական էր։ 

Dec 07, 2019 Մանանա

Հինգ հայեր, ովքեր փոխեցին աշխարհը

1․Ալեքսիս Օհանյան Հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, Նյու Յորք, ով հայտնի է իր սոցիալական նորությունների «Reddit» կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը «Hipmunk», և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2․Քիմ Քարդաշյան Ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։ 3․ Մաուրիսիո Օչման Հայկական ծագմամբ մեքսիկական հեռուստասերիալային դերասան և քաղաքական գործիչ; 4․ Ատոմ Էգոյան Կանադահայ կինոռեժիսոր․ Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր է, ներկայացվել է «Օսկարի» և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ բազմիցս մրցանակի արժանացել։ Կանադայի բարձրագույն կինոպարգևի՝ «Ջինի» յոթնյակի դափնեկիր է, ներկայիս անկախ կինոյի երևելի դեմքերից մեկը։ 5․Պատրիկ Ֆիորի  Նշանավոր ֆրանսահայ երգիչ։ Երգում է ֆրանսերենով։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» երաժշտական ներկայացման աստղ. կատարել է արքայական հրաձիգների հրամանատարի՝ Ֆեբա դե Շատոպերի դերը։ Շարունակելի․․․

Գրքերն ընդդեմ ֆիլմերի. Ջեյն Էյր

1847 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսավ անգլիացի բանաստեղծ եւ գրող Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» սիրավեպը, (Քարեր Բելլ կեղծանունով)։ Այն անմիջապես դարձավ ժամանակի ամենաընթերցած սիրավեպերից մեկը։ Վեպը շարունակվում է վերահրատարակվել եւ թարգմանվել աշխարհի տարբեր երկրներում եւ տարբեր լեզուներով։ Ըստ BBC-ի վեպը աշխարհի 200 լավագույն գրքերի շարքում զբաղեցրել է 10-րդ տեղը։ Փոքրամարմին, գեղեցկությամբ աչքի չընկնող Ջեյն Էյրը բազում փորձություններից հետո հայտնվում Թորնֆիլդում, հանդիպում միստր Ռոչեսթերին, որից հետո սկսվում է համաշխարհային գրականության ամենահայտնի եւ սիրված սիրավեպերից մեկը, որը հետագայում հանգիստ չէր թողնելու նաեւ կինոռեժիսորներին։ Վեպը էկրանավորվել է 1934 թվականից սկսած, շարունակվում է էկրանավորվել մինչ մեր օրերը։ Ֆիլմերի մեջ կային ե՛ւ բացառիկ հաջողվածները ե՛ւ ցածրորակ ձախողվածները։Դասական սիրավեպի էկրանավորման BBC-ի երկրորդ անզուգական աշխատանքը։ Հեռուստաֆիլմը բառ առ բառ եւ տեսարան առ տեսարան հետեւում է գրքին։ Նա, ով չի կարդացել Էմիլի Բրոնտեի հայտնի սիրավեպը, կարող է հանգիստ դիտել ֆիլմը սա այն դեպքն է, երբ ֆիլմը գրքին չի զիջում։ Ֆիլմի առանցքային եւ գլխավոր ձեռքբերումը էդվարդ Ռոչեսթեր-Տիմոտի Դալթոնն է, որի խաղից հետո դժվար է մեկ այլ Ռոչեսթեր պատկերացնել։ Հետագայում դերասանը կխոստովանի․ «Իմ լավագույն դերը Ռոչեսթերի դերն է»։ Մինչ այս հեռուստասերիալը Ջեյնի դերում ընտրում էին կամ տգեղ, կամ էլ՝ հակառակը գեղեցկությամբ փայլող դերասանուհիներ։ Մինչդեռ էմիլի Բրոնտեն հստակ գրում է հերոսուհու ոչ այնքան գեղեցկուհի լինելու մասին, սակայն Ջեյնը հմայք եւ յուրահատկություն ուներ։ Այսպիսին է Զիլա Կլարկի Ջեյնը, կարծես գրքից դուրս թռած լինի։ Առաջարկում ենք դիտել այս չափազանց գեղեցիկ հեռուստանովելը։

Գրքերն ընդդեմ ֆիլմերի. Աննա Կարենինա

«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են, սակայն յուրաքանչյուր դժբախտ ընտանիք տարբեր կերպ է դժբախտ»: Ռուս գրող Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, որը գրքի տեսքով լույս է տեսել 1878 թվականին, ներկայացնում է Աննա Կարենինայի և սպա Ալեքսեյ Վրոնսկու սիրավեպի պատմությունը: Ողբերգական սիրո պատմությունը վեպի հիմնական սյուժետային գիծն է, սակայն դրանից բացի հեղինակը պատմում է 19-րդ դարի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի ազնվականների կյանքի ու սովորույթների մասին:Հայտնի է, որ վեպը բազմիցս էկրանավորվել է. առաջինը նկարահանվել է 1910 թվականին Գերմանական կայսրությունում, իսկ վերջինը 2017 թվականին լիամետրաժ ֆիլմի, ինչպես նաև սերիալի տեսքով ներկայացրել է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովը: Newinfo.am անդրադարձել է հայտնի վեպի 2012թ.-ի .էկրանավորմանը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին։ Ֆիլմն արժանացել է «Օսկար» և BAFTA մրցանակների «Հագուստի լավագույն դիզայն» անվանակարգում, ինչպես նաև ներկայացվել «Օսկար» մրցանակի «Լավագույն երաժշտություն», «Օպերատորի լավագույն աշխատանք» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։   2012 թվականին ֆիլմի բրիտանական ադապտացիայում նկարահանվելու համար բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին մասնակցել է խորեոգրաֆիայի դասընթացների, քանի որ ֆիլմում շատ բալետային տեսարաններ կան: 1874 թվական, Ռուսական կայսրություն։ Ստիվա Օբլոնսկու կինը՝ Դոլլին, տնից վռնդել է ամուսնուն դավաճանության պատճառով։ Ստիվայի քույրը՝ Աննա Կարենինան, որ բնակվում է Սանկտ Պետերբուրգում իր ակուսնու՝ Ալեքսեյ Կարենինի և որդու՝ Սերգեյ Կարենինի հետ, մեկնում է Մոսկվա, որպեսզի Դոլլիին համոզի ներել ամուսնուն։ Ստիվան հանդիպում է իր վաղեմի ընկերոջը՝ Կոնստանտին Լևինին, որը հարուստ հողատեր է ու ազնվական, որ գյուղական կյանքը նախընտրել է Մոսկվայի կյանքից։ Լևինը Ստիվային ասում է, որ սիրում է նրա քենուն՝ իշխանուհի Եկատերինա Ալեքսանդրովնային, և Ստիվան նրան քաջալերում է, որ առաջարկություն անի Կիտիին։ Սակայն վերջինս մերժում է՝ հույս ունենալով ամուսնանալ կոմս Ալեքսեյ Վռոնսկու հետ։ Լևինը հանդիպում է իր ավագ եղբորը՝ Նիկոլային, որը հրաժարվել էր իր ժառանգությունից և կնության առել Մաշա անունով մի մարմնավաճառի։ Նիկոլայն առաջարկում է, որ Լևինն ամուսնանա իր կալվածքից մի գյուղացի աղջկա հետ։ Մոսկվա գնալիս Աննա Կարենինան գնացքում ծանոթանում է Վռոնսկու մոր՝ կոմսուհի Վռոնսկայայի հետ։ Կայարանում Աննան հանդիպում է Վռոնսկու հետ։ Կայարանի բանվորի՝ գնացքի տակ զոհվելուց հետո Աննան հարցնում է, թե ինչով կարող է օգնել նրա ընտանիքին։ Վռոնսկին գումար է տալիս նրա ընտանիքին փոխանցելու համար։ Աննան Դոլլիին համոզում է հետ ընդունել Ստիվային։ Պարահանդեսի ժամանակ Կիտին ցանկանում է պարել Վռոնսկու հետ, բայց նա նախընտրում է պարել Աննայի հետ։ Ավելի ուշ Վռոնսկին Աննային ասում է, որ ինքն ամենուր պետք է լինի նրա կողքին։ Ֆիլմը կինոքննադատներից ստացել է մեծ մասամբ դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում վարկանիշը կազմել է 63 % տասը հնարավորից 6,5 միջին գնահատականով։ «Պրոֆիլ» ամսագիրը ֆիլմը կոչել է «գեղեցիկ, դինամիկ ուրվանկար Լև Տոլստոյի վեպի մոտիվներով» և «ոչ թե մեծ վեպի էկրանավորում, այլ ընտրյալ տեսարանների խառնաշփոթ ու ոչ ստույգ, «երեքի» վերապատմում»։

Կյանքից հեռացել է բալետի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին, 88 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Սահակի Մարտիրոսյանը: Մաքսիմ Մարտիրոսյանը ծնվել է 1931 թ. սեպտեմբերի 9-ին, Երևանում: 1950 թ. ավարտել է Երևանի, 1952 թ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանները, 1967 թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի բալետմայստերական ֆակուլտետը: 1952-67 թթ. եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1967-71 թթ. և 1988-89 թթ.` գլխավոր բալետմայստեր: 1952-59 թթ. Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի ուսուցիչ, 1959-71 թթ.` գեղարվեստական  ղեկավարը, 1987 թվականից` գլխավոր խորհրդատու, 1971-87 թթ.` Մոսկվայի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական մասի վարիչն ու գլխավոր բալետմայստերը: 1977-78 թթ. աշխատել է Սան Պաուլուի (Բրազիլիա) բալետային խմբում: 1992-97 թթ. եղել է Մոնրեալի (Կանադա) «Դիվերտիմենտո դե Մոնրեալ» բալետի խմբերի բալետմայստերը, 1997 թվականից` Երևանի պարարվեստի թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Ա. Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն) և այլն: Լավագույն բեմադրություններից են` Գ. Եղիազարյանի «Անուրջների լիճը» (1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (1969 թ.), Է. Հովհաննիսյանի «Անտունի» (1969 թ.), Ա. Խաչատրյանի «Գայանե» (1970 թ., Վորոնեժում` 1971 թ., Ուլան Ուդեում` 1973 թ., 1-ին մրցանակ, Մոսկվայի Մեծ թատրոնում` 1984 թ.), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (1977 թ., Վորոնեժ), Դելիբի «Կոպելիա» (1989 թ., Մոսկվայի Մեծ թատրոնում` 1977 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտ» (1998 թ.), Ա. Վիվալդիի «Տարվա եղանակներ» (2002 թ.), Ա. Խաչատրյանի «Հավերժություն» (2004 թ.), Կ. Պունիի «Հիշողություններ անցյալից» (1983 թ., Մոսկվայի Մեծ թատրոն) և այլն: Մաքսիմ Մարտիրոսյանի աշակերտներից են եղել Վիլեն Գալստյանը, Աննա Մարիկյանը, Ռուդոլֆ Խառատյանը, Նորայր Մեհրաբյանը և ուրիշներ: 1960 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1973 թ.` Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001 թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում: Մաքսիմ Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը՝ Թոխմախի կենտրոնական գերեզմանատանը:

Ֆրանսիական թատրոնը 16-րդ դարում

16-րդ դարում ֆրանսիական թատրոնը զարգացում ապրեց, ինչպես և մյուս գրական ժանրերը։ 16-րդ դարի առաջին տասնամյակում հասարակական թատրոնը դեռևս կապված էր միջնադարյան ժառանգության՝ միստերիաների, առակ պիեսների, ֆարսերի և սոթիների հետ, թեև միստերիան այլևս հանրաճանաչ չէր։ Հասարակական ներկայացումները խստորեն վերահսկվում էր գիլդիական համակարգի կողմից։ «Les Confrères de la Passion» գիլդիան բացառիկ իրավունքներ ուներ Փարիզի կրոնական դրամաների թատերական բեմականացումների վրա։ 1548 թվականին բռնության վախը կամ անարգանքը, որը Ֆրանսիայում զարգացող կրոնական երկփեղկման արդյունք էր, ստիպեց Փարիզի պառլամենտին արգելել մայրաքաղաքում կրոնական դրամաների՝ միստերիաների բեմադրությունները, թեև ներկայացումները շարունակվում էին բեմադրվել այլ վայրերում։ Մյուս գիլդիան՝ «Enfants Sans-Souci» վերահսկում էր ֆարսերը և սոթիները։ «Clercs de la Basoche» քաղաքական վերահսկողություն էր իրականացնում (ներկայացումները պիտի թույլատրվեին վերաքննիչ խորհրդի կողմից, կենդանի մարդկանց նկարագրող կերպարները արգելված էին) և միայն 1582 թվականին նրանք վերջապես դադարեցրին իրենց գործունեությունը։ 16-րդ դարի վերջում մնաց միայն «Confrères de la Passion» գիլդիան, որը բացառիկ վերահսկողություն ուներ Փարիզի հասարակական թատերական ներկայացումների վրա և նրանք իրենց պիեսները «Բուրգունդյան օթել»-ում (ֆր.՝ Hôtel de Bourgogne) բարձր գնով վարձակալության էին տալիս թատերախմբերի։ 1597 թվականին նրանցից վերցրին այս արտոնությունը։  Ավանդական ստեղծագործություններ գրող բազմաթիվ գրողների շարքում (ֆարս գրողներ Պիեռ Գրենգուարը և Նիկոլա դե լա Շեսնա) ի հայտ եկավ Մարգարիտ Նավառացին, ով նույնպես գրեց մի շարք պիեսներ ավանդական կրոնական դրամաներին և բարոյախրատական պիեսներին մոտ։   Բուրգունդյան օթելի բեմին  1503 թվականին Սոֆոկլեսի, Սենեկայի, Եվրիպիդեսի, Արիստոփանեսի, Տերենտիուսի և Պլավտոսի բոլոր օրիգինալ աշխատությունները հասանելի էին Եվրոպայում և հաջորդ 40 տարիների ընթացքում թարգմանիչները և պոետները զբաղված էին այդ դասական երկերը թարգմանելով և վերամշակելով։ 1540-ական թվականներին ֆրանսիական համալսարանը (և հատկապես ճիզվիտ քոլեջները) 1553 թվականից հյուրընկալեցին Ջորջ Բյուկենենի և Մարկ Անտուան Մյուրեի կողմից լատիներեն գրված նեո-լատինական ներկայացումը, որը խորը հետք թողեց «La Pléiade» («Բանաստեղծների համաստեղություն») վրա։ 1550 թվականին հայտնաբերվում է ֆրանսերեն գրված մարդասիրական պիես։  Սենեկայի ազդեցությունը մեծ էր մարդասիրական ողբերգության վրա։ Նրա պիեսները, որոնք հիմնականում կամերային պիեսներ էին և նախատեսված էին քնարական և հռետորական ձևով կարդալու համար, ստիպեց առավել ուշադրություն դարձնել մարդասիրական շատ ողբերգությունների հռետորությանը և լեզվին, քան դրամատիկական գործողությանը։ Վերջին տասնամյակներում թատերական 4 այլ իտալական տարբերակներ, որոնք չէին ենթարկվում դասական թատրոնի կանոններին, ներխուժեցին ֆրանսիական բեմ՝  Կոմեդիա դել արտե, ֆիքսված տեսակների իմպրովիզացիոն թատրոն, որն ստեղծվել է 1545 թվականին Պադուա քաղաքում․ իտալական թատերախմբերը հրավիրվել են Ֆրանսիա 1576 թվականից։ Տրագիկոմեդիա, արկածային նորավեպի թատերական տարբերակը՝ սիրեկաններով, ասպետներով, ծպտյալներով և կախարդանքով։ Այս ժանրի ամենահայտնի ստեղծագործությունը Ռոբեր Գարնիեի «Bradamante»-ն է (1580)։ Պաստորալ, առաջին ֆրանսիական պաստորալները կարճ պիեսներ էին՝ բաղկացած 5 գործողություններից։ Նիկոլա դե Մոնրոն գրել է 3 պաստորալ։ Պալատական բալետ, թատրոնի և պարի այլաբանական և ֆանտաստիկ խառնուրդն է։  Դարավերջում ամենաազդեցիկ ֆրանսիացի դրամատուրգը՝ իր ոճով և նոր ձևերի իր վարպետությամբ Ռոբեր Գարնիեն էր։  Թատերական այս բոլոր տարբերակները ներգրավվեցին 17-րդ դարի «բարոկո» թատրոնի մեջ՝ նախքան ֆրանսիական կլասիցիզմը վերջնականապես իր տեղը կզբաղեցներ թատրոններում։

Գրքերն ընդդեմ ֆիլմերի․ Ռոմեո և Ջուլիետ

Շեքսպիրի սռաջին շրջանի լավագույն ողբերգություններից է «Ռոմեո և Ջուլիետը»: Թեման Շեքսպիրը վերցրել է Արթուր Բրուկի պոեմից, բայց դրա ակունքները հասնում են մինչև անտիկ առասպելաբանությունը: Սիրո փոքրիկ պատմությունը Շեքսպիրն օգտագործել է իր գլուխգործոցներից մեկը ստեղծելու համար, որ համեմատաբար փոքր չափի ստեղծագործություն է: Գործողությունները կատարվում են Վերոնա հինավուրց քաղաքում, որտեղ իրար թշնամի էին երկու երևելի տեհմերը՝ Մոնտեգյուներն ու Կապուլետները: Վաղուց արդեն մոռացված էր թշնամանքի պատճառը, բայց անիմաստ մի իներցիայով ոխը շարունակվում էր: Երկու տոհմերի երիտասարդները սիրահարվում են իրար: Նրանց սերը ողբերգական ավարտ է ունենում: Վերջում հաշտվում են թշնամի տոհմերը և Վերոնայի իշխանը՝ Էսկալոսը մեղադրում է երկու կողմի ծնողներին՝ ասելով թե  երկինքն սպանեց նրանց խնդությունը սիրո միջոցով: Այս ողբերգությունը կարող ենք բնորոշել Ռոմեոյի խոսքերով.«Օ՜, կռվարար սեր, սիրաշաղախ քեն, ոչնչից ստեղծված դու ամենայն ինչ»: Քանի որ «Ռոմեոն և Ջուլիետը» գրված է առաջին շրջանում, սրանում դեռևս չկա ողբերգական աշխարհազգացողություն, դեռևս չարիքը չի թափանցել  կյանքի բոլոր կողմերը և վերին իշխանությունն էլ դեռևս անհնարին ուժ չէ, ինչպես պիտի լինի «Համլետում», «Օթելլոյում» և այլն: Դեռ ավելին, վերոնայի իշխանը դատապարտում է երկու թշնամի տոհմերին՝ ասելով թե նրանք ձեռք են թաթախում իրար արյան մեջ, եղբայրասպան արյամբ պղծում են սուրբ պողպատը և իրենց բարկության հուրը ուզում են մարել իրենց իսկ երակներից հոսող արյունով: Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական ճակատագրի  մեջ նշանակություն ունեն ֆեոդալական նախապաշարունմերը, հայրերի և որդիների պայքարը: Բայց ինչպես Շեքսպիրն է ասում. «Բուռն սերը բուռն վախճան ունի», հերոսների ծայրահեղ վշտին խառնված են նույնքան ծայրահեղ ուրախություններ: Սա նշանակում է , որ Ռոմեոյի և Ջուլիետի սեր բացառիկ է, հասել է  այնպիսի մի աստիճանի, որի վրա երկար դիմանալ չի կարող, ասյինքն այդ սիրո կործանման պատճառը  հենց սիրո ուժն է: Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական սիրո պատմությունը բազմիցս էկրանավորվել է․ բայց ամենա հայտնին  Կարլ Կարլեի ռեժիսորական ֆիլմն է,Ֆիլմի գլխավոր դերերում խաղում են անգլիացի դերասան Դուգլաս Բուտը և ամերիկյան դերասանուհի Հեյլի Ստեյնֆիլդը։ Ֆիլմը բավականին մոտ է շեքսպիրյան տարբերակին, բացառությամբ որոշ դեպքերի։ Ֆիլմն արժանացավ բավականին դրական գնահատականների՝ կինոքննադատների և, հատկապես, հանդիսատեսի կողմից։ Դերասանների և ռեժիսորի ամենամեծ արժանիքն այն է, որ կենդանի շունչ հաղորդեցին շեքսպիրյան տողերին։ Փորձառու դերասանները հավանաբար չկարողանային այդքան կատարյալ ներկայացնել սերը, անմեղությունն ու կիրքը։ Մամուլում բազմաթիվ անգամ շահարկվեց ֆիլմի բաց տեսարանը գլխավոր հերոսների մասնակցությամբ։ Այս առիթով ռեժիսորն ասել է. «Երբ գնում էք թանգարան, արդյոք գլուխներդ թեքում եք..» Ֆիլմը բացառիկ են դարձնում դերասանների բնական խաղը, հագուստների ընտրությունը, երաժշտության զուգորդությունը, բնական տեսարանները, որոնք դժվար էին այն ժամանակվա տեխնիկայի պայմաններում և թեթև հումորը, որն առկա է ֆիլմում։  

Գարի Քյոսայանի երաժշտության թռիչքը՝ «Կկվի բնի» վրայով

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված ներկայացումը: Քեն Քիզիի գլուխգործոցն ավելի ճանաչված է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին դասված Միլոշ Ֆորմանի ֆիլմով, որում բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ Մակ Մըրֆիի դերը մարմնավորեց Ջեք Նիկլսոնը: Հայկական բեմում ՄաքՄըրֆիին մարմնավորում է Արմեն Մարգարյանը։ Բեմադրության և վարկածի հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է: Սա, թերևս երևանյան այն բացառիկ ներկայացումներից է, որի համար գրվել է հեղինակային երաժշտություն: Երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր, դաշնակահար, ջազմեն Գարի Քյոսայանն է, որի անունն արդեն իսկ ներկայացման հաջողության գրավականներից է: Սա բեմադրիչի և կոմպոզիտորի երկրորդ համագործակցությունն է: Առաջինը՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումն էր: «Այս անգամ էլ թեման, այսպես ասած իմն էր, և հաճույքով ընդունեցի Արմեն Էլբակյանի առաջարկը: Հատկապես, որ իր հետ աշխատելը շատ հեշտ է, երկուսս էլ արվեստին մեր յուրահատուկ մոտեցումն ունենք»,-ասում է Գարի Քյոսայանը: - Երաժշտությունը գրել եմ երեք ամսվա ընթացքում: Ներկայացման առանցքային յուրաքանչյուր դրվագ իր երաժշտական թեման ունի: Կա գլխավոր թեմա, կան օժանդակ թեմաներ։ Երաժշտական ոճը՝ ջազի և դասականի միաձուլումն է։ Սակայն, կարևորն այն է, որ թեմաները առանձին երաժշտական կտորներ չեն, որ կա երաժշտական դրամատուրգիա և երաժշտությունն այս ներկայացման մեջ ևս կոչված է բացահայտելու մարդկային հոգեվիճակները»: Ներկայացման հադիսատեսներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. « երբ հատվում են Էլբակյանի և Քյոսայանի մտքերը՝ ծնվում է հանճարեղ գործ»: Այո, Գարի Քյոսայանի երաժշտությունը հզոր ուժ ունի, այն կարող է կերպար ու միջավայր ստեղծել, առավել ընկալելի դարձնել բեմում ներկայացվող իրադարձության փիլիսոփայությունը՝ տվյալ դեպքում պատմությունն այն մասին, թե ինչպես է մարդ արարածն ընդվզում հիվանդ իրականության դեմ և զոհաբերելով ինքն իրեն՝ փորձում ապրելու հույս ներշնչել նրանց, ովքեր մոլորվել են և փախչում են իրականությունից և, թե ինչ պետք է անի մարդ անհատը, որ ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից։