Հրազդանում 18-ամյա և 19-ամյա երիտասարդները քարով և դանակով հարվածել են 66-ամյա տղամարդուն. վերջինս մահացել է

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: Երկու անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 26-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հարձակում է գործել նույն շենքի բնակիչ, 1953թ. ծնված Լևոն Չուլջյանի վրա և որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին. ստացած մարմնական վնասվածքներից 66-ամյա տղամարդը մահացել է:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված  քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 66-ամյա տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Հրազդան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 2000 և 2001 թթ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի 19 և 18-ամյա բնակիչները, ուրիշի գույքը հափշտակելու և ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, նույն քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկի մուտքում հարձակվել են Լևոն Չուլջյանի վրա, նրանցից մեկը՝ 19-ամյա երիտասարդը, հետևից քարով փորձել է հարվածել Չուլջյանի գլխին, սակայն վրիպել է, որից հետո մյուսը՝ 18-ամյա երիտասարդը, դանակով հարվածել է 66-ամյա տղամարդուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություն


Նմանատիպ

Արդյոք Հայաստանի համար ես օգտակար կլինեի, եթե մնայի այնտեղ. Ռուբեն Վարդանյան

Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը Forbes ամսագրին տված հարցազրույցում խոսել է հայրենիքին օգտակար լինելու մասին: Հրատարակությունը նշում է, որ Ռուբեն Վարդանյանը 17 տարեկան հասակում Հայաստանից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ դարձել է հաջողակ ձեռներեց, սակայն հիմա բազմաթիվ նախագծեր է մտածել հայրենիքում իրագործելու համար: «Ես չգիտեմ՝ արդյոք ես առավել օգտակար կլինեի Հայաստանի համար, եթե մնայի այնտեղ, քան հիմա, երբ հաջողության հասնելով՝ պահել եմ հայրենիքիս հետ կապերը: Հարցն այլ է՝ ինչպես ներգրավել լավագույններին: Հարցը էկոհամակարգի ստեղծման մասին է. ինչու է անհրաժեշտ լավ համալսարան, եթե հետո մարդը չի կարող կարգին բիզնես սկսել, չի կարող ստեղծել նոր ընկերություն, հասնել լավ պաշտոնների: Դրա համար նա պետք է լինի ինչ-որ մեկի բարեկամը», - ասել է գործարարը: Նրա խոսքով՝ անհնար է միայն կրթական նախագծով զբաղվել՝ չփոփոխելով ամբողջ համակարգը, առանց օժանդակ հիմնադրամներ ստեղծելու: Որպես համալսարանի զարգացման խթանիչ՝ գործարարն առաջարկել է ծրագրեր ստեղծել 60-ամյա անձանց համար:  «Մենք կապրենք մինչև 90 տարեկան, բայց եթե մարդ հիմա 50-60 տարեկան է և СЕО չէ, ապա ոչ մի տեղ չի կարող սովորել և կարող է դուրս մնալ հասարակությունից: Գիտելիքների մենաստանի նմանվող այսօրվա համալսարանը սպառել է իրեն, անհրաժեշտ է որակյալ վերափոխում», - նշել է Վարդանյանը:

«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել

«Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերության տնօրինությունը։ «Այն, ինչ տեղի է ունենում ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս: Օրինակ, քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին: Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը: Կառավարությունը որևէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»,-նշված է հայտարարությունում:

Մեքսիկացի դիվանագետին բռնել են Կազանովայի կենսագրականը գողանալիս

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը Twitter-ում հայտնել է, որ հրամայել է երկիր վերադառնալ Արգենտինայում դեսպանին, ում մեղադրում են գրքերի գողության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես էթիկայի հարցերով կոմիտեին խնդրել եմ վերլուծել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որը մեղադրվում է հայտնի գրախանութից գրքերի գողության մեջ: Նախեւառաջ կարգադրել եմ նրան տուն վերադարձնել»,- նշել է մեքսիկացի նախարարը: Եթե տեսահսկման սարքերի տեսագրությունների հավաստիությունը հաստատվի, դեսպանն անմիջապես կհեռացվի, հավելել է Էբրարդը: Ավելի վաղ Մեքսիկայի 76-ամյա դեսպան Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան Ջակոմո Կազանովայի կենսագրականը դուրս բերելու փորձ կատարելիս, որն արժեր 10 դոլարից պակաս, ձերբակալվել էր գրախանութի անվտանգության աշխատակիցների կողմից, մինչեւ ոստիկանների ժամանելը: Տեղական լրատվամիջոցները ցուցադրում են միջադեպի տեսագրությունները, որոնք նկարահանվել են տեսահսկման խցիկներով: Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան  Արգենտինայում դեսպան է նշանակվել 2019 թվականի մարտին: 2001-2004 թվականներին նա եղել է Չիլիում դեսպանը:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝  11:00-17։00 Ամիրյան փ. 10, 12 շենքերը, Մաշտոցի պող. 20 շենքը, Բուզանդի փ. 45-55 սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 44/1 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի փ. 12 շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գայի պող. 55 (Բ.Մուրադյան փ. 1) շենքը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Անդրանիկի փ. 125 շենքը, Շերամի փ. 1, 11 շենքերը, Դավթաշեն 4-րդ թաղ. 34 շենքը, Լուկաշին 2-րդ փողոցը եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մանթաշյան փողոցի սեփական տները եւ հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Վեդի քաղաքի Կասյան փողոցը մասնակի, 10:30-14:30 Ազատավան եւ Շահումյան գյուղերը մասնակի, 10:00-16:00 Հովտաշատ գյուղը մասնակի, 10:30-16:00 Արտաշատ քաղաքի Իսահակյան փողոցը մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի, Կամոյի, Միկոյան փողոցները մասնակի, Շատին գյուղը մասնակի, 14:30-15:30 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, Արսենյան փողոցները մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Գեղաշեն, Կամարիս, Կապուտան գյուղերը մասնակի, Աբովյան քաղաքի թիվ 3-րդ միկրոշրջանը մասնակի, թիվ 2-րդ միկրոշրջանի Հանրապետության փ. 1/4 շենքը, Ռոսիյա փ․ 14 շենքը, Հանրապետության փ․ 1/3 շենքը, Էներգետիկական քոլեջի հանրակացարանը, 10։30-11։30 Աբովյան քաղաքի Զինկոմի շենքը, գործկոմի շենքը, “Հայեկոնոմբանկ”, “ՎՏԲ-Հայաստան բանկ” ընկերությունները, «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների սպասարկման գրասենյակները, Հանրապետության փ․ 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 20, 26, 28 շենքերը, Պիոներական փ․ 1, 3 շենքերը, Գառնու փ․ 3, 4, 6, 8, 12 շենքերը, Տարտու, Ինտերնացիոնալ, Բարեկամության, Կոտայքի փողոցները, Երիտասարդական փ. 1/1, 1/2, 6, 8, 10, 12, 14, 16, 20 փողոցները, Գեղարդի փ․ 1, 2, 3, 4 շենքերը, Էլար,Դարանի փողոցները եւ Վոլկովի փակուղին, 14։30-15։30 Մայակովսկի գյուղը, Մայակովսկու «Կարտինգ» ընկերությունը, բենզալցակայանը, դեղագործական գործարանը եւ պահածոների գործարանը, 15։30-16։30 Բալահովիտի զինմասը, կրակադաշտը, Մայակովսկու քարի արտադրամասը եւ մանկապարտեզի շենքը, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գեղարքունիքի մարզում՝ 11։30-12։30 Արեգունի, Փամբակ, Դարանակ, Ծափաթաղ, Գեղամասար, Նորակերտ, Արփունք, Ավազան, Փոքր Մասրիկ գյուղերը, ”Վիվասել ՄՏՍ”, “Յուքոմ”, “Վեոն Արմենիա” ընկերությունների բջջային կայանները եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական մասը մասնակի, Անիի տարածաշրջանի Բագրավան գյուղի նոր թաղամասը, 11:00-17:00 Արթիկի տարածաշրջանի Փանիկ, Մեղրաշեն, եւ Գետափ գյուղերը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Շաղաթ գյուղը մասնակի:

Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի սեռային հատկանիշով առանձնացված մուտքեր

Սաուդյան Արաբիայի ռեստորաններում այլեւս չեն լինի մուտքեր, որոնք առանձնացված են սեռային հատկանիշով, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ Սաուդյան Արաբիան պահանջում էր, որ բոլոր ռեստորաններում մեկ մուտք լիներ ընտանիքների եւ կանանց համար, մեկ այլ մուտք՝ տղամարդկանց համար: Համապատասխան նախարարությունը թվիթերյան էջում հայտարարել է, որ դա այլեւս պարտադիր չէ : Տասնամյակներ շարունակ ամուսնական կամ ազգակցական կապեր չունեցող կանանց եւ տղամարդկանց արգելվում էր միասին այցելել հասարակական վայրերը՝ խիստ սոցիալական կանոնների համաձայն: Թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են սահմանափակումները, այդ թվում՝ կանանց համար ավտոմեքենա վարելու եւ հանրային վայրեր այցելելու արգելքի չեղարկումը: Վերջին տարվա ընթացքում սեգրեգացիան թուլացել էր, քանի որ սրճարանները, կոնֆերանս-կենտրոնները եւ համերգասրահները դադարել էին պահպանել դա: Սաուդյան Արաբիան, որն ամենաշատ գենդերային սեգրեգացիա ունեցող երկրներից մեկն է, հրաժարվել է նաեւհոգաբարձության համակարգից, որը պահանջում էր, որ բոլոր կանայք ստանային տղամարդու բարեկամների համաձայնությունը կարեւոր որոշումներ կայացնելիս՝ ընդհուպ մինչեւ արտերկիր մեկնելը կամ կրթությունը:  

Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին»

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք միմյանց հարվածներ էին հասցնում: Ու եթե «կարմիր բերետները» ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չլինեին, ու նշված անձանց չփռեին ասֆալտին, տաքգլուխները գործի կդնեին ձեռքի տակ ունեցածը: Իսկ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսը արնաշաղախ էին»:  Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Ինդոնեզիայի նախագահը որոշել է փոխարինել որոշ պաշտոնյաներին արհեստական ինտելեկտով

Ինդոնեզիայի նախահահ Ջոկո Վիդոդոն հանձնարարել է փոխարինել բարձրաստիճան պաշտոնյաների մի մասին արհեստական ինտելեկտով: Հաշվի առնելով, որ Վիդոդոյի իշխող կոալիցիան զբաղեցնում է ինդոնեզական խորհրդարանում տեղերի 74 տոկոսը՝ ցանկացած նախագահական նախաձեռնությունն անկասկած կստանա անհրաժեշտ աջակցությունը: ZME Science-ի հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է պետական մարմինների վերաձեւավորմանը, որոնք կարգավորում են բիզնեսը: Այժմ դրանք կազմված են չորս մակարդակից, որոնք Վիդոդոն ցանկանում է կրճատել երկու անգամ: Արհեստական ինտելեկտի ներդրումը թույլ կտա փոխարինել կրճատված աշխատակիցներին: Նախագահը հույս ունի, որ բարեփոխումը կնպաստի բիզնեսի զարգացմանն ու կօգնի երկրին հումքի արտահանումից անցնել բարձրտեխնոլոգիական ապրանքների, օրինակ, էլեկտրամոբիլների արտադրությանը, հաղորդում է Highetch+-ը: Դեռ պարզ չէ, թե հատկապես ինչպիսի ալգորիթմեր են պլանավորվում կիրառել Ինդոնեզիայում: Այդուհանդերձ, դա հստակ ուղերձ է, որ արհեստական ինտելեկտը սկսում է փոխարինել մարդկանց արդեն այսօր, ընդ որում՝ անգամ զարգացող երկրներում:

«700 հազարանոց «տոնածառ փարթի»-ն մի տեսակ անամոթության է նմանվում». Նաիրա Զոհրաբյան

Երբ երևանցին բազում կենսական առաջնահերթություններ ունի ու էդ ֆոնին 700 հազարանոց «տոնածառ փարթի» ես անում` մի տեսակ անամոթության է նմանվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` «700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը» վերնագրով գրառման մեջ: «Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած տոն արժանավայել նշվի: Բայց ոնց որ թե 700 հազար դոլարը մի այլ կարգի «պերեբոռ» է: Չմոռանամ հիշեցնել, որ Երևանում մոտ 4 հազար 500 վերելակ կա, որոնց զգալի մասը վաղուց արդեն չպիտի շահագործվի, իսկ մի մասն էլ ուղղակի «մահվան վերելակներ» են: Մինչդեռ, 2019 թվականին քաղաքապետարանը գնել է ընդամենը 20 վերելակ, և յուրաքանչյուր համայնքի հատկացրել 2 վերելակ: Դե, չհաշվենք էլի, որ տոնածառի ծախսերը մի քիչ համեստ անեին` քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել: Քաղաքի բազմաթիվ փողոցների լուսավորության ու սանմաքրման մասին էլ համեստաբար լռենք: Հա, մամուլն էլ գրել է, որ Բրեգովիչի հոնորարը 290 հազար դոլար է: Եկեք դեռ չհավատանք մամուլին ու սպասենք քաղաքապետարանի պաշտոնական պատասխանին: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ կոմպլեքսի ինչ-որ նոր տեսակ։ Չգիտեմ ու չի էլ հետաքրքրում: Բայց երբ երևանցին բազում կենսական առաջնահերթություններ ունի ու էդ ֆոնին 700 հազարանոց «տոնածառ փարթի» ես անում` մի տեսակ անամոթության է նմանվում: Ի վերջո, տոնը ծախսած գումարի չափով չի որոշվում, այլ քաղաքացու տրամադրությամբ և տոնին հաղորդակից լինելու ցանկությամբ: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ամեն օր «մահվան վերելակով» վերև-ներքև անող քաղաքացին ծափ է տալու 700 հազար դոլարանոց «տոնածառ փարթիին»,- գրել է նա։

Լիբանանյան սունիթները ցանկանում են, որ Սաադ ալ-Հարիրին կրկին ստանձնի վարչապետի պաշտոնը

Լիբանանյան սունիթները ցանկանում են, որ Սաադ ալ-Հարիրին կրկին ստանձնի վարչապետի պաշտոնը, հայտարարել է գործարար Սամիր Հաթիբը Լիբանանի գերագույն սունիթական հոգեւորականի հետ, հաղորդում է Reuters-ը։ Հարիրին հրաժարական էր տվել հոկտեմբերի 29-ին Լիբանանի իշխող էլիտայում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ֆոնին։ Վարչապետի պաշտոնն ամրագրված է սունիթական մահմեդականների կողմից Լիբանանի իշխանությունը բաշխելու համակարգում։ Անցյալ շաբաթ Հարիրին հայտարարել էր, որ սատարել է Հաթիբի թեկնածությունը, քանի որ Լիբանանի հիմնական կուսակցությունները համաձայնության էին եկել նրա նշանակման շուրջ։ Սակայն Հաթիբը գերագույն մուֆտի շեյխ Աբդուլ Լաթիֆ Դերիանի հետ հանդիպումից հետո ելույթի ժամանակ ասել է, որ մուֆտին սատարել է Հարիրիին։ «Ես գիտեմ, որ հանդիպումների ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություն Սաադ ալ-Հարիրիի նշանակման մասին առաջիկա կառավարությունը ձեւավորելու համար»,-ասել է Հաթիբը։ Նա հայտնել է, որ մտադիր է հանդիպել Հարիրիի հետ այդ մասին նրան տեղեկացնելու համար, «քանի որ հենց նա է նշանակել ինձ նոր կառավարություն ձեւավորելու համար»։ Հարիրին ասել է, որ կվերադառնա վարչապետի պաշտոնին միայն այն դեպքում, եթե նա կարողանա գլխավորել տեխնոկրատ-նախարարների կառավարությունը, որը կկարողանա լավագույնս հաղթահարել ճգնաժամն ու ներգրավել օտարերկրյա օգնություն։ Սակայն նրա պահանջը մերժվել էր խմբերի կողմից, այդ թվում՝ «Հեզբոլա» ազդեցիկ շիիթական կոսակցության եւ դրա դաշնակից նախագահ Միշել Աունի կողմից։ Նրանք երկուսն էլ ասում են, որ կառավարությունը պետք է ներառի քաղաքական գործիչներին։

Ինչի՞ց է մահացել 1.5 ամսական երեխան. ԲԿ-ն հայտարարություն է տարածել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը հայտնել է ԲԿ-ում նախօրեին 1.5 ամսական երեխայի մահվան պատճառը: Այս մասին ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել: «Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ, դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ»,- գրված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ Նոյեմբերի 30-ին ժամը 23։20 սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում «շնչառական խանգարումներ» ախտորոշմամբ հանկարծամահ է եղել իր 1,5 ամսական աղջիկը։ Ա. Ե.-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան մահացել է բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով: