• flat Դժգոհել

Հայաստանում մեկնարկեցին արևային կայանի շինարարական աշխատանքները

Հայաստանում մեկնարկեցին արևային կայանի շինարարական աշխատանքները

Տասը ամիս առաջ Կիպրոսում հանդիպելով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ոգեշնչվելով հայաստանյան փոփոխություններով՝ կիպրահայ գործարարներ Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը որոշում կայացրին ներդրում կատարել հայրենիքում: Ընդամենը ամիսներ անց՝ ահա այսօր, Վայոց Ձորի Սարավան համայնքում՝ ծովի մակարդակից 1720 մետր բարձրության վրա, մեկնարկեցին արևային կայանի շինարարական աշխատանքները: 36 հետկար ընդգրկող հողակտորում 9 մլն դոլարի չափով ներդրման արդյունքն ավարտուն տեսքի կգա ամենաուշը մեկ տարի անց: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց Հայաստանի որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու այն հանգամանքը, որ ներդրողները կարող են այստեղ շահույթ ստանալ: Սփյուռքահայ գործարարների ու նրանց խնդիրների կողքին յուրաքանչյուր պահի կանգնած է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Համաներդրող, գործարար Աշոտ Մկրտչյանը նշեց, որ իրենց հայացքներն ուղղել են դեպի հայրենիք, և բարեհաջող ընթացքի դեպքում ներդրումներ կկատարվեն նաև այլ ոլորտներում:
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահդեսյանը տեսակապի միջոցով վստահություն հայտնեց, որ արևային էներգետիկայի ոլորտում Կիպրոսի Հանրապետության փորձը մեծապես կնպաստի ներդրման հաջողությանը: Ըստ պատգամավորի՝ այս նախաձեռնությունը խթանելու է ինչպես Հայաստան-Կիպրոս հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ հայրենիք-սփյուռք կապի ամրապնդմանն ու Հայաստանի տնտեսական առաջընթացին:
Կիպրահայ գործարար, համաներդրող Դավիթ Պետրոսյանը կարևորեց Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ներդրման որոշման կայացման գործում Զարեհ Սինանյանի դերակատարությունը: Ըստ գործարարի՝ այս նախաձեռնությունը հատկապես արժեքավոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Մեկնաբանություն


Նմանատիպ