• flat Դժգոհել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 102-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է 102-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 102-ով և դարձել 2884–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Առողջացածներ - 1185
Փաստացի բուժվողներ -1648
Ընդհանուր թեստեր - 28017
Մահվան ելքեր - 42
Մահվան ելքեր այլ պատճառով –9

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար  Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։


 

Մեկնաբանություն


Նմանատիպ