• flat Դժգոհել

Վիտալի Բալասանյանը եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

Վիտալի Բալասանյանը եւ «Արդարություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախի ԱԺ նախագահի հետ

Այսօր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Այս ամսին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի անվտանգության, բանակցային գործընթացի, Արցախի Հանրապետության սուբեյկտայնության բարձրացման և այլ հարցերի շուրջ։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, շեշտելով, որ որպես ընդդիմադիր ուժ հետամուտ է լինելու նախընտրական իր բոլոր ծրագրային թեզերի իրականացմանը, վերահսկելու է իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը։

 

Այսօր, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորները և Արցախի...

Posted by Արցախի Արդարություն Կուսակցություն on Saturday, May 23, 2020

 

Մեկնաբանություն


Նմանատիպ