• flat Դժգոհել

Նոր քանդակ Հյուսիսային պողոտայում

Նոր քանդակ Հյուսիսային պողոտայում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի կրթության ոլորտի բյուջետային ծախսերից և խնայված միջոցներից հատկացվել է շուրջ 422 մլն դրամ մի շարք հուշարձանների բարեկարգման աշխատանքների համար։

Այդ որոշման շրջանակներում նախատեսված է Հյուսիսային պողոտայում տեղադրել Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը:

Ըստ որոշման՝ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման աշխատանքների համար նախատեսվում է ավելի քան 37 մլն դրամ «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:

Փաթեթն առաջարկվել է ՀՀ կառավարության այս տարվա կապիտալ ծրագրերի շրջանակում գործադիրի վերջին նիստին, որտեղ  հաստատվել է մշակութային մի շարք կառույցների նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: 

Մեկնաբանություն


Նմանատիպ