• flat Դժգոհել

Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի. Թենգիզ Ցերտցվաձեն

Վրաստանն ակնկալում է, որ Արսեն Թորոսյանը ներողություն կխնդրի. Թենգիզ Ցերտցվաձեն

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ կապված կորոնավիրուսի տարածումը վերահսկելու հարցում ՀՀ-ի առավելությունների հետ զավեշտալի և անհիմն են»,- պատասխանելով ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությանը՝ ասել է  Վրաստանի «Ինֆեկցիոն պաթոլոգիաների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի» գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերտցվաձեն։ Այս մասին գրում է վրացական report.ge կայքը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 22-ին, Ա. Թորոսյանը  համեմատել էր Հայաստանի և Վրաստանի առողջապահական համակարգերը: Նա շեշտել էր, որ Վրաստանում իրականում համաճարակային իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում։

«Պարո՛ն նախարար, Ձեր հայտարարությունը, թե Հայաստանում  հակահամաճարակային համակարգն ավելի զարգացած է, ժպիտ է առաջացնու, եթե ոչ ծիծաղ», - ասել է Ցերցվաձեն:

Նա շեշտել է, որ հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրականացվում են Վրաստանում, կասկածի տակ չեն դրվում միջազգային կազմակերպությունների կողմից:

Տ. Ցերցվաձեն ասել է նաև՝ իրենք ակնկալում են, որ պարոն նախարարը կա՛մ կհիմնավորի իր մեղմ ասած «ոչ ճիշտ» գնահատականները, կա՛մ գոնե ներողություն կխնդրի։

Ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի մյուս հարցերին, նա շեշտել է, որ Վրաստանում գործում է տարածաշրջանի միակ եզակի և որակյալ «Լուգար» կենտրոնը, որտեղ բոլոր լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ամենաբարձր որակի թեստային համակարգերի միջոցով, ինչը բացառում է ցանկացած սխալ. «Մենք չենք կարծում, որ Հայաստանում կա ավելի լավ լաբորատորիա, քան սա»։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժման վարչության ղեկավար Մարինա Էզգուբայան էլ, ի պատասխան Ա. Թորոսյանի հայտարարության, ասել է, որ իրենք չեն թաքցնում որևէ տեղեկություն՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի հետ։

«Մեր բոլոր տվյալները ճշգրիտ են, մենք չենք թաքցրել և ոչ մի դեպք։ Երկրում հաստատվել է կորոնավիրուսի 728 դեպք»,- sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ ասել է նա։

Մեկնաբանություն


Նմանատիպ