• flat Դժգոհել

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը

Գյումրիում բացվել է Սողոմոն Թեհլերյանի հուշատուն-թանգարանը։

Սողոմոն Թեհլերյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Զավեն Կոշտոյանն է, Գյումրիի հարավարևելյան՝ օդանավակայանի թաղամասում տեղադրվել էր 1993 թվականին։ Նույն տարածքում թանգարան հիմնելու գաղափարը գյումրեցի դարբիններից մեկինն էր։ Նրա մահից հետո ծրագիրն ավարտին հասցնելու պարտավորությունը ստանձնել է Գյումրիում հայտնի շինարար Վարդան Հովհաննիսյանը՝ «Տուն շինող Վարդանը»:

Լքված տարածքը մաքրվել է աղբից, կիսանդրու հատվածը բարեկարգվել է, կառուցվել է հուշատուն, որտեղ ներկայացված են Սողոմոն Թեհլերյանի, ինչպես նաև 1915 թվականին Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ինքնապաշտպանական մարտերը ղեկավարած մարդկանց լուսանկարներ։

 

Մեկնաբանություն


Նմանատիպ