• flat Դժգոհել

Լուսանկարիչը 4 տարի ջրում է անցկացրել մեկ նկարի համար

Լուսանկարիչը 4 տարի ջրում է անցկացրել մեկ նկարի համար

Լուսանկարիչ Լուի-Մարի Պրեն արդեն 15 տարի նկարահանում է վայրի բնությունը: Մի անգամ լուսանկարիչը հիշել է արտասովոր տեսարան կապված կուղբերի հետ: Իր աչքի առաջ կուղբը ծառի ճյուղ էր հայթայթում իր ընտանիքին կերակրելու համար: Սակայն այդ պահին Լուին իր հետ տեսախցիկ չուներ:

Հետագայում նա ցանկացավ նկարել այդ ընթացքը՝ ինչպես է կուղբը ջրի տակ կեր հայթայթում: Լուսանկարիչը այդ կադրերի համար անջրաթափանց հանդերձանքով սուզվել է ջրի հատակը, որտեղ անշարժ սպասել է 2-3 ժամ, սակայն ապարդյուն:

Լուսանկարիչն այդ կադրերը կարողացել է նկարել միայն 4 տարի անց: Արդյունքում՝ նա նկարել է հասուն կուղբի, որը ջրի տակ լողում է դեպի իր 3 ձագերը՝ ծառի ճյուղը բերանին: Այս մասին հայտնել է nat-geo.ru-ն: Տեղանքը գտնվում է Ֆրանսիայում գտնվող Լուարայի հովտում։

Մեկնաբանություն


Նմանատիպ