• flat Դժգոհել

Շուշիի միտինգը աբսուրդի և մանիպուլյացիայի խորհրդանիշ էր. Ստեփան Դանիելյան

Շուշիի միտինգը աբսուրդի և մանիպուլյացիայի խորհրդանիշ էր. Ստեփան Դանիելյան

Շուշիի միտինգը մինչև հիմա չեմ մոռանում։ Դա աբսուրդի և մանիպուլյացիայի խորհրդանիշ էր, - ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Գրառումն ամբողջությամբ.

Միտինգավորները ոստիկաններով շրջափակված բղավում էին. "Թույլ չենք տա ռոբասերժական թալանչիներին վերարտադրվել"։ Բնականաբար, նկատի ունեին Արայիկ Հարությունյանին։ 

Ողջ տրագիկոմեդիան կայանում էր այն բանում, որ շենքում ոչ Քոչարյան կար, ոչ Սերժ Սարգսյան։ Այնտեղ Նիկոլն էր, ով եկել էր Արայիկ Հարությունյանին թագադրելու,  սակայն իր անունը տալը տաբու է։

Բղավողները չէին կարող "հեղափոխության" խորհրդանիշի անունը տալ։ Հեղափոխականը չի կարող մեղադրել հեղափոխականին ..., սա երկակի ստանդարտների, կիսաճշմարտությունների, աբսուրդի ընդամենը մի դրվագ էր, բայց շատ խորհրդանշական։

Ինչու է դա այդպես տպավորվել, որովհետև դա այսօրվա Հայաստանի "քաղաքական պայքարի", "մտածողության" տիպիկ օրինակ էր, ինչը մեզ կանգնեցրել է տրամաբանության փակուղու առջև։ "Մեզ" ասելով նկատի ունեմ կոլեկտիվ հանրությանը։

 

Շուշիի միտինգը մինչև հիմա չեմ մոռանում։ Դա աբսուրդի և մանիպուլյացիայի խորհրդանիշ էր։ Միտինգավորները ոստիկաններով...

Posted by Stepan Danielyan on Saturday, May 23, 2020

 

Մեկնաբանություն


Նմանատիպ