• flat Դժգոհել

Միշտ գործում եմ այն խղճով, որ չամաչեմ իմ ապագա երեխաների աչքերի մեջ նայելուց. Սոֆյա Հովսեփյան

Միշտ գործում եմ այն խղճով, որ չամաչեմ իմ ապագա երեխաների աչքերի մեջ նայելուց. Սոֆյա Հովսեփյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շատերը նեղվում են այն արտահայտությունիցս , որ տեղեկատվական պատերազմ է հայտարարված : Ո՜չ, ամենևին չեմ սխալվում միայն մեկ բան եմ բաց թողել,  որ այդ պատերազմում փորձում է հաղթող դուրս գալ անբարոյականությունը : Օրեր առաջ տեղեկատվություն եմ հրապարակել , որտեղ հաշվետու եմ եղել  շատ քննարկվող կոնվենցիայի ընդունումից  հետո ԿԳՄՍ նախարարի հետ Աժ պատգամավորներիս հանդիպման մասին  և խնդրել բոլորի  վստահությունը  ձևավորվող աշխատանքային խմբի նկատմամբ , որտեղ նաև ես եմ ընդգրկված լինելու  և առավելագույն հասարակական  ներգրավվածութուն՝ չափորոշիչների հանրային քննարկման ժամանակ : Կարծես ամեն ինչ նորմալ ընկալվեց , որևէ խնդիր չկար , մինչև մի շարք մարդիկ , ովքեր անգամ իմ էջում կարդացել էին գրածս և արձագանքել էին , այս նյութը ուղարկեցին ինձ հարցադրումով , թե « ճի՞շտ է , որ ես նման բան եմ ասել »:  
Այն ինչ ես ասել եմ , բոլորը կարդացել են , իսկ թե ի՞նչ է սարքել այս կայքը , կրկին բոլորը տեսնում են : ԵՎ ամենասարսափելին այն էր , որ կայքի հրապարակման տակ մոտ 50 օգտատեր՝ առանց կարդալու ներսի բովանդակությունը, վերջին անպարկեշտ արտահայտություններն են տեղացել իմ հասցեին , բայց ինձ համար առավել սարսափեցնող էր հաճախ կրկնվող մի միտք «Դե ինքը երեխա չունի , դրա համար էլ չի մտածում  կամ  եթե երեխա ունենար .....»:
Ասեմ , որ այո ճիշտ եք ,երեխաներ  այս պահին չունեմ , բայց երբ գործում եմ , միշտ գործում եմ այն խղճով , որ չամաչեմ իմ ապագա երեխաների աչքերի մեջ նայելուց , գործում եմ այն խղճով , որ չամաչեմ ձեր երեխաների աչքերի մեջ նայելուց և գործում եմ այն խղճով , որ դուք  ապրեք անտարբեր , բայց ես չզլանամ ձեր երեխաներին իմը համալուց: 
Ամեն ինչ պետք է լինի բարոյական , անգամ ընդիմությունը , բայց ավա՜ղ այսօր մեր բախտը չի բերել և ընդիմությունը մեր՝ սարսափելի անբարոյական է : 
Ես չունեմ երեխաներ , բայց ամեն օրս ապրում և գործում եմ հանուն ձեր երեխաների բարեկեցության:  Առողջություն եմ մաղթում ձեզ և ձեր երեխաներին:  
Վերնագրից ներս նյութ կա ,կարդացե՛ք :

 

Շատերը նեղվում են այն արտահայտությունիցս , որ տեղեկատվական պատերազմ է հայտարարված : Ո՜չ, ամենևին չեմ սխալվում միայն մեկ...

Posted by Սոֆյա Հովսեփյան on Saturday, May 23, 2020

 

Մեկնաբանություն


Նմանատիպ