• flat Դժգոհել

Պատմական. 2017 թ-ի այս օրը՝ Մխիթարյանը նվաճեց ԵԼ-ի գավաթը և դարձավ պատմական գոլի հեղինակ

Պատմական. 2017 թ-ի այս օրը՝ Մխիթարյանը նվաճեց ԵԼ-ի գավաթը և դարձավ պատմական գոլի հեղինակ

2017 թ-ի մայիսի 24-ին Սհոկհոլմ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը։ 

Եզրափակչում մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»։

Պատմության մեջ՝ առաջին անգամ եվրագավաթային եզրափակչում, հանդես էր գալիս հայ ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը «Կարմիր սատանաների» հետ հասել էր ԵԼ-ի եզրափակիչ։ 

Խաղն անցնում էր հավասար պայքարում, սակայն «Մանչեսթեր Յունայթեդն» ուներ առավելություն՝ թիմի կազմում հանդես էր գալիս Հենրիխ Մխիթարյանը։ Հենց, հայ ֆուտբոլիստն էլ վճռեց հանդիպման ելքը։ Հենրիխի՝ շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլը, վերջ դրեց «Այաքսի» պայքարին։ Մեկ գոլ էլ հեղինակեց Պոլ Պոգբան։ 
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց ԵԼ-ի գավաթը։ 

Հենրիխը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ և նվաճում է եվրոպական ֆուտբոլային մրցաշարի գավաթ։

Մխիթարյանը՝ գավաթը ձեռքին, հայոց եռագույնը ի ցույց դրեց ամբողջ աշխարհին։

«Շնորհակալ ենք Հենրիխին, այս անմոռանալի պահը, հայ ազգին պարգևելու համար»։

 

Մեկնաբանություն


Նմանատիպ