• flat Դժգոհել

Գինեգործության հիմքը խաղողագործությունն է. վերապատրաստման ծրագիր Ագրարային համալսարանում

Գինեգործության հիմքը խաղողագործությունն է. վերապատրաստման ծրագիր Ագրարային համալսարանում

Հայաստանում գինեգործության աննախադեպ զարգացման իրողությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին եւ համալսարանի գործընկերներին մղում է լուծելու գինեգործության հիմքը՝ խաղողագործությունը զարգացնելու կարեւոր խնդիրը:

Ագրարային համալսարանում անցկացվել է «Խաղողի վազի վերաբերյալ կենսաբանական և ֆիզիոլոգիական ընդհանուր գիտելիքներ» վերապատրաստման ծրագիր: Սա Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի, GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի, Երևանի կոնյակի գործարանի, Արմենիա Վայն ընկերության, ՀԱԱՀ-ի եւԱգրոբիզնեսի գյուղի զարգացման կենտրոնի (CARD) համատեղ վերապատրաստման տեւական ծրագրի առաջին մոդուլն էր:

Ծրագիրը շարունակվելու է 2020թ.-ին, հաջորդ մոդուլը կանցկացվի գարնանը: Վերոնշյալ կառույցները ներկայացնող դասախոսների, խորհրդատուների եւ փորձագետների համար նախատեսված վերապատրաստումն անցկացնում են Ֆրանսիայի Ռիչմոնդի համալսարանի մասնագետները: Վերապատրաստում անցած մասնագետներն իրենց հերթին կվերապատրաստեն խաղողագործությամբ զբաղվող ֆերմերների: ՀԱԱՀ-ից մասնակցում էր 5 մասնագետ:

Առաջին մոդուլն անցկացրել է Ռիչմոնդի համալսարանի մասնագետ Մաբիլ Լորենը: Տեսական եւ գործնական դասընթացներից բաղկացած մոդուլն ընդգրկում էր խաղողի տնկման մեթոդները, որթատունկի արտադրությունը, տարածքի նախապատրաստումը, վազի, վազի հողածածկման տարածքի, հողերի շերտերի և հողային փոսերի ուսումնասիրությունը, հողի փորձաքննությունը եւ այլն:

Դասընթացի գործնական մասն անցկացվել է Արմենիա վայն ընկերությունում եւ ՀԱԱՀ-ի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում եւ Գինու ուսումնագիտական կենտրոնում:

Մեկնաբանություն


Նմանատիպ