• flat Դժգոհել

Ռոնալդուն Instagram-ում ավելի շատ է վաստակում, քան «Յուվենտուսում». Թոփ 3-ում են՝ Լեո Մեսսին և Քենդալ Ջենները

Ռոնալդուն Instagram-ում ավելի շատ է վաստակում, քան «Յուվենտուսում». Թոփ 3-ում են՝ Լեո Մեսսին և Քենդալ Ջենները

Վերջերս՝ երկու տնտեսական նորություն իմացանք Կրիշտիանու Ռոնալդուի մասին։ 

 Պորտուգալացին առաջին ֆուտբոլիստն էր, ով վաստակեց միլիարդ դոլար:
 Եվ կարանտինի ընթացքում գլխավորեց Instagram- ի ամենաբարձր եկամուտ ստացած մարզիկների վարկանիշը (2.1 միլիոն եվրո):
 Մեկ այլ ուսումնասիրություն անցկացրել է Buzz Bingo պորտալը, որն ամեն տարի հաշվում է անվանի մարդկանց վաստակը՝ սոցկայքերում:  Անցյալ տարի Ռոնալդուն, Մեսին և մոդել Քենդալ Ջենները գրավեցին առաջին երեք տեղերը:  Այս անգամ առաջին եռյակում դասավորվածությունը չի փոխվել, աճել են միայն թվերը:

 Ռոնալդուն ունի աշխարհում ամենատարածված Instagram-յան էջը (բացառությամբ հենց Instagram- ի հաշվի):  Քրիշտիանուն գրանցել է 222 միլիոն բաժանորդ, այնպես որ եկամուտների առումով նա առավելագույնով գերազանցում է բոլորին:  2019-ի մարտից մինչև 2020-ի մարտը պորտուգալացին 43 գովազդային հրատարակության համար վաստակել է 50,3 միլիոն դոլար:  Ուսումնասիրության հեղինակները հայտնում են, որ «Յուվենտուսում», աշխատավարձի ցանկացած կրճատումից առաջ, ֆուտբոլիստը վաստակել է 33 միլիոն դոլար:  Սա 17,3 միլիոնով պակաս է, քան նա ստացել է Instagram- ում:


 Մեսսին հովանավորչական բնույթի 40 հրապարակում է արել, ինչը արգենտինացուն բերել է 30,4 միլիոն դոլար:  Հաջորդում են Ջենների քույրերը `Քենդալը (25,6 միլիոն) և Քայլին (19,6 միլիոն):  Առաջին հնգյակը փակում է, բոլորի համար անսպասելիորեն, Հնդկաստանի կրիկետի հավաքականի ավագ Վիրատ Կոհլին (15,7 միլիոն):  Առաջին տասնյակում ևս 3 ֆուտբոլիստներ են ՝ Դևիդ Բեքհեմ (6-րդ) 11,6 մլն, Նեյմար (8-րդ) 8,1 մլն և Զլատան Իբրահիմովիչ (10-րդ) 7,6 մլն։

Տասնյակում են նաև, Քիմ Քարդաշյանը (7-րդ) 11,4 մլն և Սելենա Գոմեսը (9-րդ) 7,9 մլն։

Տարվա ամենաշատ գովազդային գրառումները կազմել են Վիրատ Կոհլին `56, ֆուտբոլիստներ` Ռոբերտ Լևանդովսկին (47) և Ռոնալդուն (43)։  Չնայած հովանավորվող հրապարակումների քանակին, Լևանդովսկին Instagram- ի եկամտի մասով զբաղեցրեց միայն 17-րդ տեղը (4,32 միլիոն)։

Մեկնաբանություն


Նմանատիպ