• flat Դժգոհել

Հայ դիզայների աշխատանքները ներկայացվել են «Королевство свадеб» ցուցահանդեսին

Հայ դիզայների աշխատանքները ներկայացվել են «Королевство свадеб» ցուցահանդեսին

Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգությամբ հայ դիզայներ Մարիամ Սևոյանն ավարտել է Սանկտ Պետերբուրգի արհմիությունների հումանիտար համալսարանի մշակութաբանության ֆակուլտետը: Լենինգրադում նա ստեղծել է իր սեփական բիզնեսը՝ «MariArt design»-ը: 2020թ. հունվարի 26-ին նրա աշխատանքները ներկայացվել են «Королевство свадеб» ցուցահանդեսին: Ռուսական շուկայում ունեցած դժվարությունների և ձեռք բերած հաջողությունների մասին նա կիսվեց մեզ հետ զրույցում:

Մարիամ, երբվանի ՞ց ես սկսել զբաղվել դիզայնով:

-Ես սկսեցի զբաղվել դիզայնով, երբ սովորում էի համալսարանի 3-րդ կուրսում: Առաջադրանք էի ստացել, որի արդյունքում պետք է ներկայանայի իմ պրոյեկտով: Մտածեցի՝ եթե ունենայի հնարավորություն, ապա կկազմակերպեի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեին մեր հայկական աշխատանքները, որորվհետև դրանք հիանալի են և ոչ մի տեղ դրանց նմանը չկա: Անկեղծ ասած չէի մտածում, որ մի քանի տարի հետո այդ հնարավորությունը կունենամ: Որոշեցի համալսարանն ավարտելուց հետո գալ Հայաստան և այստեղ սովորել, զարգացնել դիզայներական հմտություններս: Շատ հետաքրքիր ստացվեց. 2013թ. դեկտեմբերին Հայաստանում հրավիրված էի հարսանիքի: Սա առիթ դարձավ, որ վերադառնամ Հայաստան և փնտրեմ կրթական որևէ հաստատություն, որտեղ կարող եմ սովորել դիազյներական հմտություններ: Գտա «Lusinka design studio»-ն և 2014թ. փետրվարից սկսեցի մասնակցել դաընթացներին: Ավարտելուց հետո վերադարձա ՌԴ և սկսվեց բոլորովին այլ կյանք,- պատմում է Մարիամը:

My computer

Ինչպիսի՞  աշխատանքներ է իրականացնում  «MariArt design»–ը:

-Ստեղծելով «MariArt design»–ը աշխատում եմ հետևյալ ուղղություններով՝ դիզայն, դեկոր, ֆլորիստիկա, ֆուրշետ: Վաճառվում են դեկորի, ֆլորիստիկայի, ֆուրշետի և դիզայնի համար նախատեսված պարագաներ: Զբաղվում եմ նաև միջոցաումների կազմակերպմամաբ և դրանց համար անհրաժեշտ պարագաները տրամադրում վարձույթով: Ես փորձում եմ տեղում չդոփել և շարունակել զարգանալ: Տարբեր միջոցառումների համար տարբեր դեկորացիաներ են պատրաստվում: Նաև առանձին ստեղծագործություններ կան:  Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պատվերներ ենք ստանում:

design

Սովորաբար ամեն ստեղծագործող ունի իր «մուսան»: Ո՞րն է քո մուսան:

-Աշխատանքի նկատմամաբ ունեցած սերը իմ ներշնչանքի աղբյուրն է: Ինձ դուր է գալիս մարդկանց երջանկացնել, իմանալ, որ ինչ-որ մեկի տանն իմ աշխատանքներից մեկն է, որի մեջ այդքան սեր եմ դրել: Ես երջանկանում եմ այն ժպիտներից ու սիրուց, որը տեսնում և զգում եմ յուրաքանչյուր միջոցառումի ավարտից հետո, երբ մարդիկ մեծ ոգևորությամբ դրական ու ջերմ խոսքեր են ասում իմ կողմից ստեղծված դիզայնի մասին: Ինձ ոգեշնչում է հաճախորդների երջանկությունը: Այս ամենն է, որ ինձ ոգևորում և ստիպում է ստեղծագործել, ստեղծել նոր աշխատանքներ,- ասում է Մարիամը:

Computer

Ինչպե՞ս է համակարգվում պատվերների ընդունումն ու դրանց իրականացումը:

- «MariArt design»-ի աշխատանքներին կարելի է ծանոթանալ սոցիալական ցանցերում: Մենք ունենք 2 պաշտոնական էջ ինստագրամում և VK-ում, սակայն հիմնականում աշխատանքները ներկայացվում են ինստագրամում: Դեռ շատ աշխատանք ունենք անելու, ամեն ինչ չէ, որ հասցնում ենք այնտեղ տեղադրել: Կամաց-կամաց ենք առաջ շարժվում: Ունենք նաև էլեկտրոնային հասցե, որով մեզ հետ կապ են հաստատում մեր հաճախորդները և ինքս ընդունում եմ պատվերները: Կան աշխատանքներ, որոնք իրականացնում եմ իմ թիմի հետ: Եթե միայն աքսեսուարներն են կամ այլ պատվերեներ տոների առթիվ, ապա ես եմ անում: Սակայն երբ աշխատանքը նաև կազմակերպչական բնույթի է լինում այդ ժամանակ մենք թիմով ենք աշխատում: Հիմնականում պատվերների դեպքում աշխատում եմ իմ լավագույն ընկերոջ՝ Դենիսի հետ:

Ինչպե՞ս ընդունվեցին քո աշխատանքները ռուսական շուկայում: Արդյո՞ք հայ լինելու հանգամանքը դժվարություններ չստեղծեց այդ ճանապարհին:

-Ռուս ժողովրդի համար իմ աշխատանքները հետաքրքիր չէին: Երբ վերադարձա ՌԴ մտածում էի, որ հիմա բոլորը կցանկանան ինձ հետ աշխատել, քանի որ իմ աշխատանքները նորություն են այստեղի համար: Սակայն հակառակը եղավ, ինձ ասացին, որ դրանք ոչ ոքի պետք չեն, ռուս ժողովրդի համար դրանք հետաքրքիր չեն , իրենք բավարարվում են ռուս դիզայներների աշխատանքներով: Նման պարագայում, սովորաբար, հեշտ է կոտրվել, սակայն պետք է ճիշտ հակառակն անել: Շատ կարևոր է հավատալ երազանքի իրականացմանն ու սիրել սեփական աշխատանքը: Ես որոշեցի՝ պետք է աշխատեմ ինքս ինձ վրա ու ապացուցեմ, որ մարդիկ սիրելու են իմ աշխատանքները: Սկսեցի աշխատել իմ երազանքի իրականցման համար: Այդ ժամանակ գտա գրաֆիկ դիզայների, ով պատրաստեց իմ լոգոն, որը կարելի է տեսնել իմ աշխատանքների հին նկարների վրա: Հետո այն փոխվեց: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, ես էլ եմ ունեցել պահեր, երբ կասկածել եմ իմ ուժերի վրա, մտածում էի արդյո՞ք ճիշտ է այն ուղղությունը, որն ընտրել եմ: Բայց կյանքում լինում են հանգամանքներ, և կարող է մարդկանց հանդիպեք, ովքեր կոգեշնչեն և թևեր կտան ու Դուք նորից կսկսեք շարժվել Ձեր երազանքի ճանապարհով: Այն պահին, երբ սկսում եք կասկածել հիշեք՝ ինչի համար եք սկսել այդ ճանապարհն ու շարունակեք կատարելագործվել,- ասում է Մարիամը:

my

Ինչպիսի՞ դժվարություններ են հիմնականում առաջանում աշխատանքի ընթացքում:

-Դժվարություններ շատ ենք ունենում, բայց դե գործի բնույթն է այդպիսին: Առանց դրանց դու չես կարող սովորել և լինել լավագույններից: Պարզապես պետք է դրանց դրական կողմերը տեսնել: Տարբեր միջոցառումներ կազմակերպելիս տարբեր դժվարություններ են առաջանում: Հենց առաջնային խնդիրներից մեկն էլ դեկորացիաները տարբեր քաղաքներ տեղափոխելն է, ինչպես նաև ժամանակի խնդիր է լինում: Սակայն աշխատանքը սկսելիս հաճախորդին միշտ ասում ենք, որ յուրաքանչյուր աշխատանք պատրաստելու համար ժամանակ է հարկավոր, որը կախված է աշխատանքի ծավալից: Իմ աշխատանքները դուր են գալիս մարդկանց: Մինչ օրս միայն դրական կարծիքներ եմ լսել, սակայն նրանք դեռևս լիարժեք չեն պատկերացնում մեր աշխատանքի բնույթը: Էսպիսի մի խնդիր կա, թեպետ աշխատում ենք գովազդի միջոցով նրանց տեղեկացնել մեր աշխատանքների մասին, այնուամենայնիվ նրանք ավելի շատ սիրում են հիանալ կատարված աշխատանքների նկարներով, քան կարդալ դրանց մասին տեղեկատվություն և պատկերացում կազմել:

Այս տարի քո աշխատանքները ներկայացվեցին «Королевство свадеб» ցուցահանդեսին: Կպատմե՞ ս մի փոքր այդ մասին:

-Այս տարի տեղի ունեցավ մեզ համար ամենակարևոր իրադարձություններից մեկը: Հունվարի 26-ին մասնակցեցինք «Королевство свадеб» ցուցահանդեսին: Այն անցկացվում է ամեն տարի գեղեցիկ հյուրանոցներից մեկում ՝ հարսանիքների մթնոլորտը փոխանցելու և հարսնացուներին օգնելու` ընտրելու բոլոր կապալառուները հարսանիքի համար: 2009 թվականից այն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում, իսկ 2013 թվականից`Մոսկվայում: Ցուցահանդեսը կազմակերպվում է «Amosova group» ընկերության կողմից: Այս տարի ցուցահանդեսին ներկայացվեցին նաև իմ աշխատանքները: Շատ դրական էներեգիա ստացնաք: Սա մեծ փորձառություն էր ինձ համար: Վերջապես իրականցվեց իմ վաղեմի երազանքը: Ցուցահանդեսից հետո հասկացա, որ դա կարևոր քայլ էր ինձ համար որպես ղեկավար և որպես դիզայներ: Մեր հաճախորդները տարիքային տարբեր խմբի մարդիկ են սկսած դեռահասներից մինչև տարեցներ: Այս պահին առաջարկներ ենք ստանում նաև միջոցառումների կազմակերպման տարբեր կազմակերպություններից, նրանցից ստանում ենք համագործակցության առաջարկներ: Իսկ ցուցահանդեսը կարեւոր ազդեցություն ունեցավ «MariArt design»-ի զարգացման վրա: Նոր ծանոթություններ ոլորտի մասնագետների, ներկայացուցիչների հետ, նոր համագործակցություններ եւ այլն:

exhibition

Հե՞շտ է աշխատել հաճախորդների հետ:

-Իհարկե, տարբեր տեսակի հաճախորդներ կան և տարբեր իրավիճակներ են լինում, երբեմն զավեշտալի, երբեմն բարկացնող: Բայց մենք սովորել ենք աշխատել նրանց հետ, անհրաժեշտության դեպքում պաշտպանել մեր թիմի անդամներին: Սակայն փառք Աստծո, դեռ այդքան վատ իրավիճակ չի եղել, որ հաճախորդը անցնի սահմանները: Մեր թիմը մշտապես հարգանքով է մոտենում յուրաքանչյուր հաճախորդի: Նրանք գնալուց հետո դարձյալ վերադառնում են, քանի որ, ինչպես իրենք են ասում, ինձնից ջերմություն են ստանում ու վստահում իմ կատարած աշխատանքին: Ես սիրում եմ խոսել նրանց հետ, հասկանալ նրանց ցանկությունները: Հաճախորդի դերը կարևոր է, քանի որ ամբողջ աշխատանքն իր կամ իր մտերիմների համար է արվում: Լինում է, երբ հաճախորդնրեն են ունենում առաջարկներ, սակայն պատահում է նաև, որ մեզ մոտ են գալիս և խնդրում, որ անենք այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում: Աշխատանքի մեջ ամեն ինչին ուշադրություն է դարձվում, քանի որ բոլոր դետալները շատ կարևոր են: Դիազայնի մեջ կարևոր է ամեն ինչ:

Մարիամ, առաջիկայում նոր ծրագեր կա՞ն:

-Առաջիկա ծրագրերից է «MariArt design studio»-ի ստեղծումը: Աշխատում եմ, որ ապագայում ունենանք «MariArt design studio»-ն օֆիսի տեսքով: Առայժմ բոլոր աշխատանքներն իրականացվում են այնտեղ, որտեղ միջոցառումը պետք է անցկացվի, իսկ փոքր տեսակի աշխատանքները պատրաստվում են տանը: Կարծում եմ ապագայում կլինեն օնլայն կուրսեր, որոնց միջոցով կուսուցանվի դիզայն: Առաջիկայում սպասվում են նաև այլ պրոյեկտներ, որոնց վրա աշխատում եմ, սակայն այս պահին չեմ բացի փակագծերը:

exhibition 2

Զրույցի ավարտին հայ դիզայները հավելեց, որ դժվարություն կա յուրաքանչյուր երկրում, յուրաքանչյուր գործում: Կարևոր է հավատալ սեփական ուժերին և չհուսահատվել, որովհետև Ձեր հաճախորդը կգտնի Ձեզ: Եթե Դուք սիրեք այն, ինչ անում եք, ապա կողքից մարդիկ կզգան դա և իրենք էլ կսիրեն: Իսկ Մարիամը բոլոր դժվարությունները հաղթահարում է` աշխատելով ինքն իր ու իր աշխատանքների վրա, պարզապես վերցնել ու նորը ստեղծելով:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ