Կարծրատիպերը կոտրում եմ միշտ, չեմ սիրում ենթարկվել դրանց․Անդրանիկ Ղազարյան
Կարծրատիպերը կոտրում եմ միշտ, չեմ սիրում ենթարկվել դրանց․Անդրանիկ ՂազարյանՏաղանդը մարդուն տրվում է ի վերուստ, սակայն, երբ դրան գումարվում է նաև միջավայրը, հաջողությունը դառնում է լիարժեք: Newinfo.am-ի այսօրվա զրուցակիցը դերասան Անդրանիկ Ղազարյանն է: Տաղանդ, աշխատասիրություն և ընտանիքից եկած մշակութային դաստիարակություն. ահա նրա հաջողության գրավականները:-Անդրանիկ, հարցազրույցը սկսենք ձեր մանկության օրերը վերհիշելով: Ինչպիսի՞ ն է եղել Ձեր մանկությունը` երազայի՞ն, թե՞…
-Փոքր ժամանակ, ինձ չի գոհացրել միայն «ժամանկը»։Շուտ չեր անցնում, որ մեծանայի, դառնայի հասուն և խելացի
-Կա՞ր ինչ-որ բան, որը չէր գոհացնում փոքրիկ Անդրանիկին:
-Մի հարց տանջել է ինձ, թե ո՞նց է եղել ,որ ինձ արագիլն էր բերել ,բայց ընկերոջս կաղամբի մեջից են հանել;
-Ինչպե՞ս մուտք գործեցիք կինո:
Ընդունվեցի ԵԹԿՊԻ առաջի կուրս։ Սովորելու առաջին տարուց ստացա ատաջարկներ․ ՈՒ սկսեցի սիրել և ավելի մասնագիտանալ կինոյի ոլորտում։-Իսկ եթե ոչ արվեստագետ, ապա` ի՞նչ:
Եթե ոչ արվեստագետ,ուրեմն միանշանակ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ
-Արվեստի բնագավառի մարդը միշտ էլ ոգեշնչման կարիք ունի: Ո՞վ , կամ ի՞նչն է ձեր ոգեշնչման աղբյուրը։
Ես ոգեշնչվում եմ միայն լավ մարդկանցով շրջապատված լինելով։
-Ռեժիսոր կամ ֆիլմ, որը (ով) մեծ ազդեցություն է ունեցել ձեր կյանքում։
Իմ շատ սիրելի ռեժիսոր և պրոդյուսեր Ելենա Արշակյանս,ում հետ երկար տարիներ տարբեր նախագծերում համագործակցել եմ, ու մասնագիտացել իմ մասնագիտությանս մեջ։-Անդրանիկ, իսկ Ձեր խառնվածքի ո՞ր գիծն է ամբողջովին բնորոշում ձեզ:
Իմ խառնվածքի բոլոր գծերը,որ տեսանելի է․․․ բոլորն էլ ինձ բնորոշում են ամբողջությամբ։
-Իսկ ի՞նչն է Ձեր անձնը օգտակար դարձնում ուրիշի համար:
Իմ անձը , իմ տեսակը, մարդ լինելը, իմ կողքի մարդկանց օգտակարա լինելը․ Պարզապես օգտվողը պետք է խելացի լինի։
-Կարծրատիպերը հսկայական ազդեցություն ունեն մեր կյանքում: Առավել հաճախ «ենթարկվո՞ւմ» , թե ՞ «կոտրում» եք դրանք:
Կարծրատիպերը կոտրում եմ միշտ, չեմ սիրում ենթարկվել դրանց։
-Հենրի Ֆորդ .«Եթե ես դա ուզում եմ, նշանակում է` դա կլինի»: Ինչի՞ եք պատրաստ Ձեր ցանկությունները իրականացնելու համար:
Ես, երբ ինչ-որ բան եմ ուզում պայքարում եմ մինչև վերջ ու լինում է;
- Երազկո՞տ եք:
Այո երազկոտ եմ , երզանքներն են հաճելի և հետաքրքիր դարձնում կյանքը։
-Ընդունում եմ իմ հասցեին ուղղված այն քննադատությունը, որը…
Ընդունում եմ իմ հասցեին ուղղված այն քննադատությունը, որը վերաբերվում է իմ մասնագիտությանը։
Մեկնաբանություն