• flat Դժգոհել

Դուք սայթաքել եք, որովհետև դուք այս ժողովրդին այդպես էլ չճանաչեցիք, դուք այս ժողովրդին չսիրեցիք. Նուարդ Վարդանյան

Դուք սայթաքել եք, որովհետև դուք այս ժողովրդին այդպես էլ չճանաչեցիք, դուք այս ժողովրդին չսիրեցիք. Նուարդ Վարդանյան

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին շրջանում ակտիվացած ընդիմադիր ուժերին:

Տեսնում եմ, թե ինչպես են մագնիսի պես բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը և անհատները հավաքվում կողք կողքի, որպեսզի պայքարեն այս իշխանության դեմ՝ փողով:
Դա է իրենց մտավոր կարողության սահմանը՝ գումարով հարցեր լուծել: Մի բարի խորհուրդ ձեզ բոլորիդ:
Տարիների ձեր այս տեսակ գործելաոճն ապացուցեց, որ դուք՝ որպես քաղաքական ուժ, անպտուղ եք և կրկին պետք է ասեմ, որ հողը խարխուլ էր ձեր ոտքերի տակ, քանի որ հիմնված էր ոչ թե սիրո, ոչ թե պետականության այլ փողի, փողի ու էլի փողի վրա:
Դուք սայթաքել եք, ոչ թե նրա համար, որ խելացիներ չկան ձեր մեջ, ոչ թե նրա համար, որ փորձառուներ չկան, այլ որովհետև դուք այս ժողովրդին այդպես էլ չճանաչեցիք, դուք այս ժողովրդին չսիրեցիք: Իսկ փողով մարդկանց պահելը ձեր կողքին՝ թիթեռի կյանք ունի, փողը կա՝ թիթեռը կա, փողը չկա՝ դուք մենակ եք:

Վերջում կցանկանամ նշել, որ այդ ընտրությունը կայացրել եք դուք, և դուք էլ պետք է դրա հետևանքների համար պատասխան տաք:

Մեկնաբանություն


Նմանատիպ