• flat Դժգոհել

Կարո Փայլանն առաջարկել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում մի հատվածն էլ եկեղեցի դարձնել

Կարո Փայլանն առաջարկել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում մի հատվածն էլ եկեղեցի դարձնել

Ստամբուլում գտնվող եւ ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի եկեղեցի համարվող Սուրբ Սոֆիան թուրքական իշխանությունները ցանկանում են թանգարանից վերածել մզկիթի։

Այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել  Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ շեշտելով, որ եթե պիտի նախկին եկեղեցին վերածվի մզկիթի, ապա դրա մի մասն էլ պետք է դառնա եկեղեցի, որպեսզի քրիստոնյաներն էլ կարողանան գնան եւ աղոթեն։ Նշենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն վերածվել է թանգարանի։

Մեկնաբանություն


Նմանատիպ