• flat Դժգոհել

Արսեն Հարությունյան. «Ռոման Ամոյանը մեր ազգի «հերոսներից» է և նրա վերաբերյալ «վատ գրառումներ» անողները ազգի դավաճաններ են»

Արսեն Հարությունյան. «Ռոման Ամոյանը մեր ազգի «հերոսներից» է և նրա վերաբերյալ «վատ գրառումներ» անողները ազգի դավաճաններ են»

Ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կիսվեց իր կարցիքով՝ Ռոման Ամոյանին բերման ենթարկելու վերաբերյալ։

-«Այն ոստիկանները ,ովքեր բռնություն գործադրելով և անհարգալից վերաբերմունքով այսօր,բերման ենթարկեցին աշխարհահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին ,տարիներ առաջ հեռուստացույցի  առջև նստած երկրպագում և հպարտանում էին նրանով ։Հայաստանի պատիվը բարձր պահելուց՝ Բաքվում ,կոտրված ձեռքով պայքարում էր հայերի համար,իսկ այսօր չկա հարգանք մարզիկի նկատմամբ ։Ես նույնպես մարզիկ եմ և այս ամենը տեսնելուց հետո կարծում եմ մարզիկները մեծ հիասթափություն կապրեն։Եվ Ռոման Ամոյանի վերաբերյալ նյութերի տակ «վատ գրառումներ» անողները ազգի դավաճաններ են։ Որովհետև Ռոման Ամոյանը մեր ազգի ՀԵՐՈՍՆԵՐԻՑ է ,և պետք չէ մոռանալ նրա արած գործերը»։

Հիշեցում. Քիչ առաջ՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը բերման էր ենթարկվել, ոստիկանների պահանջը չկատարելու համար։

Նյութի հետ կապված մարդիկ

@Arsen Harutyunyan

Մեկնաբանություն


Նմանատիպ