• flat Դժգոհել

Աշխարհի հայտնի երաժիշտները

Աշխարհի հայտնի երաժիշտները

Newinfo.am-ը ներկայացնում է․ Աշխարհի հայտնի երաժիշտները

  Արթուրո Տոսկանինի

Image result for Արթուրո Տոսկանինի

Արթուրո Տոսկանինին եղել է  XX դարի ամենահայտնի դիրիժորնը։ Դիրիժորական առաջին ելույթը եղել է 1886թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում: Ղեկավարել է (առանց նոտաների՝ անգիր) Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան: 1887-98թթ.-ին Տոսկանինին եղել է Իտալիայի մի շարք քաղաքների օպերային թատրոնների և սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր: 1898թ.-ին Իտալիայում նրա ղեկավարությամբ առաջին անգամ կատարվել է Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան: Դիրիժորն աշխարհի բազմաթիվ երկրներում մեծ հաջողությամբ ներկայացրել է Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Ժոզեֆ Հայդնի, Յոհաննես Բրամսի, Ջ. Վերդիի, Ռիխարդ Վագների, Դմիտրի Շոստակովիչի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Ջ.Վերդիի թաղման արարողության ժամանակ ղեկավարել է 900-հոգանոց նվագախումբ: Տոսկանինիի դիրիժորական գործունեությունը տևել է շուրջ 70 տարի: 

Էլվիս Փրեսլի

Image result for Էլվիս Փրեսլի

Էլվիս Փրեսլին 20-րդ դարի ամենափայլուն երգիչների շարքին էր դասվում։ Նրան անվանում էին ռոքնռոլի արքա։  Նրա երկվորյակ եղբայրը մահացած էր ծնվել, և Էլվիսին վիճակված էր միայնակ սկսել իր կյանքի ուղին, որի ընթացքում նա հասավ փառքի ամենաբարձր գագաթներին: Իր կարճատև կյանքի ընթացքում Էլվիս Փրեսլին հասցրել է նվաճել ավելին, քան իր ժամանակի որևէ այլ արտիստ: Նրա հմայիչ ձայնն ու արտիստիկ արտաքինը մեկընդմիշտ առավելություն են հաստատել բեմում: Տասնյակ ալբոմներ ու հարյուրավոր սինգլներ թողարկելուց բացի, ռոքնռոլի արքան գրավել էր նաև էկրանը: Էլվիս Փրեսլին նկարահանվել է 30-ից ավել ֆիլմում՝ դառնալով սպասված հերոս:Էլվիս Փրեսլին այն բացառիկ երգիչներից է, ով Գրեմմի մրցանակի է ներկայացվել 14 անգամ՝ 3 դեպքում ճանաչվելով հաղթող: Էլվիս Փրեսլիի կյանքն ընդհատվել է 1977թ.-ի գոստոսսի 16-ին:

Էդիթ Պիաֆ

Image result for Էդիթ Պիաֆ

Էդիթ Պիաֆ ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։ Էդիտ Պիաֆը 8 տարեկանից երգել է հրապարակներում՝ հոր կազմակերպած ներկայացումներում: 1936թ.-ից Պիաֆի և բանաստեղծ Ռայմոն Ասսոյի ու կոմպոզիտոր Մարգրետ Մոննոյի համագործակցությամբ ձևավորվել են երգչուհու ոճը և հետագա երգացանկի հիմնական առանձնահատկությունները:  Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Պիաֆը հաճախ ելույթներ է ունեցել համակենտրոնացման ճամբարներում և բարեգործական համերգներով օգնել է զոհվածների ընտանիքներին: Հետպատերազմյան շրջանում երգչուհին հասել է իր փառքի գագաթնակետին: 

1960թ.-ից երգչուհին հիվանդության պատճառով հազվադեպ է ելույթ ունեցել: 1940թ.-ին ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր և գրող Ժան հրավիրել է Պիաֆին խաղալու իր «Անտարբեր գեղեցիկ տղամարդը» պիեսում: Ներկայացումն ունեցել է մեծ հաջողություն: 1962թ.-ի սեպտեմբերի 25-ին Էդիտ Պիաֆը Էյֆելյան աշտարակի բարձունքից կատարել է իր լավագույն՝ «Ոչ, ես ոչնչի համար չեմ ափսոսում», «Ամբոխ», «Միլորդ», «Դու չես լսում», «Սիրելու իրավունքը» երգերը: Նրան ունկնդրել է ողջ Փարիզը: 

Ժակ Օֆենբախ

Image result for Ժակ Օֆենբախ

Ֆրանսիացի երգահան և թավջութակահար, ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկը`   Ժակ Օֆենբախ Էբերշտը, 19-րդ դարի եվրոպական թեթև ժանրի հանրամատչելի երաժշտության առավել ազդեցիկ երգահաններից է, որի ստեղծագործություններից շատերը դեռ այսօր էլ չեն կորցրել իրենց հմայքը և բեմադրվում են խոշորագույն օպերային թատրոններում: Օֆենբախի բազմաթիվ օպերետներից առավել նշանակալիցներն են՝ «Օրփեոսը ստորգետնյա աշխարհում» (1858թ.), «Չքնաղ Հեղինեն» (1864թ.), «Պերիկոլան» (1868թ.)։Կյանքի վերջում աշխատել է «Հոֆմանի հեքիաթները» օպերայի վրա, որը մնացել է անավարտ։ Մահացել է 1880թ.-ի հոկտեմբերի 5-ին:

Մայքլ Ջեքսոնն 

Image result for Մայքլ  Ջեքսոնն

Ջեքսոնը 13 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։ Երաժշտության, պարի և նորաձևության մեջ ունեցած իր ներդրումը Մայքլին մոտ չորս տասնամյակ դարձրել է փոփ երաժշտության կենտրոնական դեմքը։ Մայքլը երգել սկսել է մանուկ հասակից, ժամանակի ընթացքում նրա վոկալային ոճը և ձայնը շատ են փոխվել։ 1971թ.-ից Մայքլի ձայնը երիտասարդ սոպրանոյից վերափոխվել է տենորի։ Լինելով թվով 7-րդ երեխան Ջեքսոնների ընտանիքում՝ նա սկսել է բեմում հանդես գալ 1964թ.-ից "The Jackson 5" խմբի կազմում։ 1971թ.-ին նա համատեղ սկսում է իր սոլո կարիերան ու մի քանի տարվա մեջ հասնում այնպիսի հաջողությունների, որ նրան են սկսում վերագրել «Փոփ արքա» կոչումը։ 1982թ.-ին թողարկված "Thriller" ալբոմը մինչև օրս մնում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։  009թ. նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած "American Music Awards" մրցանակաբաշխությանը Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանանում է 4 մրցանակի ։

Մոնսերատ Կաբալյե

Image result for Մոնսերատ Կաբալյե

Մոնսերատ Կաբալյեի դեբյուտը տեղի ունեցավ 1956 թվականին, իսկ կարիերայի ծաղկուն շրջանն սկսվեց 1950-ական թվականներին: Սակայն իրական փառքն ու միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք բերեց 1965 թվականին, երբ ելույթ ունեցավ Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում», երբ փոխարինում էր վատառողջ Մերլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում: Երգչուհու կյանքը միշտ էլ լի է եղել երաժշտությամբ, բայց և կային ստեղծագործական բարդություններ: 1992 թվականին հիվանդության պատճառով առաջացան ձայնային խնդիրներ, և երգչուհին ժամանակավորապես դադարեցրեց իր ելույթներն օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002 թվականին Մոնսերատը կրկին ելույթ ունեցավ օպերայում: Մոնսերատ Կաբալյեն համարվում է մեր օրերի լավագույն սոպրանոն, ով արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների:

Յոհան Սեբաստիան Բախ

Image result for Յոհան Սեբաստիան Բախ

Բախն իր երաժշտության մեջ մարմնավորել է այն լավագույնը, որ կուտակել էր ոչ միայն Բախերի հռչակավոր տոհմը, այլև ողջ գերմանացի ժողովուրդը: Նա գրել է տարբեր ժանրերի 1000-ից ավելի երկեր (բացառությամբ օպերայի)`   խոշոր վոկալ-սիմֆոնիկ, քնարափիլիսոփայական բովանդակությամբ կանտատներ, պասսիոններ, մեսսաներ, օրատորիաներ և պատարագներ: Ստեղծել է նաև գործիքային երաժշտություն: Երգեհոնի համար գրել է մոտ 250 ստեղծագործություն (պրելյուդ, տոկատ, ֆուգա, սոնատ և այլն), որոնք երգեհոնային երաժշտության գոհարներից են, կլավեսինի 200-ից ավելի գործեր, նաև պրելյուդի և ֆուգաների 48 շարք: Երաժշտության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն նրա ջութակի և թավջութակի մենանվագները, 6 «Բրանդենբուրգյան կոնցերտներ»-ը և այլ ստեղծագործություններ: Բախն առաջինն է ստեղծել կոնցերտներ 1, 2, 3 և 4 կլավեսինի համար նվագախմբի հետ: Կյանքի վերջին տարիներին անհաջող վիրահատությունից հետո կորցրել է տեսողությունը, սակայն շարունակել է ստեղծագործել: Մահացել է 1750 թվականի հուլիսի 28-ին: Կոմպոզիտորի մահից հետո մոտ 80 տարի չի հնչել նրա երաժշտությունը, անհետացել է նաև գերեզմանը:

Շառլ Ազնավուր

Image result for Շառլ Ազնավուր

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։  Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Չկա քիզի նման» երգը։  2009թ.-ի մայիսի 4-ից Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ.-ի մայիսի 5-ից Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է:

Լեգենդար հայը կյաքից հեռացավ 94 տարեկանում, 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին:

Պլասիդո Դոմինգո

Image result for Պլասիդո Դոմինգո

Նրա առավել հայտնի դերերից են Օթելլոն ու Դոն Կարլոսը (Վերդիի համանուն օպերա), Ռադամեսը (Վերդիի «Աիդա» օպերա), Ֆաուստը (Գունոյի «Ֆաուստ» օպերա), Սամսոնը (Սեն-Սանսի «Սամսոն և Դալիլա» օպերա), Լոհենգրինը Պարսիֆալը և Զիգմունդը (Ռիխարդ Վագների «Լոհենգրին», «Պարսիֆալ» և «Վալկիրիա» օպերաներ): Պլասիդոյի երգացանկը ծավալուն է՝ օպերաներ և մյուզիքլներ, նեոպոլիտանական երգեր ու պոպ ստեղծագործություններ: Դոմինգոն 16 տարեկանում գաղտնի ամուսնանում է իր դաշնակահարուհի ընկերուհու հետ, որը մեկ տարի հետո նրան որդի է պարգևում: Եվս երկու տարի, և նրանք բաժանվում են: Պլասիդոն երգչի առաջին քայլերն արել է բարիտոն ձայնով (արական ձայնի տեսակ տենորի և բասի միջև): Մեքսիկայի ազգային օպերա ընդունվելիս նրան խնդրում են տենորային արիաներ կատարել, և սա նրա համար դառնում է բախտորոշ: Պլասիդոն նաև դաշնակահար է և դիրիժոր: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Դոմինգոն հանդիպում է սոպրանո Մարթա Օրնելասին: Նրանք միասին երեք տարի հանդես էին գալիս Հեբրյուի Ազգային օպերայում: 21 տարեկանում Դոմինգոն ամուսնանում է երկրորդ անգամ և ունենում երկու որդի: 

Ջո Կոկեր

Image result for Ջո Կոկեր

Երգչի մանկությունը հեշտ չի անցել։ Ֆինանսական դժվարությունների պատճառով նա ստիպված է եղել թողնել դպրոցը և աշխատել։ 17 տարեկան հասակում նա սկսում է երգչի կարիերա։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս "Vance Arnold" կեղծանվամբ և ներկայացնում էր Չակ Բերիի և Ռեյ Չարլզի երգերի սեփական տարբերակները։  1964թ.-ին Կոկերը ձայնագրում է իր առաջին սինգլը՝ Բիթլերի "I'll Cry Instead" երգի իր տարբերակը։ Այսպիսով, աստիճանաբար Կոկերը դառնում է ավելի հանրահայտ։ Իսկ համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում 70-ականներից։ Այս թվականներին նա գրում է իր դասական համարվող երգերից մեկը՝ "You Are So Beautiful"-ը։ 80-ականներին նա համագործակցում է Ջենիֆեր Ուարնեսի և Բրայան Ադամսի հետ։ Նրանք միասին գրում են "When The Night Comes" երգը։ 1992թ.-ին Կոկերը թողարկում է "Night Calls" ալբոմը, որը ԱՄՆ-ում ճանաչվել է Ոսկե ալբոմ։ Սա դարձավ Կոկերի ամենահայտնի ալբոմներից մեկը։ Կոկերը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին: 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ