• flat Դժգոհել

2019-ի լավագույն մարզպետները

2019-ի լավագույն մարզպետները

ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի, որը ղեկավարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ  իրավական ակտերով: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում: Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:Մարզպետները համակարգում են ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետի պաշտոնը հայեցողական է:
Մարզպետները հաշվետու և պատասխանատու են կառավարության առջև: 

newinfo.am-ը ներկայացնում է. Տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած 10 լավագույն մարզպետներին :

10.Գարիկ Սարգսյան

Գարիկ Սարգսյանը ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 17-ին Նոր Կյանք գյուղում: 2018 թվականի մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ:

Գարիկ Սարգսյանը  թերևս ամենասկանդալային, ամենահակասական մարզպետն է: Արարատի մարզպետի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա հավանություն էր տվել Դաշտավան գյուղում մի ներդրողի` կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրությանը: 

Մաքսայինում հնարավոր չէր եղել տարանջատել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե ոչ: Քանի որ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա, ուստի այն պետք է ներմուծվեր թռչնի ձվի անվան տակ:

«Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել: Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Սարգսյանը:

9.Հունան Պողոսյան

Հունան Պողոսյանը  ծնվել է Ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ: Արարատի մարզպետին ամենասկանդալային, ամենահակասական մարզպետ անվանելով շտապեցի. Հունան Պողոսյանին Սերժ Սարգսյանի հրամանագրով 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո դարձավ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, իսկ երկու տարի հետո՝ Հայաստանի փոխոստիկանապետ և 2012-ին արդեն համարվում էր ոստիկանության ամենահարուստ աշխատակիցը, որի դրամական միջոցները 19 անգամ գերազանցում էին նրա տարեկան աշխատավարձը: Մարդը մեկ տարում ստացել էր 4,5 միլիոն դրամ աշխատավարձ, հայտարարագրել՝ 72 միլիոն դրամ և 40 հազար դոլար:Այս մարդը 2006-ին պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման» մեդալով: Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը: Երբեք թույլ չի տվել, որ ընդդիմությունը խելքը գլխին հանրահավաք անի: Կատարո՞ղ է եղել: Ոչինչ չասացի: Հեղափոխությունն այսպիսի կատարողների կարի՞ք ունի: Փորձեմ հասկանալ: Բայց միայն ոչ սյունեցիների անունից:

8.Դավիթ Գևորգյան

Դավիթ Գևորգյանը ծնվել է 1991 թվականի մարտի 22-ին Երևանում։ 1998-2007 թվականների սովորել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցում։ 2007-2014 թվականներին սովորել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանում՝ «շուկայաբանության» բաժնում՝ ստանալով շուկայաբանության բակալավրի որակավորում։ Իրեն և մարզպետարանի աշխատակիցներին պարգևատրելու գայթակղությունից զերծ չի մնացել նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:Եվ չնայած նա 2018-ի հոկտեմբերին է նշանակվել, սակայն դեկտեմբերի վերջին իրեն և մեկ ամիս աշխատած իր խորհրդական-օգնականներին պարգևատրել է աշխատավարձի 100 տոկոսի չափով: Սակայն, մեր տեղեկություններով, հորդորել է, որ այդ հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում;

7.Արարատ Գրիգորյան

Արարատ Գրիգորյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Սիսյան քաղաքում: 2002 թվականին ավարտել է Եղեգնաձոր քաղաքի 2-րդ միջնակարգ դպրոցը: 2002-2009 թվականներին սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ստացել է բակալավրի կոչում: 2003-2005 թթ ծառայել է ՀՀ-ում ռուսական սահմանապահ զորքերում, զինվորական կոչումը՝ ավագ հրաձիգ, եֆրեյտոր:

2009-2011 թվականներին սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում իրավագիտություն մասնագիտացմամբ, ստանալով մագիստրոսի կոչում: 2011-2014 սովորել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրայում մասնագիտացումը` քաղաքացիական իրավունք, գործարարական իրավունք, աշխատանքային իրավունք, ընտանեկան իրավունք, միջազգային մասնավոր իրավունք: Որակավորումը՝ Իրավաբան (Մագիստրոսի աստիճան)

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին:

6. Անդրեյ Ղուկասյան 

Անդեյ Ղուկասյանը ծնվել է

1980 թ. օգոստոսի 12-ին Վանաձոր քաղաքում :

1987-1995թթ. սովորել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում :

1995-1997թթ. սովորել է Վանաձորի Ս.Աբովյանի անվան թիվ 1 վարժարանում:

1997-2002թթ. սովորել  և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:

2002-2004թթ. սովորել  և ավարտել է ՌԴ Վորոնեժի Ն.Ն.Բուրդենկոյի անվան պետական բժշկական ակադեմիայի օրդինատուրան:

2004-2006թթ.  ծառայություն ՀՀ ԶՈՒ, որպես բուժ. Ծառայության սպա:

2004-2014թթ. աշխատել է Վան-Մեդ ԲՄԿ ՓԲԸ –ում , որպես բժիշկ-ստոմոտոլոգ:

2014թ. աշխատում է Օպտիմում Դենտ ստոմոտոլոգիական կլինիկայում , որպես հիմնադիր-տնօրեն, օրթոդոնտ, իմպլանտոլոգ:

Բազմիցս մասնակցել է մասնագիտական դասընթացների Գերմանիայի դաշնությունում:

Անցել է մի շարք վերապատրաստումներ:

2018թ. նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:

2018թ. հոկտեմբերի 10-ին նշանակվել է Լոռու մարզպետ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է:

Ամուսնացած է , ունի երեք երեխա:

Փաստերը ցույց են տալիս, որ ատամնաբույժ Ղուկասյան Անդրեյը մարզպետ դառնալուց հետո մատը մատին չի տվել՝ բարեփոխումների համար: Երևի նրան պետք էր մարզպետ դառնալ ո՛չ թե մարզը զարգացնելու, այլ զուտ նրա համար, որ իր տակ աթոռ ունենար, որպեսզի հանգիստ կարողանա մատ թափ տալ սրա ու նրա վրա, խաղալիքն իր ձեռքից խլած երեխայի չարախնդությամբ հիշեցնի, որ արդեն իրենն է իշխանությունն ու ճնշումներ գործադրի, իսկ թերություններն էլ իր ճակատին բացեիբաց ասողին սպառնա դատարանով...

5.Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ծնվել է  1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում: 

1986-1996թթ․ սովորել է ք․ Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ:

- 2003-2006թթ. աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ), որպես ուսումնական նախագծի ղեկավար:

- 2006թ.-ի ընթացքում զբաղեցրել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետի պաշտոնը:

- 2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում:

- 2007-2008թթ. ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ, ք. Մոսկվա և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում:

- 2009-2014թթ. վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում:

- 2015-2016թթ. աշխատել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգում, որպես Կոմերցիոն բաժնի ղեկավար։

- 2017-2018թթ․ զբաղեցրել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենի պաշտոնը։

- 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ

-2009-2013թթ.-ին հանդիսացել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավարը:

- 2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:

- 2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ:

- 2017թ, «ԵԼՔ» կուսակցության դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում։

- 2016թ․-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։ Հանդիսանում է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։

4.Համբարձում Մաթևոսյան 

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ծնվել է 1992 թ  նոյեմբերի 18-ին Գյումրի քաղաքում:

• 2009 թ. - ավարտել է Գյումրու թիվ 5 հիմնական դպրոցը:
• 2009-2012 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժինը:
• 2012 -2015 թթ. – սովորել և ավարտել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետը` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ:

• 2011-2012 թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող:
• 2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու:
• 2013-2015 թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական:
• 2016-2018 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական:
• 16.10.2018 թ. - Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ

• 2008 թ. - Հայաստանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում անցկացված Գլոբալ երիտասարդական ֆորումին,
• 2012-2013 թթ. - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի հայկական համայնքում Երիտասարդական թեմի ատենապետ,
• 2013 թ. - Մագիստրատուրայի կարճաժամկետ ուսուցում Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետում,
• 2013 թ. – մասնակցույթուն Երիտասարդ առաջնորդների դպրոցում Բանակցությունների, տարածաշրջանային և հանրային քաղաքականության վերաբերյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին:
• 2013 - 2015 թթ. – Հանդիսացել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հայ ուսանողական կազմակերպության համահիմնադիրը և համակարգողը:
• 2015 թ. - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային ուսանողական կենտրոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
• 2015 թ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատ Ջոել Անդերսոնի կողմից արժանացել է շնորհակալագրի:
• 2015-2016 թթ. – Աշխատանքային վերապատրաստում «World Chicago» կազմակերպությունում:
• 2018 թ. – Կրթության կազմակերպման հարցերով վերապատրաստում Իռլանդիայի Հանրապետությունում «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում:

3.Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում: 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում:

1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում: 2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ: 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը: Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը: 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն: 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը: 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահ:

2.Տիգրան Պետրոսյան

.

Պետրոսյանին շատերն են ճանաչում Շիրակի մարզում: Նա ունի հասարակական ոլորտում աշխատանքի երկար տարիների փորձ: Մինչ մարզպետ դառնալը հանդիսացել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության շահերի պաշտպան:

Պետրոսյանն «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով մասնակցում էր նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններին և ստացել էր 4600 քվե:

Ծնվել է 1979թ․ մարտի 11-ին Գյումրիում: 2016 -2017թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին: 2005 թ. պաշտպանել է գիտական թեզը։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ: 1996 թ. ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:

2018 թ.-ից դասախոսում է Շիրակի պետական Համալսարանում։ 2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն է: 2013-2016թթ․ եղել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող:

2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում: 2003-2013թթ–ին եղել է «Շանթ» ՀՌԸ–ի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիրը (2005-2008 թթ. դադարով): 1998-2000թթ. եղել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար: 2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ է։ 2016 թ.-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է։ 2016 թ.-ից` «Երեխաների Պաշտպանության Ցանց» ՀԿ-ի խորհրդի անդամ։ 2016 թ.-ից՝ «Տարեցների Պաշտպանության Ցանց»-ի խորհրդի անդամ։ 2015 - 2016 թթ. «Գյումրին Առանց Տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ 2014 - 2015 թթ. եղել է Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգող։ 2012 թ.-ից հանդիսանում է «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ։ 2012-2014 թթ. եղել է ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ։ 2006-2013 թթ. մի շարք տեղական ՀԿ-ներում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ։ 2005 թ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ, 2002-2005 թթ. հանդիսացել է «ՀԱՊՀ Ինտելեկտուալ ակումբի» հիմնադիր նախագահ։ 1998 թ.-ից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ։

1.Գնել Սանոսյան

Գեղարքունիկի  մարզպետ Գնել Սանոսյանը ծնվել է 07.10.1983թ. Գեղարքունիքի մարզ,գյուղ Ծակքարում: Գնել Սանոսյան մինչ Գեղարքունիքի մարզպետ նշանակվելը աշխատել է բնապահպանության նախարարի տեղակալ:  Բնապահպանական խնդիրներին մանրամասն տեղյակ լինելն Գնել Սանոսյանին  օգնում է մարզպետի կարգավիճակով լուծել այդ խնդիրները:  Գնել Սանոսյանը շուրջ 1500 հա վարելահող  է ազատագրել նախկին գյուղապետներից։ Մարզում ասֆալտապատվել է ռազմավարական նշանակություն ունեցող տարածք, որը երբեք նախկինում ասֆալտապատված չի եղել:

Գեղարքունիքի մարզի հիմնական խնդիրը աշխատատեղերի ստեղծումն ու մարզի համաչափ զարգացումն է: 

Մեկնաբանություն


Նմանատիպ