• flat Դժգոհել

Ուրբաթ 13

Ուրբաթ 13

Newinfo.am-ը ներկայացնում է․ Ուրբաթ 13

  Ուրբաթ 13-ը մարդիկ ասոցացնում են վատ օրվ և վատ դեպքերի հետ։ Բժիշկները սա համարում են ֆոբիա։ Հոգեթերապևտ Դոնալդ Դոսեյը այս երևույթը ուսումնասիրել է որպես իր՝ անխելամիտ վախերի թերապիայի մի մաս։ Նրա խոսքերով՝ «եթե դուք կարողանաք այս բառը սահուն ասել մի քանի անգամ, ապա ձեր վախը ուրբաթ 13-ի հանդեպ կանհետանա»։ Այս օրվա հանդեպ վախը կարող է եկած լինել դեռ վաղ ժամանակներից։ Հնարավոր է, որ այս սնահավատության տարածմանը նպաստել է 1907-ին տպագրված Թոմաս Վ. Լոուսոնի հանրահայտ «Ուրբաթ, 13-րդ» վեպը։ Այս վեպում բրոքերը սնահավատության շնորհիվ շահում է և Ուոլ Սթրիթում ամսվա 13-րդ ուրբաթ օրը խուճապ առաջանում։ Ենթադրվող պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ 1307 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, Ֆրանսիայի Ֆիլիպ IV թագավորը ձերբակալել է հարյուրավոր տաճարական ասպետներ։ 

 Բարձրահարկ շենքերում հաճախակի բացակայում է 13-րդ հարկը, հիվանդանոցներում միտումնավոր չկան 13-րդ հիվանդասենյակ, միանգամից անցում է կատարվում է 14-րդ հարկ և հիվանդասենյակ, մի շարք օդանավակայաններում չկա այդ համարի սեկցիա:

 Հետաքրքիր փաստեր ուրբաթ 13-ի մասին

1․Միջին դարերում 13 թիվը միֆականացվեց: Այն ժամանակ համարվում էր, որ 13-ը խորհրդանշում էր սատանային երկրպագելը: Այսպես, հավաքույթի ժամանակ խմբվում էին 12 վհուկներ և գլխավոր մասնակիցը:

2․Ըստ լեգենդի` Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV–ը 1307թ.-ի այդ օրը խարույկի վրա այրել է տամպլիերների նշանի հազարավոր ասպետների:

3․Աշխարհում ավելի քան 60 միլիոն մարդ տառապում է ուրբաթ 13-ի հանդեպ պանիկական վախով: Նրանք չեն գնում աշխատանքի, չեն նստում ղեկին և ընդհանրապես փորձում են վեր չկենալ անկողնուց: Այդ ֆոբիան ունի իր գիտական անվանում՝ պարասկավեդեկատրիաֆոբիա:

4․1993թ.-ին էկրանավորվեց «Ողջ մնացածները» ֆիլմը, որը նկարահանվել էր իրական փաստերի վրա: 1972թ.-ի հոկտեմբերի 13-ին` ուրբաթ օրը, Անդ լեռնաշղթայում ավիովթարի էր ենթարկվել Ուրուգվայի ռեգբիի թիմը: Երկու ամիս շարունակ փրկության սպասելով` ողջ էր մնացել միայն 14 մարդ՝ ուտելով մահացած ուղևորներին:

5․«Costa Concordia» հսկայական զբոսանավը, որի վրա կար 4200 մարդ, վթարի էր ենթարկվել ուրբաթ օրը` 2012թ.-ին հունվարի 13-ին:

6․Հունաստանում և իսպանալեզու երկրներում մարդիկ վախենում են ամսի 13-ի հետ համընկնող երեշքաբթի օրերից, իսկ Իտալիայում մարդկանց մոտ ավելի շատ տագնապ է առաջացնում 17 թիվը:

7․Մի անգամ Մեծ Բրիտանիայում որոշեցին նոր նավը «Ուրբաթ 13» անվանել: Առաջին ճանապարհորդությանը այն դուրս եկավ ուրբաթ 13-ին և անհետ կորավ: Հայտնի է նաև յոթ առագաստանի «Թոմաս Ու. Լոուսոն» նավի դեպքը, որը վթարի էր ենթարկվել 1907թ.-ի ուրբաթ 13-ին:

8․Եթե չվերթն իրականացվում է ամսի 13-ին, ապա նրա գինը 10%-ով իջնում է, իսկ եթե այն համընկնում է ուրբաթ 13-ի հետ, ավիոընկերությունները 20% իջեցնում են գինը: 

Մեկնաբանություն


Նմանատիպ