• flat Դժգոհել

Օրվա ֆիլմ․ Անաբել

Օրվա ֆիլմ․ Անաբել

Newinfo.am-ը ներկայացնում է․ Օրվա ֆիլմ Անաբել

  1․ Անաբելի անեծքը

Image result for anabel 1 kinopoisk

  Ֆիլմը սարսափ ժանրի է։ Ֆիլմը նկարահանվել է Ամերիկայում 2014 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ Ռուսաստանում ցուցադրվել է 2014 թվականաի սեպտեմբերի 29-ին։ Ֆիլմի ռեժիսորն է՝ Ջոն Լեոնետին։ Ֆիլմի բյուջեն կազմում է 6․5 մլն․ դոլար։ Գլխավոր դերերում են՝ Անաբել Վոլիսը և Թոնի Ամենդոլան։

  Ջոնը և Միան երիտասարդ ընտանիք են, ովքեր սպասում են իրենց առաջնեկի ծնվելուն։ Չհամբերելով այդ իրադարձությանը Ջոնը կնոջը նվիրում է հարսանեկան զգեստով տիկնիկ։ Միան դեռ շատ վաղուց տիկնիկների հավաքածու ուներ և այս տիկնիկը կարծես լրացնում էր բացը, ավելին նա դեռ վաղուց էր փնտրում այդ տիկնիկին։ Տիկնիկի հայտնվելուց հետո տանը սկսվեցին տեղի ունենալ տարօրինակ դեպքեր։ Ժամանակի ընթացքում Միան սկսում է տեսնել բաներ որոնք իրականում չկան, ինչը հանգեցնում է շատ տխուր դեպքերի։ Կկարողանան արդյոք ամուսինները հաղթահրեն այս ամենը և հասկանան կատարվելիքը։

2․ Անաբելի անեծքը։ Չարի ծնունդը

Image result for anabel 1 kinopoisk

Ֆիլմը սարսափ ժանրի է։ Ֆիլմը նկարահանվել է Ամերիկայում 2017 թվականի հունիսի 19-ին, իսկ Ռուսաստանում ցուցադրվել է 2017 թվականաի օգոստոսի 10-ին։ Ֆիլմի ռեժիսորն է՝ Դեյվիդ Սանտբերգը։ Ֆիլմի բյուջեն կազմում է 15 մլն․ դոլար։ Գլխավոր դերերում են՝ Տալիթա Բեյթմանը և Սթեֆանի Սիգմանը։

  Պատմությունը սկսվել էր դեռ 1943 թվականից, երբ երջանիկ ընտանիքում մահանում է ամուսինների փոքրիկ աղջիկ Անաբելը։ Նրա ծնողներ՝ Սեմուելը և Էսթերը թաքցնում էին տիկնիկի գաղտնիքը։ Գաղտնիքը կայանում էր նրանում, որ տիկնիկի մեջ մտել էր նրանց մահացած երեխայի հոգին։ Արդեն երկար տարիներ տիկնիկը գտնվում էր փակի տակ, կտրված հասարակությունից։ Այդպես շարունակվեց այնքան ժամանակ մինչև ամուսինները տուն բերեցին որբ երեխաների։ Հետարքրասեր երեխաներից մեկը մտնում է արգելված սենյակ, որտեղ հանդիպում է Անաբելին։ Այդ հանդիպումից հետո նրանց կյանքը վերածվում է իսկական դժողքի։

3․ Անաբելի անեծքը 3

Image result for anabel 1 kinopoisk

Ֆիլմը սարսափ ժանրի է։ Ֆիլմը նկարահանվել է Ամերիկայում 2019 թվականի հունիսի 17-ին, իսկ Ռուսաստանում ցուցադրվել է 2017 թվականաի հունիսի 27-ին։ Ֆիլմի ռեժիսորն է՝ Գարի Դոբերմանը։ Գլխավոր դերերում են՝ Վերա Ֆարմիգան և Պատրիկ Ուիլսոնը։

  Գլխավոր դերերում են Լորեին և Էդ Ուորենները։ Այս անգամ Ուորենները որոշում են Անաբելին վերցնել իրենց հսկողության տակ, որը շարունակում էր փչացնել մարդկային կյանքեր։ Դրա համար նրանք տիկնիկին պահում են տուփի մեջ։ Չնայած ամեն տեսակ պաշտպանություններին այդ ամենը չի կարող պահել փակի տակ այն չարին, որը գտնվում է տիկնիկի ներսում։ Շուտով տանը սպասվում էր չարաբաստիկ գիշեր։ Անաբելը հավաքում է իր ամբողջ ուժերը և արթնացնում չար ուժերին։ Ուորեններին պետք է փրկել ոչ միայն իրենց այլ նաև իրենց փոքրիկ աղջկան։ 

Մեկնաբանություն


Նմանատիպ