• flat Դժգոհել

Աշխարհի հայտնի դերասանները

Աշխարհի հայտնի դերասանները

Newinfo.am-ը ներկայացնում է․ Աշխարհի հայտնի դերասանները

  Ալ Պաչինո

Image result for Ալ Պաչինո

Ալ Պաչինոյի նորամուտը կինոյում կայացել է 1969 թվականին «Ես, Նատալի» ֆիլմում, որտեղ նա խաղացել է երկրոդ պլանի դեր: 1971 թվականին նկարահանվում է «Խառնաշփոթ Նիդլ-Պարկում» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղը նկատում է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան և հրավիրում նրան խաղալու հանրահայտ Կնքահայրը ֆիլմում, չնայած, որ այդ դերի համար քննարկվում էին այդ ժամանակի ամերիկյան շատ կայացած դերասանների թեկնածություն:  Ալ Պաչինոն հաջողությամբ խաղում է նաև թատրոնում: 1977 թվականին պարգևատրվել է թատրոնի հեղինակավոր «Տոնի» մրցանակով: Դերասանուհի Էլեն Բերստինի հետ միասին գլխավորում է Նյու Յորքի դերասանական ստուդիան: Ալ Պաչինոն ամուսնացած չի եղել, բայց ունեցել է սիրավեպեր ամերիկյան կինոդերասանուհիների հետ, 3 երեխանի հայր է:

Ալիսա Բրունովնա

Image result for Ալիսա Բրունովնա

Նա ծնվել է դերասանի ընտանիքում, որտեղ ամեն ինչ «շնչում էր» արվեստով: Դրանով էլ պայմանավորված էր դերասանի մասնագիտության ընտրությունը: Ա. Բրունովնան սովորել է Աստրովսկու անվան թատերական ինստիտուտում: 1981թ. նրան շնորհվել է Ժողովրդական արտիստի կոչում: Թատրոնում և կինոյում խաղացած բազմաթիվ դերերից ամենաշատը, սակայն, սիրվել է «Ծառայողական սիրավեպ» ֆիլմը, որում նա գլխավոր դերակատարն էր: Ֆիլմը էկրան է դուրս եկել 1977թ. և սիրելի է բոլորին մինչև օրս: Դա մեծ մասամբ պայմանավորված է հենց Ալիսա Բրունովնայի անկրկնելի խաղով:

Բրյուս Լի

Image result for Բրյուս Լի

Նրա հայրը չինական օպերայի կատակերգակ դերասան էր`   Լի Հոյ Չեն (արմատներով գերմանացի), իսկ մայրն արմատներով չինացի դերասանուհի էր: Կինոյում նկարահանվել սկսել է դեռ մանուկ հասակից ու նույն ժամանակից էլ սկսել է հետաքրքրվել մարտական արվեստներով: Պատանի տարիքում Բրյուս Լին հաղթում է Հոնկ Կոնգում կազմակերպված չա-չա-չա պարի առաջնությանը: Դրանից հետո որոշում է լրջորեն զբաղվել քունգ-ֆուով: Նա շատ տաղանդավոր էր և  կարճ ժամանակում սկսում է տիրապետել քունգ-ֆուի շարժումներին: Այդ ժամանակներից սկսած՝ նա երբեք չի դադարել պարապել քունգ-ֆուով: Բրյուս Լին տիրապետել է անհավանական բարձր արագաշարժության և ուժերի կենտրոնացման: Նկարահանվել է ընդհանուր թվով 36 ֆիլմում: Նրա շնորհիվ արևմտյան երկրներում արևելյան մարտարվեստները լայն ճանաչում գտան, ինքը՝ Բրյուս Լին, սկսեց վայելել մեծ ժողովրդականություն ողջ աշխարհում: Բրյուս Լին մահացել է 33 տարեկանում 1973թ.-ի հուլիսի 20-ին «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մինչ այժմ նրա մահվան իսկական պատճառն անհայտ է:

Դասթին Հոֆման

Image result for Դասթին Հոֆման

Դասթինն ընտանիքում երկրորդ երեխան էր: Մեծ եղբայրը`   Ռոնալդը, հաջողակ փաստաբան և տնտեսագետ էր: Մայրը Դասթինին երաժշտության դասեր է տվել, երբ նա 5 տարեկան է եղել: Նա նույնիսկ ուզում էր դառնալ ջազային երաժիշտ։  Դեռ դպրոցական տարիներից նա հետաքրքրվում է թատրոնով և կինոյով։ 1995թ. ավարտում է Լոս Անջելեսի դպրոցը և ընդունվում Սանտա-Մոնիկայի երկամյա ուսուցմամբ քոլեջը։ Մեկ տարի անց, կիսատ թողնելով այնտեղ ուսումը, սկսում է հաճախել ԱՄՆ-ի ամենահին պետական թատրոններից մեկի`   «Pasadena Playhouse»-ի դերասանական կուրսերին: Դասթին Հոֆմանը երկու անգամ է ամուսնացել: Նրա առաջին կինն Էնն Բյոռնն էր, որի հետ ունեցել են երկու աղջիկ`   Կարինը և Ջենը: Նրանց համատեղ ամուսնական կյանքը չի ստացվում և ամուսնալուծվում են։ Ամուսնալուծությունից մի քանի օր անց Հոֆմանն ամուսնանում է փաստաբան Լայզա Գոտտսգենի հետ: 2-րդ ամուսնությունից ունենում է 4 երեխա`   Ջեկոբ Էդուարդս, Ռեբբեկա, Մաքսվելլ Գեոֆրի և Ալեքսանդրա Լիդիա։ Խաղացել է 70-ից ավելի ֆիլմերում, 5 ֆիլմի պրոդյուսեր է։

Դենիել Ռեդքլիֆ

Image result for Դենիել Ռեդքլիֆ

10 տարեկան հասակում նա իր առաջին դերն է խաղացել Չարլզ Դիքենսի «Դեյվիդ Կոպերֆիլդ» նովելի հիման վրա նկարահանված դրամայում։ Ռեդքլիֆը, սակայն, առավելապես հայտնի է դարձել Հարի Փոթերի դերակատարմամբ: Առաջին անգամ երիտասարդ դերասանը հայտնվել է էկրանին 1999 թվականին: Այդ նույն թվականին նա հրավիրվել է խաղալու ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում: Նկարահանումներն սկսվել են 2000 թվականին, իսկ ֆիլմը ցուցադրվել է 2001 թվականին: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, շահույթը կազմել է 970 միլիոն դոլար: Այնուհետև նկարահանվել են Փոթերի մասին պատմող հաջորդ ֆիլմերը`   «Հարի Փոթերը և Գաղտնի սենյակը, «Հարի Փոթերը և Ազբականի բանտարկյալը», «Հարի Փոթերը և Հրե գավաթը», «Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», «Հարի Փոթերը և կիսատոհմիկ արքայազնը», «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 1», «Հարի Փոթերը և մահվան պարգևները. մաս 2»:

Ժերար Ֆիլիպ

Image result for Ժերար Ֆիլիպ

Դերասանը մահացել է 1959թ.: Ամեն տարի Ռամաթյուելում, որտեղ նա թաղված է, անցկացվում է թատերական փառատոն`   նրա հիշատակին նվիրված: 1955թ. կինոյի 100-ամյակի առթիվ ֆրանսիական կառավարությունը թողարկել է Ժերար Ֆիլիպի պատկերով թղթադրամներ: Նա խաղացել է մի շարք սիրված ֆիլմերում`   «Սատանայի գեղեցկությունը», «Կարուսել», «Կյանքը երկուսով» և այլն:

Լուի դը Ֆյունես

Image result for Լուի դը Ֆյունես

Պատերազմի ավարտից հետո դը Ֆյունեսն իրեն փորձում է կինոյի ոլորտում: Մինչ այդ Լուի դը Ֆյունեսը սովորում էր Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսերում: 1945թ.-ին նա նկարահանվում է «Բարբիզոնյան գայթակղություն» ֆիլմում, որի ռեժիսորը Պան Ստելին էր: Փառքի հասնելու համար, սակայն, նա դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցներ: 1958թ. Լուի դը Ֆյունեսը ռեժիսոր Իվ Ռոբերի «Բռնված չէ, գող չէ» ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին`   որսագող Բոլերոյին: Այս ֆիլմը նրան մեծ ճանաչում է բերում: Ֆիլմի լույս տեսնելուց հետո արտասահմանում նրան անվանում էին «Դոնալդ Դաք»: 1960-ական թթ. Լուի դը Ֆյունեսը մեծ ժողովրդականություն էր վայելում: Նա տարեկան նկարահանվում էր երեք-չորս ֆիլմում: Այդ տարիներին նա նկարահանվում է Անդրե Յունեբելի «Ֆանտոմաս» եռագրությունում: Ռեժիսորը հենց սկզբից ծրագրել էր նկարահանել Ֆանտոմասի մասին պատմող տասը ֆիլմ, բայց քանի որ ֆիլմն այնքան էլ ընդունված չէր, նա սահմանափակվում է ընդամենը երեք ֆիլմով: Ֆիլմերից վերջինը «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի»-ն էր: 1970թթ. Լուի դը Ֆյունեսը շարունակում էր համարվել Ֆրանսիայի ամենասիրելի ու ամենահայտնի դերասաններից մեկը: Նա ակտիվորեն նկարահանվում էր տարբեր ֆիլմերում: 1973թ.-ի մարտի 15-ին պարգևատրվում է Ֆրանասիայի ամենաբարձր պարգևով`   Պատվո լեգիոնի շքանշանով: 1975թ. Լուի դը Ֆյունեսը միանգամից երկու ինֆարկտ է տանում: Բժիշկների պնդմամբ դերասանը հեռանում է կինոյից և տեղափոխվում Նանտից ոչ հեռու գտնվող 17-րդ դարի իր առանձնատունը: Այնտեղ էլ դերասանը տարվում է վարդեր աճեցնելով: Ըստ որում`   «Մեյան» ֆիրմայի աճեցրած վարդի տեսակներից մեկը կոչվել է Լուի դը Ֆյունես ի պատիվ մեծ դերասանի:

Կիանու Ռիվզ

Image result for Կիանու Ռիվզ

Կիանու Ռիվզը դառնում է երիտասարդների իսկական կուռքը «Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմից հետո: Անխելք դեռահասի կերպարն այնքան հաջողված էր Կիանուի մոտ, որ նրան սկսում են հենց այդպես էլ ընկալել: Հենց այստեղ ավարտվում է Ռիվզի կարիերայի առաջին փուլն, ու սկսվում է անկանխատեսելի որոշումների ժամանակաշրջանը: 1988թ. խաղում է երիտասարդ աշխույժ ուսուցչի դեր «Վտանգավոր կապեր» ֆիլմում: Երկրորդ անակնկալը շեքսպիրյան թեման էր, ինչն այնքան էլ զարմանալի չէ. Կիանուն մանկուց սիրում էր Շեքսպիր ընթերցել:  «Իմ սեփական Այդահո նահանգը» ֆիլմն իսկական հաղթանակ էր Ռիվզի համար: Շուտով նա կանադական բեմում խաղում է Համլետ, չափազանց շքեղ դեր երիտասարդ դերասանի համար: Ռիվզի փառքը հասնում է իր գագաթնակետին 1994 թվականին`   «Արագություն» ֆիլմից հետո: Ապա հաջորդում են «Մնեմոնիկ» և «Շղթայական ռեակցիա» ֆիլմերը: Չնայած մարտաֆիլմերում իր ունեցած հաջողությանը`   Կիանու Ռիվզն իրեն մարտաֆիլմերի դերասան չի համարում: Նա դա ապացուցում է «Սատանայի փաստաբանը» ֆիլմում՝ ներկայացնելով երիտասարդ իրավաբանի, որը վաճառում է իր հոգին սատանային: 1997թ. թողարկվում է «Մատրիցա» ֆիլմը, որը դերասանին անհավանական հաջողություն է բերում: Այս ֆիլմում իր կերտած կերպարը դառնում է դերասանի ամենահայտնի դերը: 2000-ական թվականներին Կիանու Ռիվզի ամենահայտնի ֆիլմերից է «Քաղցր նոյեմբեր» ֆիլմը: 2003թ. նկարահանվում են «Մատրիցա» ֆիլմի հաջորդ մասերը, որոնցում Ռիվզը փայլում է իր դերասանական վարպետությամբ: 2010թ.-ից Կիանու Ռիվզն սկսում է աշխատել որպես պրոդյուսեր: Նրա վերջին աշխատանքներից են «Ջեքիլ» ֆիլմը և «Բիլի և Թեդի անհավանական արկածները» ֆիլմի երրորդ մասը:

Չարլզ Սպենսեր (Չարլի Չապլին)

Image result for Չարլզ Սպենսերը (Չարլի Չապլին)

Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում`   կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլի դերը: 16 տարեկանից Չապլինն սկսել է ջութակ նվագել`   օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և աշակերտելով իր ծանոթներից մեկին: 1912թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում`   սկսելով նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում: Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանել է իր առաջին ֆիլմը`   «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է եկել որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ: Մեծ հաջողություն են ունեցել Չարլի Չապլինի նկարահանած «Փոքրիկը», «Ոսկու տենդ», «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր էլ համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերից: Չապլինի 3 ֆիլմ տեղ է գտել ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», «Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), ավելին՝ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմն ընդգրկվել է ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի ցանկում՝ գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը: Չապլինին ճանաչում է բերել համր կինոն ու, չնայած 1927թ. կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չարլիի կերպարը: Չապլինն ամուսնացած է եղել 4 անգամ և այդ ամուսնություններից ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը:

 Սոֆի Լորեն

Image result for Սոֆի Լորեն

14 տարեկանում դարձել է տեղի գեղեցկության մրցույթի հաղթող: 1952թ.-ին Լորենը ծանոթանում է Պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ, որը ոչ միայն նրա առջև բացում է մեծ կինոյի դռները, այլև հետագայում դառնում է նրա ամուսինը և երկու տղաների հայրը: Լորենին մեծ ճանաչում է բերում Վիտորիո Դե Սիկի «Նեապոլի ոսկիները» կինոնկարը: Ռեժիսորն օգտագործում է ոչ միայն դերասանուհու գեղեցկությունը և նեոպոլիտական վառ խառնվածքը, այլև ստիպում է աշխատեցնել միտքը, դիտողականությունը և կյանքի փորձը: 1957թ.-ին Լորենը նկարահանվում է Հոլիվուդում: Ամերիկայից վերադառնալուց հետո նա շարունակում է հաջողությամբ նկարահանվել Եվրոպայում: Նրա մասնակցությամբ նկարահանված «Չոչարա» կինոնկարը տարբեր կինոփառատոններում պարգևների է արժանանում: Բազմաթիվ կինոնկարներում Լորենի զուգընկերն է եղեղ Մարչելո Մաստրոյանին: Այս զույգը դարձել է կինոյի պատմության մեջ ամենահայտնի դուետը: Այսօր ևս դերասանուհին մնացել է այնպիսի հմայիչ, ինչպիսին էր երիտասարդ հասակում:

 

 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ