• flat Դժգոհել

2019-ի լավագույն երիտասարդ քաղաքական գործիչները

2019-ի լավագույն երիտասարդ քաղաքական գործիչները

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունենում սերնդափոխության: Ի հայտ են գալիս նոր քաղաքական գործիչներ,որոնք թարմ և նոր գաղափարներ են բերում  իրենց հետ :

newinfo.am-ը ներկայացնում է. Տարվա ընթացքում իրենց գործունեությամբ աչքի ընկած 5 լավագույն երիտասարդ քաղաքական գործիչներին:

5.Գրիգորի Երիցյան

Գրիգոր Երիցյանը աչքի է ընկնում իր արտասովոր պահվածքով և վիրավորական արտահայտություններով, հաճախ հայտնվում է մեծ ու փոքր սկանդալների կենտրոնում:

Ծնվել է 1990թ. հունիսի 1-ին, Երևանում։
1997-2007թթ. սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում։
2007-2011թթ. սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատում՝ «քաղաքագիտություն» մասնագիտությամբ։
2011-2013թթ. սովորել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրութունների կենտրոնի մագիստրատուրայում՝ «եվրոպական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ։

2011-2013թթ. սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի իրավունքի և քաղաքականության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «քաղաքագիտություն» մասնագիտությամբ։
2015-2016թթ. սովորել է Եվրոպայի քոլեջի մագիստրատուրայում՝ «եվրոպական միջդիսցիպլինար ուսումնասիրություններ» մասնագիտությամբ։
2009թ. համահիմնադրել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ը։
2012թ.-ից առայսօր հանդիսանում է Թեոդոր-Հոյս Քոլեգ միջազգային կազմակերպության դասընթացավար և փորձագետ։
2009-2016թթ. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ում աշխատել է որպես փոխնախագահ։
2015-2016թթ. աշխատել է Բրյուսելում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի աշխատանքի, սոցիալական հարցերի և քաղաքացիության բաժնում։
2016-2017թթ. «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ում աշխատել է որպես գործադիր տնօրեն։
2018թ. ընտրվել է և առայսօր հանդիսանում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահը։
2013թ. Հայաստանի կողմից ընտրվել է «Մեկ երիտասարդ աշխարհ» միջազգային գագաթնաժողովի պատվիրակ։
2014-2015թթ. ընտրվել և ծառայել է որպես «Մեկ երիտասարդ աշխարհ» միջազգային գագաթնաժողովի համակարգող դեսպանը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։
2015թ. համահիմնադրել է «Կայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության ԷկոԼաբ հիմնադրամ»-ը։
2016-2018թթ. ընտրվել է որպես Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 4-րդ աշխատանքային խմբի «Երիտասարդություն» ենթախմբի համակարգող:
2016-2018թթ. ընտրվել և վերընտրվել է որպես Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 4-րդ՝ «Միջանձնային շփումներ» աշխատանքային խմբի համակարգող։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Հեղինակել է մի շարք հոդվածներ տեղական և միջազգային պարբերականներում։ Գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է և հրատարակությունների խմբագիր։
Անկուսակցական է։

4.Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյան - Երեւանի ավագանու անդամ, Լուսավոր Հայաստան:

Դավիթ Խաժակյանը ունի ակտիվ քաղաքական գործելաոճ։  Նա կողմնակից է քաղաքական պայքարի կոշտ մեթոդներին:

Դավիթ Խաժակյանը Ծնվել է 1994թ. Ապրիլի 9-ին Երևանում: 

2010թ. ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) հենակետային վարժարանը:

2010թ.-2012թ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի «Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի» ֆակուլտետում:

2012թ.-2014թ. եղել է նույն համալսարանի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» միջֆա­կուլտետային ամբիոնի ուսանող:

2012թ.-2013թ. մասնակցել է ՋՀՀ-ի կողմից կազմակերպված «Ուսանողների քաղաքացիական ներգրավվածություն-ուսանողական բանավեճի ակումբներ» ծրագրում և բանավեճի հանրապետական մրցաշարում Երևանի հավաքական թիմով զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

2013թ.-ից աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես որակի ապահովման մասնագետ:

3.Արշակ Մեսրոպյան

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ: Արշակ Մեսրոպյանը աչքի է ընկնում ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նա կողմնակից է քաղաքական պայքարի կոշտ մեթոդներին։ Արշակ Մեսրոպյանը մասնակցել է ՀՅԴ երիտասարդների ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջղ նստացույցին:

2.Ռուբեն Ռուբինյան

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ։ Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երևանում: ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի որդին է։ 2006-2010 թթ․ սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 2011 թ․ ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL)՝ ստանալով քաղաքականության և անվտանգության մագիստրոսի կոչում։ 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում։ 2012-2014 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2016թ․ պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով։ 2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ․ մայիսին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ռուբինյանի ֆենոմենը նրանում է, որ նրա ինքնագնահատականը ուղիղ համեմատական է նրա գոռոզությանն ու հակադարձ համեմատական՝ իրական ինտելեկտին։ Այս երիտասարդը ռեկորդներ է սահմանել իր կարճ պաշտոնավարումները ընթացքում՝ հասցնելով շատ կարճ ժամանակում մի քանի անգամ ստվերել Հայաստանի բարի անունը միջազգային ասպարեզում։ Աչքի է ընկնում ֆեյսբուքում բացառիկ տափակ գրառումներ անելու ունակությամբ, որոնց հռետորաբանությունը հիշեցնում է Մաուգլիի միջի Շերխանի շակալ Տաբակիին, որ ի՜նչ լինի կրկնում է իր՝ Շերխանի ինչ-որ ցնդաբանություն և շարունակում «а мы идем на север, а мы идем на север» ոգով։

1.Աշոտ Անդրեասյան

Աշոտ Անդրեսյանը ամենամեծ քաղաքական երիտասարդական կառույցի ԲՀԿ ԵՄ -ի նախագահն է.
Ծնվել է 1991 թ․ Երանում, մանկավարժի և արվեստագետի ըմտանիքում

Ավարտել է թ․78 անգլիական թեքումով հիմնական դպրոցը 2011 թ․- Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամ

2011 թ․- ԲՀԿ Երիտասարդների Միության անդամ

2012թ․ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետի Դիվանագիտություն բաժինը

2014թ․ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Դիվանագիտություն բաժնի մագիստրատուրան

2015 թ․ ընդունվել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիտանտուրա

2015 թ․ ընդունվել է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության դիվանագիտական դպրոց

2015 թ․ՀՀ Ազգային Ժողով Պատգամավորի օգնական

2016 թ․ ՀՀ Ազգային Ժողովի Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր

2016 թ․ Բարգավաճ Հայաստան Կուսակցության Երիտասարդների Միության փոխնախագահ

2016թ․ Բարգավաճ Հայաստան Կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ

2017 թ․«Համահայկական Երիտասարդական Ասոցիացիա»ԵՀԿ նախագահ

2017 թ․ ԱԺ Պատգամավորի թեկնածու,«Ծառուկյան դաշինք» համամասնական ընտրացուցակ

2018 թ․ Երևանի ավագանու անդամի թեկնածու, ԲՀԿ ընտրացուցակ

2018 թ․ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ ընտրացուցակ

2018 թ․ «Երիտասարդները հանուն Հայաստանի»ՀԿ պատվավոր նախագահ

2019 թ․ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահի օգնական

2019 թ․ Բարգավաճ Հայաստան Կուսակցության Երիտասարդների Միության նախագահ Պարգևատրվել է ԱՀ ՊԲ Զիված Ուժերի կողմից Պագրևատրվել է«Երդվյալ Ազատամարտիկների Միության»

Պատվո մեդալով, Արժանացել է մի շարք պատվոգրերի, շնորհակալագրերի և մեդալների,

Մի քանի տասնյակ ծրագրերի հեղինակ է։
Խարիզմատիկ, խելացի ու ժպտադեմ, հումորի զգացումով ու առանց կոմպլեքների Աշոտ Անդրեասյանը,
հաճախ է մասնակցում բարեգործական  նախագծերի. 
2019-ին հիմնել է ուսանողների թվաքանակով ամենամեծ ու ամենաառաջատար Քաղաքական դպրոցը
Աշոտ Անդրեսյանի նախաձեռնությամբ ԲՀԿ երիտասարդների միության անդամները 10000-ից ավելի անվադողեր տեղափոխեցին
Արցախի Հանրապետություն՝ սահմանները ամրապնդելու և
Հայ զինվորների կյանքը հնարավորինս ապահովագրելու նպատակով։

Մեկնաբանություն


Նմանատիպ