• flat Դժգոհել

Ասույթներ առողջության և հիվանդության մասին

Ասույթներ առողջության և հիվանդության մասին

Առողջ մարդը բնության ամենաթանկարժեք ստեղծագործությունն է:

ԿԱՐԼԱՅԼ

 

Առողջությունը հարստությունից թանկ է:

Ջ. ՌԵՅ

 

Առողջ աղքատը հիվանդ թագավորից ավելի երջանիկ է:

ԱՐԹՈՒՐ ՇՈՊԵՆՀԱՈՒԵՐ

 

Օրգանիզմի նկատմամբ ունեցած մեր անզուսպ, անկարգ և անկանոն վերաբերմունքով մենք ինքներս ենք կրճատում մեր կյանքի նորմալ տևողությունը:

Ի. ՊԱՎԼՈՎ

 

Բուժել պետք է ոչ թե հիվանդությունները, այլ նրանց առաջացման պատճառները:

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

 

Առողջությունը մեծ գործ է ինչպես նրանից օգտվողի, այնպես էլ ուրիշների համար:

ԿԱՐԼԱՅԼ

 

Գլուխդ սառը պահիր, ոտքերդ` տաք, փորդ` թույլ… Ժուժկալությունը մարդու գլխավոր բժիշկն է:

ՊԼՈՒՏԱՐՔՈՍ

 

Չափավորությունն ու աշխատանքը մարդու իսկական բժիշկներն են:

ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՍՈ

 

Եթե ուզում ես երկարացնել կյանքդ, կարճացրու ճաշիդ սեղանը:

ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆ

 

Վախը, տրտմությունը և բարկությունը մահաբեր հիվանդության պատճառ են:

ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑԻ

 

Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել շատ դեղամիջոցների, բայց ոչ մի դեղամիջոց չի կարող փոխարինել ֆիզիկական վարժություններին:

ԲՈՒԱՍՏ

 

Չափից դուրս վայելքները քայքայում են մարդու առողջությունը: Անընդհատ կերուխումը, խիստ առատ սեղանն ու հաճույքները առողջ կյանք չեն ստեղծում:

ԱՎԻՑԵՆՆԱ

 

Առողջությունը չեն գնահատում, քանի դեռ հիվանդությունը չի եկել:

Թ. ՖՈՒԼԼԵՐ

 

Հնարավոր չէ բուժել այն հիվանդին, որն իրեն առողջ է համարում:

ԱՄՅԵԼ

 

Իր հիվանդության գիտակցումը և բուժվելու պատրաստակամությունը արդեն բուժվելու սկիզբն է:

ՍԵՐՎԱՆՏԵՍ

 

Երբ գլուխը ցավում է` տանջվում է ամբողջ մարմինը:

ՍԵՐՎԱՆՏԵՍ

 

Դեղերն ավելի դանդաղ են ներգործում, քան հիվանդությունները:

ՏԱԿԻՏՈՍ

 

Լավագույն բժիշկը նա է, ով գիտի դեղերի մեծ մասի անօգտակարությունը:

ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆ

 

Ամենավատթար հիվանդությունները մահացուները չեն, այլ` անբուժելիները:

ԷԲՆԵՐ-ԷՇԵՆԲԱԽ

 

Նյութի աղբյուր՝ Հետաքրքիր, իմաստալի աշխարհ, կազմող՝ Հայրապետ Կնյազյան, Երևան, 1976:

Մեկնաբանություն


Նմանատիպ