• flat Դժգոհել

Այսօր վաղամեռիկ բանաստեղծ Սիփան Շիրազի ծննդյան տարեդարձն է

Այսօր վաղամեռիկ բանաստեղծ Սիփան Շիրազի ծննդյան տարեդարձն է

Նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ Սիփան Շիրազը ծնվել է 1967 թ. հունիսի 25-ին Երևանում հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի և գրականագետ Շուշանիկ Արիստակեսյանի ընտանիքում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը և Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ռադիոյում։ 1992 թ. Սիփան Շիրազի խմբագրությամբ լույս է տեսել նրա հոր՝ Հովհաննես Շիազի «Հատընտիր» ժողովածուի առաջին հատորը, որն ամփոփում էր մեծ բանաստեղծի «Հայոց Դանթեականը» պոեմը: Սիփան Շիրազը մահացել է 1997 թ. ապրիլի 15-ին Երևանում։

Սիփանը Հովհաննես Շիրազի 3-րդ արու զավակն էր, իսկ իր տաղանդով և ճանաչվածությամբ Շիրազի 8 զավակներից երկրորդը` Արա Շիրազից հետո: Սիփանը ստեղծագործել սկսել է մանկությունից` սկզբնական շրջանում իր վրա կրելով հոր ակնհայտ ազդեցությունը, սակայն, հետագա տարիներին Սիփանին հաջողվել է միանգամայն զերծ մնալ հոր ազդեցությունից և ստեղծել սեփական ոճն ու ձեռագիրը ունեցող միանգամայն յուրօրինակ բանաստեղծություններ, որոնք անհնար է նմանեցնել որևէ այլ բանաստեղծի գործերին:

Սիփան Շիրազը ութ գրքի հեղինակ է։ 1988 թ. Երևանում լույս է տեսել Սիփսն Շիրազի «Արշալույսի խորաններ» բանաստեղծությունների ժողովածուն, որին հաջորդել են «Հույսի քարավան» (Բեյրութ, 1988, 64 էջ), «Նոր խաչելություն» (Երևան, 1990, 120 էջ), «Մահամերձ տարի» (Երևան, 1992, 148 էջ), «Հայրիկ» (Երևան, 1993, 104 էջ), «Սկուդա հեյ, սկուդա հու» (Երևան, 1995, 52 էջ) գրքերը: 2008 թ. «Նաիրի» հրատարակչությունը լույս է ընծայել Սիփան Շիրազի բանաստեղծությունների ընտրանին։ Գիրքը ձևավորված է հեղինակի նկարչական աշխատանքների վերատպություններով։

Մեկնաբանություն


Նմանատիպ